Այս տարի Yerevan Jazz Fest-ն առատ է զարմանալի իրադարձություններով: Սեզոնը բացեց աշխարհահռչակ կուբացի շեփորահար, դաշնակահար եւ կոմպոզիտոր Արտուրո Սանդովալը: Իսկ երեկ՝ Ararat Jazz Night-ի շրջանակներում մելոմաններին իր կատարմամբ եւ վոկալով գերեց փարիզուհի, հոյակապ երգչուհի՝ Չայնա Մոսեսը:
Անմիջապես ասենք, որ Մոսեսը ականավոր ԴիԴի Բրիջուոթերի դուստրն է, որը 2016 թվականին նույնպես Հայաստան է այցելել՝ որպես պատվավոր հյուր ջազ-ֆեսթին մասնակցելու... Մոսեսը 16 տարեկանում ձայնագրել է իր առաջին՝ «Time» (1996) սինգլը, որի հիման վրա Ժան-Բատիստ Մոնդինոն հոլովակ է նկարահանել: Երգչուհու հանրաճանաչությունն սկսել է աճել «China», «On Tourne en Rond» եւ «Good Lovin’» երգերի թողարկումից հետո, որոնցից հետո նրան սկսել են ընդօրինակել R&B ժանրի ֆրանսիացի կատարողները: Նա իր ալբոմները թողարկել է շվեդական պրոդյուսերական Breaking Bread ընկերության համագործակցությամբ՝ այնպիսի հայտնիների հետ, ինչպիսին են՝ DJ Mehdi-ն, Diam’s-ը, Քարրի Ռեգինսը, Guru-ն, Էնթոնի Մարշալը...
Չայնա Մոսեսն երեկ երգել է Պետական ջազային նվագախմբի նվագակցությամբ՝ Արմեն Հյուսնունցի դիրիժորությամբ: Կատարել է ինչպես բոլորին լավ ծանոթ կոմպոզիցիաներ, այնպես էլ նոր ստեղծագործություններ: Երգչուհին յուրաքանչյուր կոմպոզիցիա եւ նոտա իր միջով էր անցկացնում՝ ներկայացնելով այն, ինչը բացարձակ ձայն է կոչվում, փոխանցելով տրամադրություն եւ զգացումներ, որոնք մելոմանները երկար ժամանակ չեն կարողանա մոռանալ, նաեւ կիսվելով իր իսկ կյանքի պատմություններով՝ սեր, հիասթափություն, վեճեր, ընկերություն... Համերգի ավարտին նա ստիպոեց բոլորին հետեւել իր ռիթմերին, պարել, երգել եւ ձայնակցել իրեն ելույթի ընթացքում, ինչը հանդիսատեսը սիրով կատարեց:
Երեկոյի մյուս զարդը հայտնի բաս թավջութակահար Արտյոմ Մանուկյանն էր, որն ԱՄՆ-ում է բնակվում, բայց պարբերաբար մեզ ուրախացնում է իր հյուրախաղերով: Արտյոմն իսկական պրոֆեսիոնալ է, այն երաժիշտներից, որոնց մասին ասում են՝ խելացի երաժիշտ, ում ստեղծագործությունները նրա մեկնաբանմամբ մշտապես ուղիղ սրտիդ մեջ են հայտնվում...
NEWS.am STYLE-ի թղթակիցը ներկա էր համերգին եւ ներկայացնում է դրա ամենավառ դրվագները:
Նշենք, որ այս տարի լրանում է Հայաստանի Պետական ջազային նվագախմբի 80-ամյակը, եւ հենց այս պատճառով Yerevan Jazz Fest-ի կազմակերպիչ, Ջազի հայկական ասոցիացիան որոշեց միջոցառումը նվիրել նվագախմբի հիմանդրի՝ դիրիժոր Արտեմի Այվազյանի հիշատակին։
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:27, 1 մայիսի
Իրինա Շեյքը մերկացել է Marc Jacobs-ի գովազդային արշավի համար14:05, 1 մայիսի
Դերասանուհի Ջուլիա Եղշատյանն ու ամուսինը սպասում են իրենց առաջնեկին13:16, 1 մայիսի
Թոմ Քրուզը «շոյված է» այն մտքից, որ Իրինա Շեյքը հետաքրքրված է իրենով, բայց այս «առաքելությունն անհնարին է»12:22, 1 մայիսի
«Հնդկական հարսանեկան դիմահարդարում»՝ նոր թրենդ Tiktok-ում եւ Instagram-ում. Գոհար Ավեստյանը ներկայացրել է իր տարբերակը11:57, 1 մայիսի
Դիտա ֆոն Թիզը ապացուցում է, որ ժամանակն իր հանդեպ անզոր է11:10, 1 մայիսի
Էլիզաբեթ Հերլին ցուցադրել է իր՝ «տարիքին մարտահրավեր նետող» կազմվածքը10:13, 1 մայիսի
Քիմ Քարդաշյանը ներկայացել է նոր արտասովոր կերպարով09:00, 1 մայիսի
ՄԱՅԻՍԻ 1-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:10, 30 ապրիլի
Style beauty: Glass skin – մաշկի խնամքի հանրաճանաչ միտում, որով տարված է կանանց մեծամասնությունը22:22, 30 ապրիլի
Ալ Կապոնեի ատրճանակն աճուրդի է հանվել 500 000 դոլար մեկնարկային գնով21:10, 30 ապրիլի
Ներկայացվել է դիսնեյան «Մուֆասա Առյուծ արքա» մուլտֆիլմի պրիկվելի թրեյլերը20:31, 30 ապրիլի
Victoria Beckham x Mango. շքեղ, ազատ եւ գեղեցիկ