Արմեն Ջիգարխանյանի նախկին կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի եւ հայտնի դերասանի փաստաբանների միջեւ շարունակվում են դատական քաշքշուկները։ Ջիգարխանյանն ինքը դատական նիստերին չի մասնակցում։ Նիստերն անցնում են փակ դռների ետեւում։ Նշենք, որ Արմեն Ջիգարխանյանը, ով նախաձեռնել է դատական այս ողջ գործընթացը, ներկա չի գտնվել ոչ մի նիստի, չնայած շատ բան կախված է հենց նրա ցուցմունքից։ Հետքննությունը գտնում է, որ Վիտալինան Ջիգարխանյանի աշխատասենյակում թաքնված տեսախցիկ է տեղադրել, ինչից հետո տեսագրությունը փոխանցել է հայտնի թոք-շոուին։ Արմեն Ջիգարխանյանի փաստաբանները վստահ են, որ Վիտալինան փորձել է տիրանալ նրա փողերին եւ անշարժ գույքին։
Մինչ ընթանում է այս պրոցեսը, քրեական գործ է հարուցվել սկանդալային փաստաբան Էլինա Մազուրի դեմ։
Փաստաբանին մեղադրում են անձնական կյանքի անձեռնմխելիությունը խախտելու մեջ, նա հեռուստաեթերի ժամանակ պատմել է Վիտալինայի մոր հիվանդության մասին։ Այն մասին, որ Լիդիա Ցիմբալյուկը՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի մայրը տառապում է օնկոլոգիական հիվանդությամբ։ Էլինա Մազուրն այս մասին պատմել է «Անդրեյ Մալախովի Ուղիղ եթեր» ծրագրի շրջանակներում՝ անցած տարվա աշնանը։ Սակայն մեղադրանքներ առաջադրվել են միայն հիմա։
Էլինա Մազուրին սպառնում է մինչեւ երկու տարի ազատազրկում, մինչ այդ նա ստերագրություն է տվել երկրից չբացակայելու համար։ Արմեն Ջիգարխանյանի նախկին կինը Մազուրին մեղադրել է, որ նա առանց թույլտվության հավաքել է փաստեր, որոնք հանդիսանում են ընտանեկան գաղտնիքների մի մասը, իսկ հետո նա հրապարակել է հեռուստաեթերով, հայտնում է «360» հեռուստաըներությունը։
Վիտալինայի խոսքերով Մազուրի հրապարակածները չեն համապատասխանում իրականությանը, մասնավորապես, որ նա աշխատել է աղախին, անհայտ է, թե որտեղ է սովորել եւ կասկածելի եղանակով քաղաքացիություն է ձեռք բերել։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:05, 1 մայիսի
Ինստասամկան պատմել է ֆիլերներից հետո առաջացած առողջական խնդիրների մասին22:31, 1 մայիսի
Երկար սեւ զգեստ, առատ աքսեսուարներ. «Միսս Աշխարհ Արմենիա 2021» Միրնա Բզդիգյանի նոր ֆոտոշարքը21:15, 1 մայիսի
Նրբակազմ Մալենան՝ նոր՝ «գունատ վարդագույն» կերպարում20:40, 1 մայիսի
Արհեստական ինտելեկտի նոր սահմանները. «Մահվան հաշվիչը» սարսափելի ճշգրտությամբ կանխատեսում է, թե որքան ժամանակ է ձեզ մնացել ապրելու19:19, 1 մայիսի
Wine Story. Գինու միտումներ 2024. ի՞նչ են խմելու գինու սիրահարները17:05, 1 մայիսի
«Հատուկ դասարան»-ից հայտնի Արաքսյա Խաչատրյանը սպասում է առաջնեկին16:12, 1 մայիսի
Franck Muller-ը եւ S.T. Dupont-ը ներկայացրել են Master Lighter կրակայրիչը15:27, 1 մայիսի
Իրինա Շեյքը մերկացել է Marc Jacobs-ի գովազդային արշավի համար14:05, 1 մայիսի
Դերասանուհի Ջուլիա Եղշատյանն ու ամուսինը սպասում են իրենց առաջնեկին13:16, 1 մայիսի
Թոմ Քրուզը «շոյված է» այն մտքից, որ Իրինա Շեյքը հետաքրքրված է իրենով, բայց այս «առաքելությունն անհնարին է»12:22, 1 մայիսի
«Հնդկական հարսանեկան դիմահարդարում»՝ նոր թրենդ Tiktok-ում եւ Instagram-ում. Գոհար Ավեստյանը ներկայացրել է իր տարբերակը11:57, 1 մայիսի
Դիտա ֆոն Թիզը ապացուցում է, որ ժամանակն իր հանդեպ անզոր է