Հաղորդավարուհի եւ դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն աշխատանքից եւ նկարահանուներից զատ՝ հասցնում է նկատել նաեւ իր շրջապատում կատարվող ամեն ինչ եւ իրեն շրջապատող մարդկանց տրամադրությունը: Նազենին նաեւ շատ հետաքրքիր էջ ունի, քանզի նրա հրապարակումներն ամենատրբեր թեմաների շուրջ են։
Այսօր սիրելի հաղորդավարուհին իր Instagram-ում լուսանկարների շարք է հրապարակել, որոնք արված են տարբեր հաղորդուներ, միջոցառումներ վարելիս։ Լուսանկարներին կից Նազենին խոսել է հայկական հեռուստատեսության, իր մտահոգությունների, առկա խնդիրների մասին։ Նա գրել է․
«Հեռուստատեսությունը հանրության դիմագիծն է. իբրև բիզնես- պրոյեկտ,ուսումնական ծրագիր, ազգային- մշակութային «բարձրախոս», տեսակ ու որակ հաղորդող՝անունն էական չէ,գործառույթն է կարևոր։
Ինչպիսի՞ն է այսօր այդ դիմագիծը, կա՞ արդյոք....
Աշխարհի տարբեր երկրների հեռուստատեսությունը տարբեր պահանջարկ ունի, ու ներկայանում է համապատասխան,,,, Ես 18 տարուց ավելի է, ինչ ԱՊՐՈՒՄ ԵՄ Հեռուստատեսային ոլորտում, ավելի շատ տեսախցիկի առջև եմ, քան իմ տանն ու կարող եմ ցավով փաստել,որ մենք չունենք հայկական հեռուստատեսության խորքային ընկալում, տեսլական ու նրա զարգացման քաղաքականություն։ Երբ բարկանում եմ այս կամ այն անգրագետ կամ անիրազեկ մեկի ներկայությունից՝ թվ- ում, ինձ բերում են ՌԵՅՏԻՆԳՆԵՐԸ, իբրև կարևոր ցուցանիշ։ Այսինքն, կա ՊԱՀԱՆՋԱՐԿ, ցավոք, այն անորակության, որը հաճախ կարող ենք տեսնել թվ- ներում, ու ես ցավում եմ։ Ցավում եմ, որովհետև քանակն այսօր սպանեց որակը, սպանում է կիրթ ու պատասխանատու մասնագետին, որի բովանդակային լեցունությունն ու մասնագիտական որակավորումն ուղղակի պարտվում է մասսայական հեռուստատեսային կամ ռադիո «ֆասթ- ֆուդին»։ Որովհետև ինտերնետ հարթակում կարելի է անել ինչ ուզում ես, իսկ հեռուստատեսությամբ հարցազրույց տալիս պետք է իրոք պատրաստված լինել, էլ ուր մնաց եթե ինքդ ես հարցեր տվողը։ Դրա համար եմ ասում.«մարդը նման է իր տված հարցին... ու իր դրած հացին»։ Մերօրյա համատարած իրար մեղադրականներ շպրտելու տհաճ գործընթացում քննադատությունն է՛լ էլ առողջ չէ, այնպես որ միակ բանը,որը կարող է անել հանրությունը՝ ԸՆՏՐԵԼ, Ընտրել ՈՐԱԿՈՎ հաղորդաշարը, ֆիլմը, ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆՆ ի վերջո, ընտրել ԳՐԱԳԵՏ ու բովանդակային տեսակը, կիրթ ու հիգիենիկ կերպարներին, իրենց ուշադրությամբ սնել հետաքրքիրն ու ուսումնականը, որ շատանան ու զարգանան։ Ռեյտինգ ասվածը օդից չի, իրական է, և ձևավորվում է ՀԵՌՈՒՍՏԱԴԻՏՈՂԻ շնորհիվ։
Այսօր հեռուստատեսության համաշխարհային օրն է՝ սրտանց շնորհավորում եմ իմ գործընկերներին, ընկերներին ու հեռուստադիտողին. մաղթում, որ ՈՐԱԿԸ դառնա թելադրող այնքան, որ զարգանա (բովանդակային առումով նաև) տեղական ֆիլմարտադրությունը, զարգանա լրագրողությունը, հեռուստատեսային վերլուծականը, հայրենական ՈՐԱԿՈՎ սերիալները, ինտելեկտուալ հաղորդումները (Ամենախելացին, «Ինչ, որտեղ, երբ» և այլն) փաստավավերագրական, մշակութային ու լուսավորող հաղորդումները՝ մատուցված գեղագիտորեն ու կիրթ»։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն17:23, 4 մայիսի
Հյու Ջեքմանը եւ Ջոդի Քոմերը կնկարահանվեն «Ռոբին Հուդի մահը» ֆիլմի գլխավոր դերերում15:06, 4 մայիսի
Դերասանուհի Թիֆանի Հադիշը ցանկանում էր սեքսով զբաղվել Հենրի Քավիլի հետ, սակայն նրա հետ հանդիպելուց հետո մտափոխվել է13:29, 4 մայիսի
Քեւին Սփեյսի. նոր վավերագրական ֆիլմում 10 տղամարդ «անհոգի հրեշին» մեղադրում են սեռական ոտնձգության մեջ12:30, 4 մայիսի
Քլոե Քարդաշյանն ակնարկել է, որ բաց է կնոջ հետ հարաբերությունների համար12:08, 4 մայիսի
«Էթնո ջազ» խորագրով համերգը`նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյանին (ֆոտո)11:13, 4 մայիսի
Սերենա Ուիլյամսը ծննդաբերությունից 9 ամիս անց անհավանական տեսք ունի սպիտակ լողազգեստով10:17, 4 մայիսի
Հղիության մասին լուրերի ֆոնին Քայլի Ջենները ցուցադրել է իր հարթ որովայնը09:00, 4 մայիսի
ՄԱՅԻՍԻ 4-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 3 մայիսի
Ֆորմուլա 1-ի լեգենդ Միխայել Շումախերի ութ շքեղ ժամացույցներ աճուրդի են հանվել22:08, 3 մայիսի
Հոլլի Բերին տարված է իր դաշտանադադարով և հրապարակայնորեն խոսում է այդ մասին