Օրերս տեղեկացվել էր, որ «Դոմ 2»-ի նախկին մասնակից Օլգա Վլասովան Քիթ Հարինգթոնի (նա, ով «Գահերի խաղում» Ջոն Սնոուն է) հետ գիշեր է անցկացրել։

Վլասովան «Դոմ 2» ամսագրին հաստատել է, թե իր ամենամտերիմներից մեկն է դարձել բրիտանացի դերասան Քիթ Հարինգթոնը։ «Մենք ծանոթացել ենք Լյուքսեմբուրգում։ Ես Քիթի մասնակցությամբ շատ ֆիլմեր եւ սերիալներ եմ դիտել եւ, իհարկե, գիտեի այդ արտիստի մասին։ Ինձ համար շատ հաճելի էր Ջոն Սնոուի դերասանի հետ անձամբ շփվելը։ Մենք կարծես միանգամից մտերմացանք, եւ բանն արագ անկողնուն հասավ։ Ճիշտ է՝ ինտիմ առումով նա ինձ հիասթափեցրեց։ Չեմ սիրում երբ տղամարդը իմ հասակին է»,- ամսագրին պատմել է Վլասովան։

Այս նորության հրապարակումից անմիջապես հետո կանադացի լրագրողները զանգել են Լոնդոն՝ Քիթին։ Դերասանի հետ անձամբ կապ հաստատել չի հաջողվել, սակայն իրավիճակը համաձայնել է մեկնաբանել նրա պաշտոնական ներկայացուցիչը։ Նա հասկացրել է, որ հանրահայտ դերասանը կտրականապես հերքում է ռուս մոդելի պատմածը։
«Այս պատմության բոլոր պնդումները սուտ են։ Քիթը երբեք Լյուքսեմբուրգում չի եղել եւ երբեք Օլգա Վլասովայի հետ չի հանդիպել»,- EOnline կայքին ասել է դերասանի մենեջերը։
Հիշեցնենք, որ Քիթ Հարինգթոնը երջանիկ է ամուսնական կյանքում։ Այս տարվա հունիսին նա գրանցեց հարաբերությունները իր գործընկեր Ռոուզ Լեսլիի հետ։ Նրանք ծանոթացել են 2012թ․՝ հայտնի սերիալի նկարահանումների ժամանակ։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
22:09, 31 հոկտեմբերի
Քոլին Ֆարելի 23-ամյա որդին՝ Ջեյմսը, հազվագյուտ կերպով հայտնվել է նոր վավերագրական ֆիլմի թրեյլերում21:30, 31 հոկտեմբերի
Ինչպես են անցնում «Նոր Մեր բակ»-ի նկարահանումները (VIDEO)19:10, 31 հոկտեմբերի

17:30, 31 հոկտեմբերի
Հռիփսիմե Հակոբյանի ու Մարտին Մկրտչյանի ընտանեկան հանգիստը Մալդիվներում (ֆոտո)16:26, 31 հոկտեմբերի
Քորթնի Քարդաշյանի 11-ամյա որդին՝ Ռեյն Դիսիկը, բացահայտել է, որ մայրն ամեն ինչ անում է միայն տեսախցիկների համար15:12, 31 հոկտեմբերի
Բրուքլին Բեքհեմը պատասխանել է մեկնաբանություններ գրողներին. «Ես տարված եմ իմ կնոջով, կարող եք գրել մեկնաբանություններում. ես թքած ունեմ»14:05, 31 հոկտեմբերի
Մայքլ Դուգլասը հազվադեպ մանրամասներ է հայտնել իր ընկեր Ջեք Նիկոլսոնի մասին․ «Նա անհետացել է տեսադաշտից»13:05, 31 հոկտեմբերի
«Իմն ա». Զիրոյանը կթողարկի այն երգը, որը ժամանակին երգել էր Իննա Խոջամիրյանի ծննդյան օրը12:25, 31 հոկտեմբերի
Խաղաքարտերի թագուհին. Աննա Մինիոնի հետաքրքիր կերպարանափոխությունը՝ սեփական դիմահարդարմամբ11:30, 31 հոկտեմբերի
Մարգարեթ Քուալին և Ջեք Անտոնոֆը պաշտոնապես ամուսնալուծության հայց են ներկայացրել՝ շուրջ երեք տարվա ամուսնությունից հետո10:09, 31 հոկտեմբերի
Թրամփի ինքնագրով շոկոլադ և Սպիտակ տան վրայով թռչող ինքնաթիռ․ ինչով զարմացրեց Սպիտակ տան Հելոուինը09:00, 31 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ