HՍարսափ ժանրի ֆիմերի սիրահարների համար լավ նորություն ունենք։ Ամերիկյան միստիկ պատմություններից հերթականը կապված կլինի հայկական գյուղի հետ։
Հայաստանում տեղի են ունենում սարսափ ժանրի նոր հեռուստասերիալի նկարահանումներ։ EvilTouch («Չարի հպում»)` այսպես է կոչվում ամերիկյան արտադրության նոր հեռուստանախագիծը, որը նկարահանվում է Blitz Films ընկերության, Academy Films-ի եւ Associated television-ի նախաձեռնությամբ։ Ֆիլմի ռեժիսորը Սերգեյ Սարկիոսվն է։

Ռեժիսորի խոսքով՝ ֆիլմը կոմերցիոն նախագիծ է, որը ստեղծված է ամերիկյան շուկայի համար, ինչը հնարավորություն կընձեռի արտասահմանյան կինոգետներին պատկերացում կազմել հայաստանյան ֆիլմարտադրության մասին։

NEWS.am STYLE-ը սերիալի մանրամասների շուրջ զրուցել է Blitz Films ընկերության ներկայացուցչի հետ։
Այսպիսով՝ ֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում Հայատանում։ Ֆիլմի հերոսներն այստեղ են հայտնվում ճանապարհորդության ժամանակ։ Նրանք Հայաստան են գալիս՝ որպես զբոսաշրջիկներ եւ ավտովթարի են ենթարկվում, ինչի հետեւանքով հայտնվում են տարօրինակ մի գյուղում, որտեղ էլ սկսվում են մութ պատմությունները... Պարզվում է՝ տեղացիները գյուղում դեւի են բանտարկել, որը ազատ արձակվելու դեպքում կարող է միանալ մյուս դեւերին, որոնց հպումով էլ տարածվում է չարությունը։

Ֆիլմի ստեղծագործական կազմն առայժմ նախատեսում է ներկայացնել մեկ եթերաշրջան, որը բաղկացած կլինի 6 մասերից։
Սերիալի նկարահանման աշխատանքները տեղի են ունենում Գառնիում, Դաշտադեմում, Աշտարակում եւ Երեւանում։

Գլխավոր դերերում հանդես են գալիս ամերիկացի եւ բրիտանացի երիտասարդ դերասաններ՝ Ջենիֆեր Վիլը, Ջո Նեսիվոչը, Փերի Սթրոնգը, Կարմեն Հոջսոնը, Քրիս Սփարքին, Մելանի Գոլդբերգը եւ Դենիել Քովիչը։ Ֆիլմում նկարահանվել են նաեւ հայ դերասաններ Ալեքսանդր Խաչատրյանն ու Արսեն Գրիգորյանը։

Ալեքսանդր Խաչատրյանը մարմնավորում է Սանասարին՝ գյուղի առաջնորդին, որի մեջ փակված է դեւը։ Արսեն Գրիգորյանի հերոսը Ժոզեֆն է՝ Սանասարի օգնականը, որը շուտով դադարում է ենթարկվել Սանասարին, քանի որ ունի սեփական պատկերացումներն այն մասին, թե ինչպես պետք է շարունակվի կյանքը գյուղում։

Ֆիլմի պրեմիերան նախատեսվում է 2019 թ-ի երկրորդ կեսին։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 12 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:30, 11 հոկտեմբերի
Սյուզան Մարգարյանի արձագանքը Սիրուշոյի պատմությանը, Fashion Week-ն ու Երևանի 2808-ամյակը․ Instagram-ը՝ այս շաբաթ16:04, 11 հոկտեմբերի

14:30, 11 հոկտեմբերի
Կրեմի և ասպիրինի փոխարեն՝ տավարի ճարպ պիլինգի համար. գեղեցկության խորհուրդներ բլոգերներից, որոնք ավելի լավ է չկրկնել12:25, 11 հոկտեմբերի
Հայկական ոճ. նոր հայացք աշնանային դասականներին10:30, 11 հոկտեմբերի

09:00, 11 հոկտեմբերի
Հորոսկոպ. Կենդանակերպի նշանները՝ բիզնեսում19:19, 10 հոկտեմբերի
Մեգան Մարքլը ցանկանում է փախչել արքայազն Հարրիից. լրատվամիջոցները հայտնում են, որ զույգի ամուսնությունը փլուզման եզրին է18:20, 10 հոկտեմբերի
Իտալիայում գողացել են 4 միլիոն ֆունտ ստեռլինգ արժողությամբ 30 հազար շիշ էլիտար գինի՝ երկրի պատմության մեջ ամենամեծամասշտաբ գինու գողությունը17:33, 10 հոկտեմբերի
Կարո՞ղ է, արդյոք, սխտորը օգնել գրավել կնոջը․ գիտնականներն ուսումնասիրել են սննդի ազդեցությունը ժամադրությունների վրա17:00, 10 հոկտեմբերի

16:30, 10 հոկտեմբերի
Մալդիվներում գտնվող մասնավոր կղզին վաճառքի է հանվել 72 միլիոն դոլարով․ վճարումը հնարավոր է կատարել կրիպտոարժույթուվ