Comedy club-ի թիմը կարաոկե-բարում տոնել է Դեմիս Կարիբիդիսի ծննդյան օրը։ Երեկոյի ընթացքում հումորիստ Գարիկ Մարտիրոսյանը ցույց է տվել իր բազմաթիվ տաղանդներից մեկը։
Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լեւինան, տեսանյութ է հրապարակել, որում երեւում է՝ ինչպես է Գարիկ Մարտիրոսյանը կատարում ամերիկացի ռեփեր The Notorious B.I.G-ի Hypnotize երգը։
Посмотреть эту публикацию в Instagram
Երկրպագուները գովել են Մարտիրոսյանին։ Comedy club-ի մասնակիցների՝ կարաոկեի հանդեպ սիրո մասին գիտեն բոլորը. յուրաքանչյուր Ամանոր հումորիստները կարաոկե-մրցույթ են կազմակերպում ТНТ հեռուստաալիքի աստղերի միջեւ։
Մյուս տեսանյութում երեւում է՝ ինչպես են Comedy club-ի մասնակիցները եւ Ժաննան երգում Ստաս Միխայլովի «Ոսկե սիրտը» երգը։
Посмотреть эту публикацию в Instagram
«Դեմիս, մեծ շնորհակալություն այն բանի համար, որ բոլորիս այսօր հավաքել ես՝ հրեական Հանուկի տոնի առիթով, որը համընկել է հնդկական տոնի՝ քո ծննդյան օրվա հետ։ Այս լուսավոր օրը եւ մութ գիշերը քեզ ենք նվիրում այս անձեռակերտ երաժշտական կոմպոզիցիան» ,- գրել է Ժաննան։
Ի դեպ, Մարտիրոսյանն առաջին անգամ չէր կատարում The Notorious B.I.G-ի երգերը։ «Вечерний Ургант» շոուի ընթացքում նա կատարել է նաեւ Big Poppa երգը, ապա բարձրացրել հայկական դրոշը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:23, 29 ապրիլի
Lamborghini-ն ներկայացրել է առաջին հիբրիդային սուպեր SUV Urus SE-ն22:48, 29 ապրիլի
Հանուն սեքսի ճանապարհորդությունը 2024 թվականի թրենդն է21:24, 29 ապրիլի
Ջոան Աղաջանյան-Քուինը՝ Լոս Անջելեսի արտ-բեմի մուսա եւ հովանավոր20:35, 29 ապրիլի
Նիկոլ Քիդմանը Balenciaga-ի շքեղ ոսկեփայլ զգեստով19:31, 29 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանը ներկայացնող «Լադանիվա»-ի առաջին փորձի առաջին կադրերը (ֆոտո)19:21, 29 ապրիլի
Ով կղեկավարի LVMH շքեղ կայսրությունը. Բեռնար Առնոն գնահատում է իր ժառանգներին16:34, 29 ապրիլի
Six Senses առողջարանային ցանցը Դուբայում կառուցում է աշխարհի ամենաբարձր բնակելի աշտարակը16:17, 29 ապրիլի
Հարգանքի տուրք Ազնավուրին․ բացվեց քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը15:16, 29 ապրիլի
Ժերար Դեպարդյեն կալանքի տակ է հայտնվել սեռական ոտնձգությունների մեղադրանքով14:26, 29 ապրիլի
Անգլիացու անպարկեշտ դաջվածքը զայրացրել է իսպանացի ոստիկաններին13:28, 29 ապրիլի
Լեգենդար դերասանուհի Շիրլի Մաքլեյնն իր 90-ամյակի առթիվ կիսվել է իր երկարակեցության գաղտնիքով12:34, 29 ապրիլի
Հարուստներն իրենց քմահաճույքներն ունեն. նյույորքցի միլիարդատիրոջ արտառոց հարսանիքը՝ Եգիպտոսի Մեծ բուրգերի մոտ