Ռուսական «Սերեբրո» փոփ խումբը «Пятница» երգի հիման վրա տեսահոլովակ է թողարկել, որում օգտագործել են ֆուտբոլիստներ Ալեքսանդր Կոկորինի եւ Պավել Մամաեւի հետ կապված սկանդալային պատմությունը։
Ըստ սյուժեի՝ Ռուսաստանի հավաքականի մարզաշապիկներ կրող ֆուտբոլիստները ռեստորանում են եւ ուշադրություն են դարձնում իրենց կողքին նստած տղամարդուն, ով կոստյում է կրում։ Խմբի անդամները նստում են արդեն իսկ գինովցած ֆուտբոլիստների կողքին՝ նրանց ուշադրությունը գրավելով իրենց վրա, ինչի շնորհիվ երեկոն անցնում է առանց միջադեպերի:
Հոկտեմբերի 8-ին Կոկորինը եւ Մամեւն ընկերների հետ գանգուղեղային վնասվածք էին հասցրել հեռուստահաղորդավարուհի Օլգա Ուշակովայի վարորդին, ջարդել նրա մեքենայի ապակին եւ վնասել դուռը: Մեղադրյալները ծեծկռտուք են սկսել նաեւ ՌԴ պետական գիտական կենտրոնի ղեկավար Սերգեյ Գայսինի եւ ՌԴ արդյունաբերության եւ առեւտրի նախարարության պաշտոնյա Դենիս Պակի հետ Մոսկվայի կենտրոնում գտնվող սրճարանում: Բժիշկները Պակի մոտ ախտորոշել են փակ գանգուղեղային վնասվածք, գլխուղեղի ցնցում եւ ձեռքի վնասվածք: Ականատեսների խոսքով՝ Կոկորինը եւ Մամաեւը նաեւ պաշտոնյայի են վիրավորել: Իրավախախտումների համար սպորտսմեններին մինչեւ յոթ տարվա ազատազրկում է սպառնում:
Նոր տեսահոլովակում խումբը նմանակել է նաեւ Little Big խմբին, ռեփեր Էլջեյին եւ Ֆեյսին:
Տեսարաններից մեկում հայտնվում են տղամարդիկ, ովքեր նման են Ալեքսանդր Պետրովին եւ Ռուսլան Բոշիրովին, ում Մեծ Բրիտանիան մեղադրում է Սկրիպալների սպանության առնչակցության համար: Ըստ տեսահոլովակի՝ Պետրովը եւ Բոշիրովը չգիտեն՝ ուր գնալ հանգստանալու եւ տարբերակներ են որոնում համացանցում: Այդ պահին կողքի սեղանին նստած Օլգա Սերյաբկինայի ընկերուհուն կարտոֆիլի համար սոուս են առաջարկում:
«Սոուս վերցրու»,- առաջարկում է Սերյաբկինան: Այդ արտահայտությունը հնչում է անգլիական Salisbury քաղաքի անվան նման, որտեղ տեղի է ունեցել պատահարը:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
18:35, 28 ապրիլի
«Շորս թափանցիկ չէ». Լիլիթ Հովհաննիսյանը մեկնաբանել է իր նոր տեսահոլովակի կերպարներից մեկը15:08, 28 ապրիլի
Սիլվեստր Ստալոնեն մեմուարներ է գրում13:30, 28 ապրիլի
Բրիթնի Սփիրսը համաձայնության է եկել հոր հետ11:44, 28 ապրիլի
Doja Cat-ը շատ համարձակ ու բաց լողազգեստով ցուցադրել է կազմվածքը10:35, 28 ապրիլի
Փերիս Հիլթոնը մերկացել է Flaunt ամսագրի շապիկի համար09:00, 28 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 28-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:47, 27 ապրիլի
Wine story: JancisRobinson.com-ի գլխավոր խմբագիրը՝ Հայաստանում գինու արկածի մասին (exclusive)16:23, 27 ապրիլի
Օպտիկական պատրանքը կարող է ցույց տալ՝ որքան «փակ մարդ եք» դուք15:38, 27 ապրիլի
Ռասել Քրոուն կնկարահանվի «Էկզորցիզմ» սարսափ ֆիլմի գլխավոր դերում14:12, 27 ապրիլի
Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու հայտարարությունից հետո Բիանկա Սենսորիի երկրպագուները խնդրում են նրան բաժանվել ռեփերից12:10, 27 ապրիլի
Քիմ Քարդաշյանը տխրել է Թեյլոր Սվիֆթի նոր դիս-թրեքի պատճառով, բայց չի ցանկանում «կրակի վրա յուղ լցնել»11:31, 27 ապրիլի
Վահագ Ռաշը հետեւորդներին է ներկայացրել «Լուսամփոփի պես աղջիկ» երգի նոր տարբերակը