Աիդա Կարապետյանի ու ամուսնու՝ Արամի սիրո պատմությունը. ծանոթությունից մինչև անսպասելի ամուսնություն

Մարդիկ կան՝ վատ բաներ են մեր հետևից ասում, մարդիկ կան՝ ուրախանում են. Հելոուինը` Հայաստանում

VIDEO. Սոս Ջանիբեկյանը, Լուիզա Ներսիսյանը, Դիանա Մալենկոն և Լևոն Հախվերդյանը՝ սիրային քառանկյունու կիզակետում

Ինչպես Նարեին դիմավորեցին «Զվարթնոց» օդանավականում՝ «Մանկական Եվրատեսիլում» հաղթանակից հետո. երգչուհու էմոցիաները

Թեմա կա. ո՞ւմ մասին է Աստղիկ Սաֆարյանը մտածում գիշերվա 2-ին և ո՞ւմ է տեսնում որպես «Երկու աստղի» հաջորդ զույգ

Օսկար Ուայլդի «Սալոմեն»՝ Երևանի դրամատիկական թատրոնի նոր հարթակում

Կանանց զուգարանից՝ հասարակության հայելի. «Toilet կանանց համար»

Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Match&Go. Աքսեսուարներ մազերի համար

14:25, 15 դեկտեմբերի

Match&Go (բառացիորեն՝ «Համադրիր եւ գնա») խորագրի շրջանակում մենք կփորձենք ներկայացնել զգեստապահարանի այս կամ այն տարրը, որը չպարտադրելով, բայց միանգամայն ակնհայտորեն կարող է դառնալ սեզոնի հիթը: Նաեւ կառաջարկենք՝ կարդիգանն ինչի՞ հետ հագնել կարեւոր հարցի պատասխանները:

Մենք դեռեւս փետրվարին Նյու Յորքի նորաձեւության շաբաթում վերջնականապես հասկացանք՝ դիզայներները չեն դադարի ոգեշնչվել տեսանելի անցյալի սքանչելի ժամանակներից: Միայն ուրախանալ է պետք, որովհետեւ կարոտը ստանում է միանգամայն շոշափելի ձեւեր: Եւ որ ամենակարերորն է, մեր մայրերի կամ տատերի ժառանգության պահոցներից  ժամանակն է հանել զգեստապահարանի վինտաժային գանձերը: Իսկ մենք առաջարկում ենք մազերի ոչ միայն արդիական, այլեւ բարձրակարգ աքսեսուարների երեք տեսակ, որ ծագում են անցյալ հարյուրամյակի վերջից: Բարեբախտաբար, դեկտեմբերը դեռեւս թույլ է տալիս յոլա գնալ առանց շատ տաք գլխարկների:

Հերակալներ

Ուղղակիորեն 80-ականներից սերող ավտոմատ հերակալները կարելի է կրել միանգամից մի քանի հատ՝ ինչպես թափած մազերի, այնպես էլ պոչի եւ մանդարինաձեւ հավաքած մազերի հետ: Ձմեռային տաք վերարկուների կամ գործած սվիտերների չեզոք ներկապնակին կարելի է միացնել կրիայի գունավորմամբ կամ անիմալիստական պրինտով հերակալ (կրկին ու կրկին սուպերարդիական). տեսքը շատ կոկիկ է լինում՝ առանց անճաշակության կամ դա հիշեցնող ինչ-որ ակնարկի...

Օրգանական ամբողջությամբ են նայվում մետաղական գույների հերակալները՝ արծաթագույն, ոսկեգույն, բրոնզագույն: Կարելի է կողքից հերակալով ամրացնել ոչ մեծ մազափունջը կամ ստորին պոչիկը:

Համարձակորեն ընտրեք երկրաչափական ձեւերի հերակալներ՝ հավասարապես հիանալի են  թե՛ խստաոճ կոստյումի, թե՛ երեկոյան զգեստի հետ: Նաեւ ամանորյա փայլերով զգեստների հետ՝ արդեն որպես ամանորյա կերպարի տարբերակ:

Բոլորակներ

Կարող են լինել ե՛ւ գործվածքից բոլորակներ, ե՛ւ պլաստմասե՝ հազիվ նկատվող, ե՛ւ դեռեւս մեր մանկության տարիների այն նույն զսպանակ-բոլորակները:

Որպես ստուգողական տարբերակ՝ հիշել հյուսիսային հարեւանների մշակութային ժառանգությունը եւ դնել թաղիքից կոկոշնիկ:

Կրաբիկներ եւ կտորե ռետիններ

Եթե ոչ վաղ անցյալում ե՛ւ կրաբիկները, ե՛ւ կտորե ռետինները ավելի շուտ անկրթության նշան էին համարվում, ապա հիմա կարոտն իր գործն արել է՝ ջնջելով պատկերացումների՝ առանց այն էլ պայմանական սահմանները: Ուստի համարձակորեն կրեք ոչ միան կտորե ռետինները, որոնք արդեն մեկ տարի է, ինչ պոդիումներից տեղափոխվել են մասս-մարքեթ, այլեւ կրաբիկներ:

Ռետինները կարող են լինել սրտի ուզածի պես՝ թավշյա, ջինսե, լյուրեկսային, փայլերով կամ երկար կապերով:

Մազերը կարելի է հավաքել բարձր, անփույթ փնջով՝ կրկնելով սիրելի ֆիլմերի «գավառական» կերպարը: Իսկ ահա, կրաբիկների վերածննդի համար շնորհակալ ենք Ալեքսանդր Վենգին եւ համարձակորեն կրում ենք կիսաթափած մազերի հետ կամ դրանցով ֆիքսում ամուր ձգած մազափունջը:

Անի Մովսիսյան

Ֆոտո - @brittanybathgate, @moment_heeeee,

@corner17_store, @lisasaysgah, @fakturatepla,

@statuslusso. Asos.com, Cosstores.com


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search