ԽՈՅԵՐ
Այսօր ձեր սիրելին չի հասկանա, թե ինչ է կատարվում ձեր հոգում: Այնպես որ` պատրաստ եղեք մի շարք հարցադրումների: Հասկացեք, որ դա նրա համար իրոք շատ կարեւոր է:
ՑԼԵՐ
Այսօր ձեր սիրելին ձեզ շատ հետաքրքիր առաջարկություն կանի, որը կխոչընդոտի ձեր օրվա ծրագրերին: Ստիպված կլինեք ընտրություն կատարել նրա առաջարկության եւ ձեր պարտականությունների միջեւ: Աշխատեք ընտրել այն տարբերակը, որը ձեզ իսկապես անհրաժեշտ է այդ պահին:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Այսօր ձեր սիրելին ձեզ կներկայացնի իր նոր մտքերից մի քանիսը: Դրանցից շատերը ձեզ չեն հետաքրքրի. Ամեն դեպքում, աշխատեք լինել համբերատար եւ լսել նրան մինչեւ վերջ:
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Այսօր ձեր սիրելին, բավականին, կասկածամիտ կլինի ձեր հանդեպ, ինչը ձեզ կբարկացնի: Փորձեք հասկանալ նրան. Յուրաքանչյուրս էլ երբեմն կասկածամիտ ենք լինում այս կամ այն երեւույթի նկատմամբ:
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Այսօր ամենակարեւորը վստահեք ձեր սիրելիին: Նրա ներկայությունն ու խորհուրդները ձեզ համար մեծագույն աջակցություն կլինեն: Իսկ եթե դեռեւս չունեք սիրելի անձնավորություն, փոքր-ինչ կդժվարանաք հաղթահարել խոչընդոտները:
ԿՈՒՅՍԵՐ
Փորձեք այսօր թե ֆիզիկապես, թե հոգեպես լինել ձեր սիրելիի կոսղքին: Նրան անհրաժեշտ է ձեր աջակցությունը: Յուրաքանչյուրս էլ ունենում ենք նման օրեր, երբ միայն սիրելիի օգնությամբ ենք կարողանում հաղթահարել դժվարությունները:
ԿՇԵՌՔՆԵՐ
Որքան քիչ վճռականություն դրսեւորեք, այնքան ավելի դժվարությամբ կհաղթահարեք խոչընդոտները: Պետք է կարողանաք պայքարել բոլոր բարդույթների դեմ. միայն այդպես կարող եք հասնել հաջողության:
ԿԱՐԻՃՆԵՐ
Այսօր ձեր սիրելին կցանկանա իմանալ ձեր յուրաքանչյուր քայլի մասին: Դա ձեզ կբարկացնի եւ կփորձեք խոչընդոտել դրան, բայց աստղերը խորհուրդ չեն տալիս վիճել սիրելիի հետ. դա ընդամենը հոգատարության նշան է:
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Այսօր ձեր խոսքը ձեր մտքից առաջ կընկնի: Դա, իհարկե, մի կողմից լավ է, քանի որ ձեր մտերիմները վերջապես կհասկանան, թե ում հանդեպ եք լցված համակրանքով, իսկ ում հանդեպ` ընդհակառակը: Մյուս կողմից էլ` արդյոք ձեզ պե՞տք է այդ ամենը:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ
Այսօր ձեր սիրելին կդժգոհի ձեր պահվածքից: Տարօրինակ է, բայց ինքն էլ կոնկրետ չի հասկանա, թե ինչը նրան դուր չի գալիս:
ՋՐՀՈՍՆԵՐ
Այսօր փորձեք չհուսահատեցնել ձեր սիրելի անձնավորությանը: Աշխատեք կատարել նրա բոլոր խնդրանքերը: Այդպես նա իրեն սիրված եւ գնահատված կզգա:
ՁԿՆԵՐ
Այսօր ձեր սիրելին վախի զգացում կունենա. Սա կարող է պայմանավորված լինել եղանակի, կամ ձեր հարաբերությունների փոփոխության հետ: Դուք ցանկանում եք անցնել հարաբերությունների նոր փուլ, իսկ նա առայժմ պատրաստ չէ փոփոխությունների: Մի՞գուցե, պետք է նրան այս հարցում ընդառաջել:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:21, 19 մայիսի
Ինչո՞ւ է Մեգան Մարքլը թաքցնում ոտքերը. ոճաբանը բացատրում է19:24, 19 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ում Նիդերլանդների մասնակցը հունիսի սկզբին կարող է հայտնվել Շվեդիայի դատարանում16:04, 19 մայիսի
Բեն Աֆլեքին առաջին անգամ տեսել են առանց ամուսնական մատանու14:05, 19 մայիսի
Աննա Մանուչարյանի սլացիկ կազմվածքը՝ մինի տոպով ու կարճ կիսատաբատով12:08, 19 մայիսի
Սելենա Գոմեսը եւ Զոի Սալդանան Կաննում մասնակցել են «Էմիլիա Պերես» մյուզիքլի դիտմանը10:25, 19 մայիսի
Բենի Բլանկոն պատմել է Սելենա Գոմեսից երեխաներ ունենալու ծրագրերի մասին09:00, 19 մայիսի
ՄԱՅԻՍԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ