Մարդիկ կան՝ վատ բաներ են մեր հետևից ասում, մարդիկ կան՝ ուրախանում են. Հելոուինը` Հայաստանում

VIDEO. Սոս Ջանիբեկյանը, Լուիզա Ներսիսյանը, Դիանա Մալենկոն և Լևոն Հախվերդյանը՝ սիրային քառանկյունու կիզակետում

Ինչպես Նարեին դիմավորեցին «Զվարթնոց» օդանավականում՝ «Մանկական Եվրատեսիլում» հաղթանակից հետո. երգչուհու էմոցիաները

Թեմա կա. ո՞ւմ մասին է Աստղիկ Սաֆարյանը մտածում գիշերվա 2-ին և ո՞ւմ է տեսնում որպես «Երկու աստղի» հաջորդ զույգ

Օսկար Ուայլդի «Սալոմեն»՝ Երևանի դրամատիկական թատրոնի նոր հարթակում

Կանանց զուգարանից՝ հասարակության հայելի. «Toilet կանանց համար»

Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Ի՞նչ ուտել, ի՞նչ հագնել եւ ինչպե՞ս միայն հայլայթերի օգնությամբ ունենալ ամանորյա գեղեցիկ make up. մասնագետների խորհուրդը (ֆոտո/վիդեո)

16:04, 18 դեկտեմբերի

Նոր տարին սկսել լավ տրամադրությամբ, ուրախ, առողջ եւ, իհարկե, գեղեցիկ. Ամանորից ամիսներ առաջ շատերն արդեն սկսում են մտածել այս ուղղությամբ: Կանանց գործն այս առումով որոշել են թեթեւացնել հայտնի մասնագետները: Ի՞նչ հագնել, ինչպե՞ս շպարվել եւ ինչպե՞ս առողջ սնվել Ամանորին՝ այս հարցերի պատասխաններն այսօր բացահայտել են նորաձեւության բլոգեր Մարիաննա Քաբաբյանը, հայտնի դիմահարդար Ագա Քանքանյանն ու բժիշկ-սննդաբան Լիլիթ Մարգարյանը.

Լիլիթի կարծիքոով՝ դժվար կլինի դարերից եկած հայկայան ամանորյա սեղանը փոխարինել առողջ սնունդով հագեցած սեղանով. նա խորհուրդ տվեց այդ ամենին հասնել աստիճանաբար:

«Շատ լավ ու ճիշտ կլինի, եթե նախապես մտածեք՝ ինչ եք պատրաստելու եւ  ինչ եք հյուրասիրելու Ամանորին: Մեր ամանորյա սովորույթները դեռ հին ժամանակներից են գալիս: Միանգամից այդ կարծարատիպերը կոտրել ու բոլորին պարտադրել առողջ սնվել, դժվար կլինի, դա պետք է աստիճանաբար անել: Պետք չէ պատրաստել այնպիսի աղցաններ, որոնք մի քանի օր պետք է պահել: Պատրաստեք քիչ քանակով, թարմ բանջարեղենով աղցաններ՝ տվյալ օրվա համար»,-խորհուրդ է տալիս նա՝ առաջարկելով խուսափել մայոնեզի եւ այլ ծանր սոուսնորի կիրառումից:

«Տոնական օրերին պետք չէ շեղվել գրաֆիկից, պետք չէ սպասել կոնկրետ ժամի կամ հյուրի, որպեզի սնվեք. պետք է ինչ-ոչ ռեժիմով սնվել, որովհետեւ երբ շատ քաղցած եք, դժվար է հասկանալ` երբ հագեցաք»,-շեշտեց նա:

Սա, ինչ վերաբերում էր սնունդին, բայց չենք մոռանում նաեւ գեղեցիկ տեսքի մասին: Չէ՞որ, ասում են՝ ինչպես դիմավորես տարին, այնպես էլ այն կանցնի: Հենց դրա համար էլ նորաձեւության բլոգեր Մարիաննա Քաբաբյանը կանանց խորհուրդ է տալիս լինել համարձակ եւ բառի բուն իմաստով փայլել Ամանորի գիշերը:

«Այդ օրը շողալ եւ փայլել պարտավոր է յուրաքանչյուր կին: Կրեք ոսկեփայլ եւ արծաթափայլ զգեստեր: Ամանորը հենց այն տոնն է, երբ պետք է կիրառել փայլելու հնարավորությունը: Նաեւ պետք է լինել հնարամիտ, նույիսկ՝ մի փոքր չափազանցված: Նորաձեւ են նաեւ տարբեր, այդ թվում՝ օվերսայզ (մեծ չափսերի) բաճկոնները, որոնք կարող եք կրել՝ որպես զգեստ. եղեք օրիգինալ եւ ստադարտից դուրս: Ինչ վերաբերում է 2019-ի թրենդային գույնին՝ դա բաց կորալն է՝ այսինքն վարդագույնի տարբեր երանգները համադրելով կարող եք ստանալ գեղեցիկ look: Աքսեսուարները եւս պետք է լինեն խոշոր եւ փայլուն:

Փայլեք, որքան կարող եք եւ ձեզ զգացեք երեկոյի թագուհի»:

Փայլերի թեման շարունակվում է նաեւ դիմահարդարման մեջ: Ագա Քանքանյանը եւս խորհուդ է տալիս շողալ Ամանորին: Դիմահարդարը բացահայտեց նաեւ, թե ինչպես կարելի է ընդամենը 5 րոպեում եւ մեկ հայլայթերի օգնությամբ ունենալ փայլուն եւ ոճային դիմահարդարում:

«Գաղտնիքն այն է, որ հայլայթերը, որը սիրում են բոլոր աղջիկները, մաշկին հաղորդում է թարմ տեսք, ընդգծում է դեմքի օվալը, օգնում ստանալ իդեալական տարբերակ՝ սրացնում է քթի ծայրը, շուրթը բարձրացնում է վերեւ, այսինքն՝ այն, ինչ մեզ պետք է, հայլայթերն անում է»:

Իսկ թե ինչպես կիրառել այս լայֆհաքը պրակտիկորեն, հայտնի դիմահարդարն անձամբ ցուցադրեց: Այն կարող եք դիտել տեսանյութում:

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում




Print  

  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search