Մարջանագույն
Panton հետազոտական եւ տեղեկատվական կենտրոնը 2019թ.-ի գլխավոր գույն է հայտարարել մարջանագույնը։ Այս նուրբ երանգը համապատասխանում է գրեթե բոլորին, քանի որ ընդգծում է մաշկն ու աչքերը։ Կապույտ եւ կանաչ աչքերն այս գույնի դեպքում առավել արտահայտիչ են դառնում, շագանակագույն աչքերն՝ առավել ջերմ տեսք ստանում։ Այս նրբերանգն առավել հետաքրքիր է, քան շիկակարմիրը եւ ավելի նուրբ, քան վարդագույնը, որը 2018թ.-ի ավարտին ընտրեցին հոլիվուդյան շատ աստղեր։ Եթե ցանկանում եք մի քայլ առաջ լինել, խնդրեք վարսահարդարին մարջանագույն երանգ ստանալ։
Ստվերների խաղ
Սա հրաշալի որոշում է նրանց համար, ովքեր շիկահեր են։ Արմատների հատվածում մուգ, իսկ մյուս հատվածներում բաց գույնը հնարավորություն է տալիս լրացուցիչ ծավալ հաղորդել մազերին, ինչպես նաեւ երբեմն-երբեմն բաց թողնել այցելությունը վարսահարդարին։ Կարեւոր է, որ արմատներն ընդգծված լինեն ավելի մուգ երանգով եւ թափթփված տեսք չունենան։ Սանրվածքն այս դեպքում բնական տեսք է ունենում եւ միշտ թրենդային է։
Սեւ
Մուգ սեւ երանգի դեպքում մազերը պետք է իդեալական որակի լինեն։ Եթե որոշել եք մազերն այս գույնով ներկել, պատրաստ եղեք մշտապես յուղեր, դիմակներ եւ խնամքի այլ միջոցներ օգտագործել։ Սեւը հատկապես գեղեցիկ է ուղիղ մազերի դեպքում։ Իդեալական օրինակներ են Շեյ Միտչելը եւ «Riverdale» սերիալի աստղ Կամիլա Մենդեսը։
Պլատինե շիկահեր
Այս երանգը չի զիջում դիրքերը։ Այն մուգ սեւ երագնի նման խնամքի կարիք ունի, բայց նաեւ գեղեցիկ է։ Երանգին մշտապես վերադառնում է Քիմ Քարդաշյանը, Ռիտա Օրան չի դավաճանում դրան։ Երանգը երկար ժամանակ պահպանելու համար շամպուններ եւ կոնդիցիներ օգտագործեք։
Մեղրագույն ցոլքեր
Մեղրագույն ցոլեքերը գեղեցիկ տեսք կունանան ցանկացած գույնի մազերի դեպքում։ Դրանք կհամապատասխան ե շիկահերներին, թե շագանակագույն մազեր ունեցողներին։
Աղբյուրը եւ լուսանկարները՝ ELLE
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:23, 29 ապրիլի
Lamborghini-ն ներկայացրել է առաջին հիբրիդային սուպեր SUV Urus SE-ն22:48, 29 ապրիլի
Հանուն սեքսի ճանապարհորդությունը 2024 թվականի թրենդն է21:24, 29 ապրիլի
Ջոան Աղաջանյան-Քուինը՝ Լոս Անջելեսի արտ-բեմի մուսա եւ հովանավոր20:35, 29 ապրիլի
Նիկոլ Քիդմանը Balenciaga-ի շքեղ ոսկեփայլ զգեստով19:31, 29 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանը ներկայացնող «Լադանիվա»-ի առաջին փորձի առաջին կադրերը (ֆոտո)19:21, 29 ապրիլի
Ով կղեկավարի LVMH շքեղ կայսրությունը. Բեռնար Առնոն գնահատում է իր ժառանգներին16:34, 29 ապրիլի
Six Senses առողջարանային ցանցը Դուբայում կառուցում է աշխարհի ամենաբարձր բնակելի աշտարակը16:17, 29 ապրիլի
Հարգանքի տուրք Ազնավուրին․ բացվեց քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը15:16, 29 ապրիլի
Ժերար Դեպարդյեն կալանքի տակ է հայտնվել սեռական ոտնձգությունների մեղադրանքով14:26, 29 ապրիլի
Անգլիացու անպարկեշտ դաջվածքը զայրացրել է իսպանացի ոստիկաններին13:28, 29 ապրիլի
Լեգենդար դերասանուհի Շիրլի Մաքլեյնն իր 90-ամյակի առթիվ կիսվել է իր երկարակեցության գաղտնիքով12:34, 29 ապրիլի
Հարուստներն իրենց քմահաճույքներն ունեն. նյույորքցի միլիարդատիրոջ արտառոց հարսանիքը՝ Եգիպտոսի Մեծ բուրգերի մոտ