Մարդիկ կան՝ վատ բաներ են մեր հետևից ասում, մարդիկ կան՝ ուրախանում են. Հելոուինը` Հայաստանում

VIDEO. Սոս Ջանիբեկյանը, Լուիզա Ներսիսյանը, Դիանա Մալենկոն և Լևոն Հախվերդյանը՝ սիրային քառանկյունու կիզակետում

Ինչպես Նարեին դիմավորեցին «Զվարթնոց» օդանավականում՝ «Մանկական Եվրատեսիլում» հաղթանակից հետո. երգչուհու էմոցիաները

Թեմա կա. ո՞ւմ մասին է Աստղիկ Սաֆարյանը մտածում գիշերվա 2-ին և ո՞ւմ է տեսնում որպես «Երկու աստղի» հաջորդ զույգ

Օսկար Ուայլդի «Սալոմեն»՝ Երևանի դրամատիկական թատրոնի նոր հարթակում

Կանանց զուգարանից՝ հասարակության հայելի. «Toilet կանանց համար»

Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Ամանորյա տրամադրություն հաղորդող 10 կախարդական ֆիլմ

20:33, 30 դեկտեմբերի

Հարգելի ընթերցողներ, շուտով Ամանոր է, NEWS.am STYLE-ը  2019թ․-ին ամենայն բարիք է մաղթում։ Հիշեք, ամենակարեւորը ընտանեկան ջերմույունն է։ Իսկ ի՞նչը կարող է ընտանիքը ջերմությունն ապահովել, իհարկե ամանորյա ֆիլմերը։ Այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք են «Տանը միայնակ», «Ճակատագրի հեգնանքը» ֆիլմերն արդեն երկար տարիներ դարձել են ամանորյա հաճելի ավանդույթ։ Ֆիլմերը, որոնք առաջարկում ենք այսօր, նույնպես կզարդարեն տոնական օրերը։

Իրական սեր, 2003թ․

Հիանալի ֆիլմ սիրո մասին, որը համապատասխանում է ամեն տարիքի անձանց համար՝ դպրոցահասակ երեխայից մինչեւ վարչապետ, որին սիրում են իր բոլոր աշխատակիցները։

Սուրբ ծննդյան պատմություն, 2009թ․

Չարլզ Դիքենսի «Սուրբ ծննդյան երգեր» ստեղծագործության էկրանիզացված տարբերակը, որը պատմում է ծեր, չարացած ժլատ Էբենեզեր Սկրուջի մասին, ում գիշերն այցելում են անցյալի, ներկայի եւ ապագայի հոգիները։

Կախարդները, 1982թ․

Սովետական կինեմատոգրաֆի դասական ֆիլմերից է, որից հայտնի է դարձել 3 սպիտակ ձիերի մասին երգը։ Ամանորյա հեքիաթը պատմսում է այն մասին, որ իրական սերը կարող է հրաշքներ գործել։

Արձակուրդ՝ փոխանակմամբ, 2006թ․

Երկու անծանոթ կանայք միմյանց գտնում են համացանցով՝ բնակատեղի փոխանակման կայքով։ Սուրբ Ծնունդի նախօրեին Այրիսն ու Ամանդան որոշում են հանգստանալ իրենց խնդիրներից եւ տներով փոխանացվում են։ Այրիսը տեղափոխվում է Ամադայի տուն՝ արեւոտ Կալիքորնիա, իսկ Ամանդան՝ ձնառատ անգլիական թագավորություն․․․

Բրիջիտ Ջոնսի օրագիրը, 2001թ․

Բրիջիտ Ջոնսը օրագիր է կազմում, որպեսզի նկարագրի իր հաջողություններն ու հաղթանակները, ինչպես պետք է ազատվի ավելորդ կիլոգրամներից եւ վատ սովորույթներից, ինչպես նաեւ անձնական կյանքի մասին։

Հին Նոր Տարի, 2011թ․

Եվս մեկ տոնական ֆիլմ, որի հերոսները՝ քաղաքի բնակիչներն են, որոնք երբեք չեն քնում։ Նյու Յորքում Նոր Տարվա նախօրեին հերոսներից մի քանիսի կյանքը միահյուսվում է։

 «Ամանորյա» տարիֆ, 2008թ․

Ամանորյա գիշերրը միշտ էլ լի է հրաշքներով ու անակնկալներով։ Անդրեյը հենց նոր գնված հեռախոսից զանգահարում է անծանոթ համարին, որպեսզի շնորհավորի անծանոթ մարդուն։ Այդպես նա ծանոթանում է Ալյոնայի հետ։ Հանդիպելիս նրանք իմանում են, որ ապրում են տարբեր ժամանակներում՝ աղջիկը 2008թ․-ում, իսկ տղան՝ 2009թ․-ում։

Կանխազգացում, 2001թ․

Ձմեռային մի օր, նյույորքյան ամբոխի մեջ, Ջոնաթանը հանդիպել է Սառային։ Երկու անծանոթ մարդիկ ամանորյա խառնաշփոթի մեջ հայտնաբերում են, որ ձգում են միմյանց։

Ընտանիք սիրողը, 2000թ․

Հիանալի ֆիլմ, որի հերոսը պետք է ընտրություն կատարի միայնակության մեջ հարուստ ապրելու եւ համեստ, բայց իրեն սիրողների շրջապատում։  

Սուրբ Ծննդյան նվերը, 1996թ․

Այս ֆիլմը պատմություն է հոր մասին, որը պատրաստ է ամեն ինչի, որպեսզի որդու համար Ամանորին գնի նրա երազանքի նվերը։

Հաճելի ամանորյա դիտում

Նորայր Նազարյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search