1. Կարգավորել օրվա ռեժիմը
Եթե վարժվել եք օրվա տարբեր ժամերին քնել եւ արթնանալ ու ոչ մի գրաֆիկի չհետեւել, ժամանակն է փոխել այս քաոսային մոտեցումը: Սկսելով քնել եւ արթնանալ միեւնույն ժամին՝ արդեն մեկ շաբաթ անց դրական փոփոխություններ կնկատեք ե՛ւ տրամադրության, ե՛ւ ինքնազգացողության մեջ:
2. Կանոնավոր կերպով անելիքների ցանկ կազմել եւ դրանք մինչեւ վերջ հասցնել
Անելիքների ցանկ կազմելը՝ ամենօրյա գործերից մինչեւ ամենամսյա, ամեն ինչ իրար չխառնելու պարզ եւ արդյունավետ միջոց է՝ լինի դա ընտանիքի կամ հետաքրքրությունների համար ժամանակ գտնելուց մինչեւ աշխատանքային անելիքներն ու խիստ ժամանակային սահմանափակումներով նախագծերի իրականացումը:
3. Գնալ այնտեղ, ուր վաղուց ցանկանում եք լինել
Կարելի է այս տարի նույնպես ժամերով նստել հեռուստացույցի առջեւ կամ տարբեր խաղեր խաղալ: Բայց կարելի է նաեւ շաբաթվա ընթացքում 1-2 օր գտնել՝ որեւէ անծանոթ վայր կամ երկիր այցելելու համար, որտեղ մուտքի համար վիզա չի պահանջվում:
4. Կանոնակարգել սննդակարգը եւ դիետա սկսել
Ամանորի շատակերության շրջանը կավարտվի, եւ հարկ կլինի նորից նորմալ կյանք սկսել: Այնքան էլ բարդ չէ հետեւել նորմալ քաշին եւ սննդի քանակությանն ու որակին: Եթե կարծում եք, որ նորմալ սնվելու համար խիստ դիետայի անհրաժեշտություն կա, կարդացեք, թե ինչպես կարելի է կորցնել ավելորդ կիլոգրամները՝ պարզապես մտացված եւ գիտակցված ուտելով:
5. Սպորտով զբաղվել
Եթե կարծում եք, որ պրոֆեսիոնալ սպորտը ձեզ համար չէ, այդ պատճառով պետք չէ ինքդ քեզ ծանրաբեռնել մարզանքներով, սխալվում եք: Սկսեք պարզ վարժություններից. փորձեք ամբողջ ընտանիքով վազել:
6. Հրաժարվել հեռուստացույցից
Հեռուստացույցը ժամանակը կլանող ունիվերսալ միջոց է: Եթերային գովազդով, համեմված կասկածելի արժեքով եւ որակով հաղորդումներ, ցածրորակ հումոր եւ հին ֆիլմեր, որոնք ցուցադրվում են օրեր շարունակ. իսկապե՞ս ուզում եք այս ամենով լցնել ձեր օրը:
7. Սկսիր օտար լեզու սովորել
Այսօր բազմաթիվ առցանց-ռեսուրսներ, ծառայություններ կան օտար լեզուներ ուսումնասիրելու համար: Սկսի՛ր:
8. Քեզ համար նոր հոբբի գտիր
Հետաքրքրություններն ու հոբբին կյանքում նորույթ են մտցնում, նորանոր հորիզոններ բացահայտելու հնարավորություն ընձեռում եւ պարզապես նպաստում մտավոր ակտիվությանը: Իսկ «աշխատանքի փոփոխությունը հանգիստ է», այնպես չէ՞:
9. Հրաժարվել մարդկանց դատապարտելու եւ գոյություն չունեցող բաների մասին վիճելու սովորությունից
Ինքներդ ձեզ խոստացեք. ոչ մի վիճաբանություն կրոնի, քաղաքականության, հասարակական կարգի մասին, մարդկանց ոչ մի դատապարտում հասակի կամ հագուստի գույնի, սանրվածքի, դաջվածքի առկայության կամ բացակայության համար: Սկսեք աշխարհը տեսնել իր բազմազանությամբ: Կարծես պարզ, բայց համալիր խնդիր է: Դրան մեկ օրում հասնելն անհնար է, բայց, թերեւս, հենց սրան արժե տրամադրել նոր տարին:
Աղբյուրը՝ Kleo
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:18, 6 մայիսի
Daily Express-ը՝ Կիմ Չեն Ընի սեռական կյանքի մասին. 25 կույսերից բաղկացած «Հաճույքների ջոկատ» եւ ուղեկցորդուհիներով լի գնացք22:20, 6 մայիսի
Իտալական ծովափնյա քաղաքը նախատեսում է «մերկ» հարսանիքներ կազմակերպել20:33, 6 մայիսի
Snob. Դիլիջանը, թերեւս, Հայաստանի ամենահանգիստ քաղաքն է19:46, 6 մայիսի
«Imperial Orchestra»-ն Երեւանին զգացմունքների կայսրություն կնվիրի16:25, 6 մայիսի
Պիեռ Յովանովիչը եւ Քրիստիան Լուբուտենը ստեղծել են Red-Bottom աթոռների յուրահատուկ հավաքածու15:06, 6 մայիսի
Քորթնի Քարդաշյանը խոստովանել է, որ ծննդաբերությունից երեք ամիս անց «պատրաստ չի եղել» կիպ զգեստով ֆոտոշարքին14:20, 6 մայիսի
Զենդայան, Ջենիֆեր Լոպեսը եւ Սիեննա Միլլերը՝ Met Gala-ին ընդառաջ կազմակերպված ընթրիքին13:55, 6 մայիսի
Միխայիլ Գալուստյանը 14 կգ նիհարել է՝ հրաժարվելով խորովածից13:16, 6 մայիսի
Նիկոլաս Քեյջի որդուն մեղադրել են սեփական մորը ծեծելու մեջ12:33, 6 մայիսի
Իտալացի մոդելը պնդում է, որ իրեն հեռացրել են 2024 թ-ի Met Gala-ում աշխատանքից, քանի որ ինքն արտաքնապես գերազանցել է Քայլի Ջեններին11:23, 6 մայիսի
Բեյոնսեն ցուցադրել է իր համարձակ կերպարը՝ մերկացնելով հետույքը10:59, 6 մայիսի
Մադոննան պատմություն է կերտում՝ Ռիոյում իր վերջին համերգին ներգրավելով 1,6 միլիոն երկրպագուների