Ռիտա Դակոտան, ով վերջերս վերապրել է ամուսնու դավաճանությունը եւ հանդես եկել ամանորյա համերգներով, հանգստի է մեկնել Բալի։ Երգչուհու հետ կղզում հանգստանում են նաեւ նրա նախկին ամուսին Վլադ Սոկոլովսկին նոր ընտրյալի՝ Նատալյա Սուլյանովայի հետ։ Վերջինիս հետ Սոկոլովսկին սիրավեպ է սկսել անցյալ տարվա աշնանը։
Ռիտա Դակոտայի հետ հանգստի է մեկնել նաեւ նրա 1-ամյա դուստրը՝ Միան։ Իր վերջին հրապարակումներից մեկում Դակոտան հետեւորդներին հայտնել է, որ վերջին ամիսների ընթացքում կեղծ պահվածք է դրսեւորել։
«Խորասուզվելով իրադարձությունների էության մեջ՝ ես հասկացա, որ շատ քայլեր եմ արել՝ վախենալով չկարողանալ գումար վաստակել բնակարանի համար մեծ ծախսերը հոգալու, Միայի, երաժշտական կոլեկտիվի, բարեգործական ծրագրերի համար, որոնք ես ֆինանսավորում եմ։ Իմ դեպքում վախենալը նորմալ է, իսկ «վաճառվող կերպար» ստանալու համար քեզ կոտրելն ինձ համար չէ։ Իրավիճակը վատթարացրեց ծաղրի առարկա դառնալու վախը, վախը խոսակցություններից՝ «հոգնեցրել է տրտնջալով», եւ ես երջանիկ ու ուժեղ կնոջ դիմակ հագա, ով լի է դրական էներգիայով»,- Instagram-ում գրել է Դակոտան։
Թեեւ երգչուհին փորձել է ձեւացնել, սակայն մինչ այժմ տանջվում է ամուսնու դավաճանության պատճառով։ Նա հայտարարել է, որ որոշ ժամանակով կհրաժարվի սոցիալական ցանցերից՝ իրեն ու խնդիրներին ականջալուր լինելու համար։ Ի դեպ, Դակոտան ակնարկել է, որ մինչ այժմ սպասում է Սոկոլովսկու ներողությանը։ Հուսանք՝ դա տեղի կունենա Մոսկվայում, եւ նրանք Բալիում չեն հանդիպի։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
11:44, 28 ապրիլի
Doja Cat-ը շատ համարձակ ու բաց լողազգեստով ցուցադրել է կազմվածքը10:35, 28 ապրիլի
Փերիս Հիլթոնը մերկացել է Flaunt ամսագրի շապիկի համար09:00, 28 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 28-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:47, 27 ապրիլի
Wine story: JancisRobinson.com-ի գլխավոր խմբագիրը՝ Հայաստանում գինու արկածի մասին (exclusive)16:23, 27 ապրիլի
Օպտիկական պատրանքը կարող է ցույց տալ՝ որքան «փակ մարդ եք» դուք15:38, 27 ապրիլի
Ռասել Քրոուն կնկարահանվի «Էկզորցիզմ» սարսափ ֆիլմի գլխավոր դերում14:12, 27 ապրիլի
Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու հայտարարությունից հետո Բիանկա Սենսորիի երկրպագուները խնդրում են նրան բաժանվել ռեփերից12:10, 27 ապրիլի
Քիմ Քարդաշյանը տխրել է Թեյլոր Սվիֆթի նոր դիս-թրեքի պատճառով, բայց չի ցանկանում «կրակի վրա յուղ լցնել»11:31, 27 ապրիլի
Վահագ Ռաշը հետեւորդներին է ներկայացրել «Լուսամփոփի պես աղջիկ» երգի նոր տարբերակը10:37, 27 ապրիլի
Սելենա Գոմեսին տխրեցնում են իր սերնդակիցների գեղեցկության չափանիշները09:00, 27 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 27-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:22, 26 ապրիլի
Ամենաթանկարժեք զգեստները, որոնք աճուրդի են հանվել ռեկորդային գումարներով