Match&Go (բառացիորեն՝ «Համադրիր եւ գնա») խորագրի շրջանակում մենք կփորձենք ներկայացնել զգեստապահարանի այս կամ այն տարրը, որը չպարտադրելով, բայց միանգամայն ակնհայտորեն կարող է դառնալ սեզոնի հիթը: Նաեւ կառաջարկենք՝ կարդիգանն ինչի՞ հետ հագնել կարեւոր հարցի պատասխանները:
Ամանորյա աղմկոտ տոներն ավարտվեցին, վերջին մոտեցան արձակուրդները: Եվ փոքր-ինչ զարմացած աշխատանքային վիճակը թուլացնելու համար առաջարկում ենք սեզոնի ամենաազնիվ զեղչերի շրջանակում ինքներդ ձեզ գնեք ամենաազնիվ նվերը: Հատուկ ձմեռային զեղչերի ավարտին անցկացրել ենք ինչպես մաս-մարքեթի, այնպես էլ փոքր, քիչ հայտնի ինդի-մակնիշների առցանց վաճառադարակների ստուգում:
Ushatava
Ռուս-վրացական ուրախ անվանումով այս ապրանքանիշն իրավամբ համարվում է երկրում ամենանորաձեւներից մեկը:

Հեղինակ-ընկերուհիներս անդրադարձնում են եղանակային միտումների, սպառողների եւ ապագա թրենդների թեմաները, որոնք ստեղծում են արդիական, արտակարգ հագուստ եւ աքսեսուարներ:
Մակնիշը վերջերս թողարկել է ամանորյա վինտաժային հավաքածու, եւ արդեն այսօր շատ իրեր կարելի է ձեռք բերել զգալի զեղչով: Խորհուրդ ենք տալիս նաեւ ուշադրություն դարձնել զգեստ-անորաքին (այն մեր իրողություններին դեռեւս խորթ է) եւ շատ արդիական էկո-դուբլյոնկաներին:

COS
Մինիմալիզմի եւ մաս-մարքեթի արքաներն իրենց երկրպագուների համար տարեցտարի վիթխարի զեղչեր են կազմակերպում: Մինչեւ 70 տոկոս զեղչ հոյակապ ձեւվածքի, լավ նյութի համար. տոներից հետո ինչո՞վ տոն չէ: Սեյլով չափերը քիչ են մնացել, բայց կարելի է խուսանավել ցանկում մի շարք երկրների ընտրության միջեւ եւ ամեն դեպքում գտնել սիրելի մոդելը: Բարբեախտաբար, Հայաստան հասցնելն արդեն հասանելի է:
Խորհուրդ ենք տալիս կաշվե բրոգեր՝ բոլոր ժամանակների ամենանորաձեւ կոշիկը: Հագեք բրդյա, ամուր բամբակյա գործվածքից կամ քիշմիրից միդի կիսաշրջազգեստով: Կարճացված տաբատով, հաստ զուգագուլպաներով եւ կարճ զգեստով:

Ուշադրություն դարձրեք զամշե նավակ կոշիկներին՝ կլոր կրունկներով: Կառուցվածքային, արտասովոր, դե թեկուզ եւս սովորական կլոր կրունկ, որն ինչպես այս, այնպես էլ ապագա սեզոնների աներեւակայելի նորաձեւ թրենդն է: Իսկ հաճելի դեղնականաչ գույնի համակցությամբ այդպիսի կոշիկն արդիական է դառնում թե՛ գրասենյակի, թե՛ սրճարանի, թե՛ երեկույթի համար: 100 տոկոսով անհրաժեշտ իր է, որը լավ հիմք կծառայի:
.jpg)
COS-ը հոյակապ գործած արտադրանք ունի, որի բաղադրության մեջ պարտադիր շատ բուրդ կա:
1.jpg)
Փնտրեք արտակարգ կարդիգաններ (մենք արդեն գրել ենք դրանց արտաժամանակային արդիականության մասին) եւ սպիտակ մարզաշապիկներ, չէ՞ որ հենց այս մակնիշի մոտ է հնարավոր մաս-մարքեթի գնով գտնել «հենց այդ նույն», գործանականում կատարյալ սպիտակ մարզաշապիկը:
Zara
Այս հսկայի ոճաբաններն անմիջապես որսում են միկրոսեզոնների արդիականությունը, իսկ զեղչերը հրաշալի միջոց են իրերին վերջին հնարավորությունը տալու նախքան դրանց ամենեւին ոչ էկոլոգիական ուղղվածությամբ օգտագործումը:

Ուշադրություն դարձրեք Premium հավաքածուի վրա, այնտեղ մեծ թվով լավ գործվածք կա եւ հույս, որ գնումը կծառայի մի քանի սեզոնի: Ի դեպ, խորհուրդ ենք տալիս մշտապես կարդալ պիտակի գրառումը եւ արտադրանքը ճիշտ խնամել:

Մեզ անչափ դուր են գալիս չձանձրացնող անիմալիստական պրինտով զգեստները եւ պարկ-պայուսակները, որոնք հրաշալի են նայվում ոչ միայն ավանդական, երեկոյան հանդերձանքով, այլեւ ջինսերով եւ սպիտակ մարզաշապիկով, սվիտերով…

Փնտրեք մկդակած թոութ պայուսակներ (հիթ-հիթ-հիթ), արդիական միդի կիսաշրջազգեստներ՝ ինչպես ամուր վելվետից, այնպես էլ թափվող, ասես հատուկ ստեղծված ծավալուն սվիտերների հետ համակցության համար:

Mango
Խորհուրդ ենք տալիս Mango գնալ պայուսակներ գնելու՝ մետաղական բռնակով դույլ կամ անիմալիստական պրինտով տարբերակ: Ոչ այնքան անհրաժեշտ իր է, որքան փոքրիկ հաճույք, որը կարելի է ձեռք բերել առանց բյուջեի համար շոշափելի վնասի եւ անհատական wishlist- երի:

Վուշը մաս-մարքեթի համար հազավադեպ երեւույթ է. վուշից արտակարգ շերտավոր բաճկոնը հաստատապես անհրաժեշտ իր կդառնա ե՛ւ պաշտոնական դրես-կոդում (սեւ տաբատով եւ բարակ կրունկներով), ե՛ւ ջինսերով, ձիգ կիսաշրջազգեստով, զանգվածեղ կիսաճտքավորներով:

Գերազանց է նայվում վիտաժային միդի կիսաշրջազգեստը՝ «սագի թաթի» հավերժական պրինտով:

Little creative factory
Մանկական հագուստի կատալոնական slow fashion մակնիշը ամեն սեզոնին ուրախացնում է նաեւ մայրիկներին: Սկզբունքորեն մշտապես արդիական են վիկտորիանական ոճն ու ռոմանտիզմը, սրանից էլ բխում է մակնիշի փիլիսոփայությունը, որն ամենեւին ընկած չէ թրենդների հետեւից: Ի դեպ, հենց ռոմանտիզմն է խոստանում դառնալ «նոր սեւը»:

Ապրանքանիշի հագուստը ձեռքով է կարվում, գործվածքն ամբողջությամբ վուշից է, բամբակից եւ մետաքսից: Նմուշները ստացվում են բազմաշերտ, անհավանական, իսկ ոճի առումով կարելի է անվերջ փորձարկումներ անել:

Եվ ահա, հիմա տոների առիթով լավ զեղչեր են հայտարարվել՝ ինչո՞վ առիթ չէ քեզ կրկին զգալու մանկության անվերջանալի երազանքների աշխարհում:
Black crane
Եթե գեղագիտության, ծագող արեւի երկրի մշակութային ծածկագրերի երկրպագու եք, որոնք դրվել են ստեղծվող հագուստի հիմքում, բայց դեռեւս ձեր գրպանին չի համապատասխանում նշանային Yohji Yamamoto-ն, ապա կա արժանի եւ մատչելի այլընտրանք:

Ճապոնացի դիզայների կողմից Լոս Անջելեսում հիմնադրված մակնիշը ուրախացնում է որակյալ գործվածքներով, բարդ համադրության ճարտարապետությամբ, բնականաբար, բազմաշերտությամբ եւ գեղեցիկ օվերսայզ նստեցմամբ:

Կարելի է ստեղծել ինչպես ամենօրյա չափավոր կերպար, այնպես էլ սիրելի երկրին բավականին վառ ռեւերանս:
Անի Մովսիսյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
00:43, 6 սեպտեմբերի

22:46, 5 սեպտեմբերի
Իվետա Մուկուչյանը, Սուպեր Սաքոն ու Սարո Թովմասյանը երգել են Ալեն Սիմոնյանի հարսանիքին19:40, 5 սեպտեմբերի
Լյուիս Հեմիլթոնը գնել է իր երազանքի մեքենան՝ պաշտամունքային Ferrari F40-ը18:31, 5 սեպտեմբերի
Սուշիի մասին տհաճ ճշմարտությունը. գիտնականները պարզել են, որ թյունոսի 96%-ը պարունակում է մակաբույծ որդեր17:38, 5 սեպտեմբերի
Ի՞նչ ընդհանրություն ունեն Բեզոսը, Շեքսպիրը և Չինգիզ խանը16:07, 5 սեպտեմբերի
«Չինացի Նոստրադամուսի» մռայլ կանխատեսումները 2027 թվականի համար. Իրանի ցամաքային ներխուժում և քաղաքացիական պատերազմ Միացյալ Նահանգներում15:22, 5 սեպտեմբերի
Արինա Սաբալենկան զայրացած էր US Open առաջնության ժամանակ մարիխուանայի հոտից14:36, 5 սեպտեմբերի
Ջեյն Ֆոնդան քննադատել է «տեխնոլոգիական ոլորտի մասնագետներին, օլիգարխներին և միլիարդատերերին», ովքեր ցանկանում են հավերժ ապրել ռոբոտների հետ13:30, 5 սեպտեմբերի
Կան պահեր, որոնց հանդիսատեսը հաստատ չի սպասում. Անի Երանյանը՝ «Ֆուլ Հաուսի» վերադարձի մասին13:19, 5 սեպտեմբերի
Թաց հարսանիք. հարսնացուն քայլել է դեպի խորանը ջրհեղեղի մեջ գտնվող եկեղեցում12:25, 5 սեպտեմբերի
Շքեղություն H&M-ի գնով. Elie Saab-ը վերափոխում է կուտյուրը մատչելի շքեղության11:17, 5 սեպտեմբերի
Ջորջ Քլունին մտադիր չէ առաջադրվել ԱՄՆ նախագահի պաշտոնում. դերասանը անվանել է իր երեք ֆավորիտներին 2028 թվականի համար