Ռեփեր Քանյե Ուեսթի երկրպագուները չեն հասկացել՝ ինչու է նա պաշտպանել սկանդալային Ար Քելիին եւ Մայքլ Ջեքսոնին։ Նրա ելույթից հետո համացանցում տեսանյութ է տարածվել, որում 41-ամյա Քանյե Ուեսթը խոսում է այն մասին՝ որքան արագ կարող են երկրպագուները դուրս գալ արտիստների դեմ, ում սիրում են։
Թեեւ Ուեսթը Քելիի անունը չի նշել, խոսել է՝ ինչպես կարելի է վավերագրական ֆիլմերն օգտագործել երաժիշտներին վարկաբեկելու համար։ Նա մասնավորապես հիշեցրել է «Լքելով Նեվերլենդը» ֆիլմը, ուր Մայքլ Ջեքսոնին մեղադրում է մանկապղծության մեջ։ Ինչպես միշտ, ամուսնուն պաշտպանել է 38-ամյա Քիմ Քարդաշյանը։
«Քանյեն ոչ ոքի չի պաշտպանել, նա հիմնվել է բացառապես համաշխարհային փորձի վրա։ Ցանկանում եմ պարզաբանել, որ նա չի արդարացնում ինչ-որ մեկի գործողությունները կամ անընդունելի վարքագիծը։ Ամուսնուս խոսքերը դուրս են կոնտեքստից»,- Twitter-ում գրում է ռեալիթի շոույի աստղը։
Ուեսթը շատերի ներկայությամբ ասել է, որ նկարչից արվեստ են պահանջում, բայց հենց նրանք որեւէ տարօրինակ բան են անում, երկրպագուները վավերագրական ֆիլմեր են «հավաքում», ասվում է TMZ-ի տեսանյութում։
Ուեսթը շարունակ հիշեցրել է Ջեքսոնի մասին «Լքելով Նեվերլենդը» վավերագրական ֆիլմը, որի պրեմիերան տեղի կունենա «Սանդենս» կինոփառատոնի ընթացքում։ Ֆիլմում պատմվում է երկու տղաների մասին, ովքեր պնդում էին, որ Ջեքսոնն իրենց սեռական բռնության է ենթարկել։
«Բոլորս կարող ենք վայելել նրանց երաժշտությունը, որքան ցանկանանք։ Եթե պատրաստվում ենք ոչնչացնել արտիստներին, եկեք Լեոնարդո դա Վինչիին հեռացնենք Լուվրից»,- ասել է Ուեսթը։ Ավելի վաղ Lifetime ալիքի եթերում, որն առավել կենտրոնացած է կանացի լսարանի վրա, հունվարի 3-5-ը ցուցադրել է «Surviving R. Kelly» վավերագրական ֆիլմը, որում ներառված էին նաեւ «Գրեմմի»-ի մրցանակակրի զոհերի հետ հարցազրույցները։
Նրան մեղադրում են սեքսուալ տեռորի համար, իսկ զոհերի թիվը, որոշ հաշվարկներով, կարող է երկու տասնյակից ավելի լինել։ Բացի այդ՝ երգչին ավելի վաղ մեղադրել էին մանկական պոռնոյի պատրաստման մեջ։
Աղբյուրը՝ People
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:05, 5 մայիսի
Երեւանյան շաուրման. տեղական սիրված եւ քիչ հայտնի վայրերը19:26, 5 մայիսի
«Լադանիվա»-ն՝ «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը19:13, 5 մայիսի
Ինչպես շունը ձեռք բերեց իր տիրոջը, կամ «Արթուր, դու թագավոր ես» ժապավենը18:33, 5 մայիսի
Տարօրինակ կանոններ, որոնց պետք է հետեւեն Met Gala-ի մասնակիցները16:18, 5 մայիսի
Լորեն Սանչեսին Met Gala-ի համար հանդերձանք ընտրելիս կօգնի հենց ինքը՝ Աննա Վինտուրը14:02, 5 մայիսի
Ջենիֆեր Լոպեսն իրեն «չհասկացված» է զգում՝ ինստագրամհան ատելության պատճառով12:15, 5 մայիսի
Շերոն Սթոունի որդին գնում է մոր՝ դերասանական հետքերով11:39, 5 մայիսի
«ԴԴՏ» կուլտային խմբի մեծ համերգը՝ Երեւանում10:30, 5 մայիսի
Մադոննան կրքոտ համբուրել է պարուհուն՝ Բրազիլիայում իր Celebration շրջագայության փորձի ժամանակ09:00, 5 մայիսի
ՄԱՅԻՍԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն