«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Ռիհաննան հոր դեմ հայց է ներկայացրել

15:03, 16 հունվարի

Հայտնի երգչուհի Ռիհաննան (Ռիհաննա Ֆենտի) հայտարարել է, որ հայրը՝ Ռոնալդ Ֆենտին, շահադիտական նպատակներով օգտագործում է Fenty ապրանքանիշի անվանումը, որն ասոցացվում է իր հետ։

Հայտնի երգչուհու հայրը Fenty Entertainment անունով կազմակերպություն է ստեղծել, որը զբաղվում է տաղանդների որոնմամբ՝ փորձելով աղջկա անվան միջոցով եկամուտ ստանալ։ Ռիհաննան, ով հիմնել է Fenty Beauty եւ Savage x Fenty ապրանքանիշերը, նշում է, որ մի քանի անգամ հորը խնդրել է բիզնեսը չվարել իր անունից, սակայն վերջինս արհամարհել է երգչուհու խնդրանքը։

Ինչպես հայտնում է Variety-ին, հայցում նշված է, որ մինչեւ վերջերս Fenty Entertainment-ը հայտարարում էր երգչուհու հետ կապի մասին՝ ներդրումներ գրավելու համար։ Ռոնալդ Ֆենտին փորձել է նաեւ Fenty ապրանքանշանը գրանցել հյուրանոցների ցանցի համար, թեեւ Ռիհաննայի ընկերությունը դա արդեն արել է։ Բացի այդ՝ նա փորձել է համաձայնության գալ SBS  Entertainment ընկերության հետ Լատինական Ամերկայում երգչուհու մասնակցությամբ 15 մլն դոլար արժողությամբ համերգային շրջագայության վերաբերյալ։

«Ֆենտիի եւ նրա գործընկեր Պերկինսի, ինչպես նաեւ կազմակերպության խարդախ գործողությունները հատկապես աղաղակող են, քանի որ նրանց մի քանի անգամ ասվել է դադարեցնել տեղեկատվության աղավաղումը, Ռիհաննայի եւ Fenty ապրանքանիշի համբավն օգտագործելու փորձերը»,- ասված է հայցում։

Ռիհաննան հորը եւ նրա գործընկերոջը մեղադրում է անձնական կյանքին միջամտելու եւ անբարեխիղճ գովազդի համար։ Հայցադիմումում նա խնդրում է Ռոնալդ Ֆենտիին արգելել օգտագործել Fenty ապրանքանշանը կամ անօրինական կերպով ներկայացնել դստերը։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել