Տոներն ավարտվեցին, հուսով ենք, որ դուք ի սրտե հանգստացել եք եւ պատրաստ եք նոր հղացումների ու գործերի: Եվ որպեսզի գոնե երբեմն կտրվեք ամենօրյա վազվզուքից ու կենցաղից, մենք շարունակում ենք «Լավ մոռացված հինը» խորագիրը:
NEWS.am STYLE-ն այսօր առաջարկում է ձեզ ջերմություն, հոգի, փափկություն եւ քնքշանք, որը թույլատերլիի սահմանից այն կողմ է։
«Գանգուրիկ Սյուն» 1991թ․-ի ֆիլմ է։ Գլխավոր դերերը խաղացել են Էլիսան Պորտերը, Ջեյմս Բելուշին եւ Քելլի Լինչը։
Ֆիլմով զբաղվել է մեկը, ով իր սցենարներով մի քանի սերունդների մանկությունն անմոռանալի է դարձրել։ Նա բառացիորեն ստիպել է մեծահասակներին ընկնել այնտեղ․ խոսքը մեզանից հեռացած Ջոն Հյուզի մասին է: Նա մեզ ժառանգություն թողեց այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք են «Տանը՝ միայնակ», «Բեթհովեն», «101 դալմատինցիներ» եւ շատ ուրիշներ: «Գանգուրիկ Սյու»-ում Հյուզը ստանձնեց ռեժիսորի, սցենարիստի եւ պրոդյուսերի պաշտոնները․ կարող ենք ասել, որ իրեն ամբողջությամբ տվեց:
Ֆիլմը պատմում է Բիլ Դենսերի (Ջեյմս Բելուշի) եւ նրա դուստր Սյուզանի (Էլիսոն Պորտեր) մասին: Նրանք անտուն խաբեբաներ են, որոնք իրենց մանիպուլյացիաների շնորհիվ վատ չեն ապրում փողոցում: Մի օր ճանապարհատրանսպորտային պատահար սարքելով՝ մի խաբեբա ծանոթացնում է նրանց իրավաբան Գրեյ Էլիսոնին (Քելլի Լինչ), որը փոխում է բոլոր երեքի կյանքը:
Ֆիլմը պատմում է, որ կարելի է երջանիկ լինել նաեւ առանց հարստության եւ շատ գումարի․ գլխավորը երջանկություն գտնելն է միմյանց մեջ: Ֆիլմը հագեցած է դրական եւ փայլուն հումորով, բարի ուժերով եւ, ինչ մեղքս թաքցնեմ, խաբեբայությունների համար շատ օգտակար հնարանքներով:
Բելուշի խաղն ամենաբարձր մակարդակի վրա է․ նա հիանալի կերպով է մարմնավորում ոսկի սրտով խաբեբային, իսկ նրա հումորն ավելին է, քան պարզապես հումորը: Նրա դրամատիկ դրվագներից ոմանք նույնպես շատ հիշարժան են:
Քելլի Լինչը վատ չի ներկայացնում հերոսուհուն, ով դուրս հայտնվելով հարմարավետության գոտուց՝ կարողանում է հարմարվել, նաեւ չի վախենում նոր բան փորձել:
Եվ վերջապես մենք հասանք գլխավոր հերոսուհուն՝ Էլիսոն Պորտերին՝ նա ֆիլմի զարդն է եւ ամենափայլուն աստղը: Նրա կերպարի ճարպկությունը, խարիզման ու քնքշանքը չեն կարող որեւէ մեկին անտարբեր թողնել (ես չեմ մոռանա այն տեսարանը, որտեղ նա երգում է ԱՄՆ հիմնը): Իսկ այն տեղերում, որտեղ կա հոգեկան դրամա, նրա խաղն այնքան ուժեղ է, որ նույնիսկ հասուն մարդը թույլ կտա իրեն տղամարդու ժլատ արցունքներ թափել։
Ի դեպ, Էլիսոն Պորտերն արդեն 37 տարեկան է ... որքան արագ է ժամանակը թռչում:
Ձեզ շատ կխնդրեի ֆիլմը նայել ձեր ընտանիքի հետ երեկոյան՝ բազմոցին թիկն տված, որն իր դրական աուրայով ձեզ աննկարագրելիորեն կլցնի։
Հ․Գ
Հավերժ հիշատակ քեզ, Ջոն Հյուզ, բարի մարդ, ով աշխարհին ստիպեց ժպտալ:
Բարի՛ դիտում
Նորայր Նազարյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:37, 30 ապրիլի
Իվետա Մուկուչյանը պատասխանել է իրեն ուղղված վատ մեկնաբանություններին13:02, 30 ապրիլի
Իրինա Շեյքը բուռն սելֆի է հրապարակել՝ Թոմ Քրուզի հետ հանդիպել ցանկանալու լուրերի ֆոնին12:45, 30 ապրիլի
Կիրկորովը պատմել է, թե ինչու է դադարել շփվել Պուգաչովայի հետ12:13, 30 ապրիլի
Doja Cat-ի արտառոց հագուստը. ներքնազգեստ, պատռված զուգագուլպաներ եւ հսկայական մուշտակ11:13, 30 ապրիլի
Քիմ Քարդաշյանին նորից կասկածել են Բյանկա Սենսորիի ոճը կրկնօրինաելու մեջ10:21, 30 ապրիլի
Բրիթնի Սփիրսի շրջապատը պնդում է, որ նա «ամբողջովին դիսֆունկցիոնալ է» և կործանման եզրին է09:00, 30 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 30-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:23, 29 ապրիլի
Lamborghini-ն ներկայացրել է առաջին հիբրիդային սուպեր SUV Urus SE-ն22:48, 29 ապրիլի
Հանուն սեքսի ճանապարհորդությունը 2024 թվականի թրենդն է21:24, 29 ապրիլի
Ջոան Աղաջանյան-Քուինը՝ Լոս Անջելեսի արտ-բեմի մուսա եւ հովանավոր20:35, 29 ապրիլի
Նիկոլ Քիդմանը Balenciaga-ի շքեղ ոսկեփայլ զգեստով19:31, 29 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանը ներկայացնող «Լադանիվա»-ի առաջին փորձի առաջին կադրերը (ֆոտո)