Արքայազն Ուիլիամի կինը ոչինչ չունի՞ կրելու համար։ Այդ դեպքում ինչո՞ւ է նա որոշել կրկնել երկու տարի առաջվա իր կերպարը Լոնդոնում Քովենթ Գարդեն թագավորական թատրոն այցելելիս, հաղորդում է Daily Mail-ը։
Դքսուհին այցելել է արտադրամաս՝ հետաքրքրություն ցուցաբերելով տեքստիլի եւ տարբեր թելերի օգտագործման նկատմամբ։ Նրան նաեւ հետաքրքրել է՝ ինչպես են ստեղծվում թատրոնի կոստյումները։
«Ի տարբերություն վերջին անգամ Իսլինգթոնի հանրային այգի այցելության, ուր Միդլթոնը հայտնվել էր ոչ պաշտոնական եւ զուսպ կերպարում, այս անգամ նա ընտրել էր բավական վառ եւ ոճային հագուստ։ 37-ամյա դքսուհին փայլել է Oscar de la Renta-ի ժակետով եւ շրջազգեստով, սեւ բարձրակրունկներով, որոնք զարդարված էին Rupert Sanderson-ի բրոշով»,- ասված է հաղորդագրությունում։
Այցի ընթացքում նա հանդիպել է թատրոնի դերձակների հետ, ովքեր աշխատում են նոր բեմադրությունների վրա, հանդիպել բալետի գլխավոր արտիստների հետ, ապա մասնակցել «Երկու աղավնիների» փորձին։
Դքսուհին նույն հագուստով երկու տարի առաջ մասնակցել է կոնֆերանսի, որը նվիրված էր հոգեկան առողջությանը։ Նորաձեւության հետեւորդներն այդպես էլ չեն կարողանում ներել դա. ոճի «կուռքին» վայել չէ նույն հագուստով երկու անգամ ներկայանալ հանրությանը։
Հնարավոր է՝ նա դրանով ցանկացել է վիրավորել Մեգան Մարքլին, ում մեղադրում են դիզայներական հագուստ գնելու համար չափազանց շատ միջոցներ վատնելու մեջ։
Աղբյուրը՝ AP, Getty, Hello
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
18:35, 28 ապրիլի
«Շորս թափանցիկ չէ». Լիլիթ Հովհաննիսյանը մեկնաբանել է իր նոր տեսահոլովակի կերպարներից մեկը15:08, 28 ապրիլի
Սիլվեստր Ստալոնեն մեմուարներ է գրում13:30, 28 ապրիլի
Բրիթնի Սփիրսը համաձայնության է եկել հոր հետ11:44, 28 ապրիլի
Doja Cat-ը շատ համարձակ ու բաց լողազգեստով ցուցադրել է կազմվածքը10:35, 28 ապրիլի
Փերիս Հիլթոնը մերկացել է Flaunt ամսագրի շապիկի համար09:00, 28 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 28-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:47, 27 ապրիլի
Wine story: JancisRobinson.com-ի գլխավոր խմբագիրը՝ Հայաստանում գինու արկածի մասին (exclusive)16:23, 27 ապրիլի
Օպտիկական պատրանքը կարող է ցույց տալ՝ որքան «փակ մարդ եք» դուք15:38, 27 ապրիլի
Ռասել Քրոուն կնկարահանվի «Էկզորցիզմ» սարսափ ֆիլմի գլխավոր դերում14:12, 27 ապրիլի
Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու հայտարարությունից հետո Բիանկա Սենսորիի երկրպագուները խնդրում են նրան բաժանվել ռեփերից12:10, 27 ապրիլի
Քիմ Քարդաշյանը տխրել է Թեյլոր Սվիֆթի նոր դիս-թրեքի պատճառով, բայց չի ցանկանում «կրակի վրա յուղ լցնել»11:31, 27 ապրիլի
Վահագ Ռաշը հետեւորդներին է ներկայացրել «Լուսամփոփի պես աղջիկ» երգի նոր տարբերակը