Match&Go (բառացիորեն՝ «Համադրիր եւ գնա») խորագրի շրջանակում մենք կփորձենք ներկայացնել զգեստապահարանի այս կամ այն տարրը, որը չպարտադրելով, բայց միանգամայն ակնհայտորեն կարող է դառնալ սեզոնի հիթը: Նաեւ կառաջարկենք՝ կարդիգանն ինչի՞ հետ հագնել կարեւոր հարցի պատասխանները:
Երբեմն այն ամենը, ինչ ցանկանում ենք, անվերջանալի առավոտյան սուրճն է եւ ամբողջ օրվա ընթացքում մինչեւ քիթդ քաշած տաք ծածկոցը: Ցանկանում էինք՝ ստացանք: Այն մասին ենք գրում, թե ինչպես մգդակած «ծածկոցը» դանդաղորեն, բայց հաստատուն տեղափոխվեց մեր պահարան եւ դարձավ հագուստում ամենատաք ու պրակտիկ տարրը:
.jpg)
Մգդակած իրերը դեռեւս անցյալ տարվա ձմեռային ցուցադրությունների ժամանակ են սկսել պոդիումներում ակտիվորեն առկայծել:

Սակայն անմիջապես մի վերապահություն կատարենք՝ դադարեք թրենդների հետեւից ընկնել, որը «զգեստապահարանային» ներդաշնակության գլխավոր պայմաններից մեկն է, իսկ ցուցադրությունների իրերը թեկուզ եւ կարող են գերազանց լինել, բայց ընդամենը անհատական wish-թերթին հիշեցում:

Որոշ դիզայներներ մգդակած իրերն իրենց հավաքածուներում անգամ առաջին պլան են մղել՝ թափանցիկ կերպով ակնարկելով հագուստի գերարդիականությունը եւ ունիվերսալությունը՝ կատարված քվիլթինգի տեխնիկայով:

Եվ խոսքը ոչ միայն ավանդական փափուկ բաճկոնների, պարկաների, քուրքերի մասին է. դիզայներները որոշել են շեղանկյուններ եւ ամենատարբեր նախշեր մգդակել կիսաշրջազգեստների, բլուզների, բաճկոնների, մարզահագուստի, աքսեսուարների վրա:

«Հանդիսության մեղավորը» Dior-ի համար Մարիա Գրացիա Կյուրիի դեբյուտային ցուցադրության ժամանակ հատակին հասնող մգդակած կարմիր զգեստն էր:

Մի քանի ֆակտուրային գործվածքներ, էկլեկտիկա ոճի մեջ եւ «ճիշտ» բազմաշերտություն, եւ այս երեւույթին համոզված «այո» ենք ասում: Հագեք խստաոճ գրասենյակային կոստյում կամ բաճկոն, ազատ վերարկու, իսկ վերեւից կապեք մեծ ծածկոց-շարֆ. տաք է, գեղեցիկ, պրակտիկ:

Արտակարգ է նայվում բրդյա օվերսայզ սվիտերը եւ շեղանկյունիներով միդի կիսաշրջազգեստը՝ զանգվածեղ կազաչոկների, մարզակոշիկների համակցությամբ:

Դիզայներները չեն շրջանցել նաեւ «սթրիթվիր» (նույն սթրիթսթայլ) կերպարները՝ դրանց հավելելով թեթեւակի շեշտադրում՝ մգդակված հուդիի կամ, օրինակ, հատակին հասնող բաճկոնակի տեսքով:
«Շեղանկյունիներով» տաքանալ էին սիրում նաեւ անցյալում, բայց եթե այդ ժամանակ մգդակված իրերն անհրաժեշտություն էին եւ գործում էին որպես հիմնական արտադրանքի աստառ, ապա հիմա դրանք հագուստի ինքնուրույն տարր են, գիտակցված ընտրություն այն ուղղությամբ, ինչը դուր է գալիս:
.jpg)
Ուստի, եթե ձեր հայրիկներն ու մայրիկները, տատիկներն ու պապիկները երկար ժամանակ չգործածած այդպիսի բաճկոն ունեն, իսկ գուցե եւ վերարկու կամ քուրք, համարձակորեն իրերին երկրորդ հնարավորություն տվեք: Դե, նաեւ Երեւանում կդառնաք նորաձեւ ռահվիրա:

Անի Մովսիսյան
Լուսանկարները՝
Lauren Manougian, Dior, Studio CUT, The Frankie shop, Ushatava;
Instagram: Daily_style_fashion
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:30, 7 նոյեմբերի

18:18, 7 նոյեմբերի
Ռիչարդ Բրենսոնն ու Ռեյ Դալիոն չեն հանդուրժում բամբասողներին. ինչի՞ համար են միլիարդատերերը պատրաստ աշխատանքից հեռացնել աշխատակիցներին17:33, 7 նոյեմբերի
Ռոբերտ Փաթինսոնն ու Նիկոլաս Հոլթը հավակնում են Ջեյմս Բոնդի դերին16:37, 7 նոյեմբերի
Շքեղ ծննդյան տոն՝ հարկատուների հաշվին. Մարոկկոյում 93 հազար դոլար է ծախսվել Իվանկա Թրամփի անվտանգության ապահովման համար15:29, 7 նոյեմբերի
Ջեսիկա Սիմփսոնի սեքսուալ վերածնունդը. 46-ամյա աստղը խելքահան է լինում երիտասարդ սիրելիի համար14:23, 7 նոյեմբերի
Վարսակի և նուշի կաթը կարող են վնասել առողջությանը13:23, 7 նոյեմբերի
Դեմքին սպագետտիով լի ափսե է շպրտել. հարսնացուն կատաղել է, երբ ընկերուհին հրաժարվել է գիրանալ13:01, 7 նոյեմբերի

12:21, 7 նոյեմբերի
«Բրիջերթոնների» աստղ Սաբրինա Բարթլեթն ամուսնացել է Տոսկանայում. շքեղ հարսանիք ու հուզիչ կադրեր11:18, 7 նոյեմբերի
Քլոե Քարդաշյանի նախկին ամուսինն ընդամենը ութ օրում ավելի քան 50 հազար դոլար է վաստակել OnlyFans-ում10:30, 7 նոյեմբերի
Մեգան Մարքլի հորը ձեռնաշղթաներով դուրս են բերել ծերանոցից. մանկական պոռնոգրաֆիայի գործով նրան սպառնում է 20 տարվա ազատազրկում09:00, 7 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ