Մաշկը մշտական խնամք է պահանջում: Քաղաքում ապրելը, որտեղ շատ մեքենաներ կան, փոշի եւ այլ անբարենպաստ գործոններ, նպաստում է դեմքին սեւ եւ սպիտակ կետերի հայտնվելուն, որոնք վերացնել կօգնի դեմքի մաքրումը: Սակայն մեզ համար ոչ միշտ են մատչելի գեղեցկության սրահները: Իսկ տանը կարող ենք հետեւյալն անել:
Դեմքի մաքրում դիմակների միջոցով
Ծակոտիները մաքրելու համար կարելի է սոդա-աղային սկրաբ-դիմակ օգտագործել: Խորհուրդ է տրվում դա օգտագործել շաբաթը 1-2 անգամ: Դեմքին օճառի փրփուր քսեք, ավելի լավ է մանկական օճառ օգտագործել: Հետո վերցրեք մանր աղի եւ սոդայի հավասար քանակություն եւ խառնուրդը քսեք դեմքին: Դեմքը 2-3 րոպե մերսեք, հիմնականում այն հատվածում, որտեղ սեւ կետեր են կուտակված: Դիմակը թողեք եւս 5-10 րոպե: Միգուցե թեթեւակի ծակծկոց զգալ, դա առաջանում է մաշկի վրա սոդայի ազդեցությունից: Հետո անհրաժեշտ է դեմքը տաք ջրով լվալ ու տրորել տոնիկով: Այս դիմակի կանոնավոր օգտագործման դեպքում մաշկն ավելի հարթ ու մաքուր է դառնում:
Սեւ կետերը վերացնելուն օգնում է սեւ կավից դիմակը: Դրա համար սեւ կավն անհրաժեշտ է բացել տաք ջրով եւ քսել դեմքին: Երբ կավը չորանա, մաշկը խնամքով մերսեք ջրի մեջ թաթախված մատներով: Կավը կթափվի ու կմաքրվի դեմքից: Դեմքը մերսեք 2-3 րոպե, հետո տաք ջրով հեռացրեք կավի մնացորդները: Նման դիմակից հետո խորհուրդ է տրվում դեմքի թեթեւ պիլինգ անել սուրճի հատիկներից սկրաբի միջոցով:
Դեմքի մաքրմանը շատ համապատասխանում է նաեւ սովորական կավից դիմակը: Կավը տաք ջրով բացել, քսել դեմքին եւ թողնել 10-15 րոպե, հետո ջրով լվանալ: Դիմակի պատրաստման համար կարելի է ջրի փոխարեն երիցուկի թուրմ օգտագործել:
Աղբյուրը` Wday.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:21, 2 մայիսի
Airbnb-ը թույլ կտա ժամանակ անցկացնել թռչող տնակում կամ հանգստանալ Փրինսի Purple Rain առանձնատանը15:10, 2 մայիսի
Քիմ Քարդաշյանը պատրաստվում է նոր ֆոտոշարքի14:38, 2 մայիսի
Քրիս Ջեններն իր կերպարանքով ամանորյա զարդ է ներկայացրել, որն արժե 82 դոլար13:53, 2 մայիսի
Լիզա Մորյակը՝ Սարիկ Անդրեասյանի հետ ամուսնության մասին. «Սեքսը ամուր հարաբերությունների հիմքն է»13:20, 2 մայիսի
Քենդալ Ջենները կիսվել է գեղեցկության իր գաղտնիքներով12:56, 2 մայիսի
«The View»-ն քննարկում է այն լուրերը, ըստ որոնց ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը դատավարության ժամանակ «գազեր է բաց թողնում»12:17, 2 մայիսի
Դեմի Մուրը երկրպագուներին հիացրել է իր չծերացող կազմվածքով11:25, 2 մայիսի
Հայտնի է դարձել Քիմ Քարդաշյանի եւ Օդել Բեքհեմ կրտսերի բաժանման պատճառը10:58, 2 մայիսի
Շերը բացատրել է, թե ինչու է մերժել Էլվիս Փրեսլիին10:25, 2 մայիսի
Dj Վակցինան կիսվել է ընտանեկան ժամանցով09:00, 2 մայիսի
ՄԱՅԻՍԻ 2-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:05, 1 մայիսի
Ինստասամկան պատմել է ֆիլերներից հետո առաջացած առողջական խնդիրների մասին