Իսկ դուք երբեւէ մտածե՞լ եք, որ մարդու կատարած վատ, չար արարքները միշտ չէ, որ սատանու բանսարկություններն են, այլ մարդու գիտակցական ընտրությունն է։
Այսօր NEWS.am STYLE-ը Ձեզ է ներկայացնում կատակերգություն, դրամա եւ ֆենտեզի ժանրի սերիալ՝ «Լյուցիֆերը»։
Սերիալը 2016թ․-ից ցուցադրվում էր Fox հեռուստաընկերությամբ, սակայն 3-րդ եթերաշրջանի ավարտին՝ մայիսի 18-ին, այն փակվեց։ Երկրպագուների բազմաթիվ բողոքները եւ նամակները, որոնք ուղղված էին սերիալը փկելուն արդյունք տվեցին։ Netflix-ը որոշեց գնել իրավունքները եւ երկարացնել սերիալի կյանքը՝ նկարահանելով 4-րդ եթերաշրջանը, որն էլ կհեռարձակվի այս տարվա սեպտեմբեր ամսին։
Նախագծի շոուրաները Թոմ Կապինոսն է, իսկ գլխավոր դերերի համար ընտրվել են Թոմ Էլիսն ու Քլոե Դեքերը։
«Լյուցիֆեր»-ի սյուժեն, ինչպես պարզ է դառնում արդեն անվանումից պտտվում է դժոխքի իշխանի շուրջ, որին ձանձրացրել էր նստել այնտեղ։ Նա փախչում եւ սկսում է ապրել Լոս Անջելեսում։ Նա ունի անձնական ակումբը, շքեղ մեքենա, եւ առհասարակ, ապրում է առանց խնդիրների։ Սակայն, մի օր հենց նրա աչքերի առջեւ կրակոցով սպասնում են մի մոդելի, եւ ճակատագիրը նրան ծանոթացնում է հետախույզ Լորեն Ջերմանի հետ, որն էլ դառնում է նրա մեջ մեծ փոփոխությունների շարժառիթը։
Սերիալը հիմնականում իրեն ներկայացնում է ոստիկանական պրոցեդուրալ, չնայած կան աստվածաշնչյան թեմաներ եւ ֆենթեզիի մոտիվներ։ Բավականին լավն է նաեւ հումարը, որը հիմնականում կապված է Լյուցիֆերի ունակությունների հետ։ Նրան բացի Լորենից բոլորը ճիշտն են ասում։ Անհրաժեշտ է նշել, որ սերիալային Լյուցիֆերը DC կոմիքսի կերպարի մարմնավորումն է, այլ ոչ թե Աստվածաշնչի սատանան։
Սերիալի հիմնական միտքն այն է, որ մենք ինքներս ենք մեր դժբախտությունների պատճառը։ Եւ այն, որ մենք մշտապես փորձում ենք արդարացնել մեզ՝ մեղքը գցելով ուրիշների վրա։
Թոմի դերասանական խաղը հիանալի է, նա պարզապես իդեալական կերպով կատարում է այն։ Նա ունի նաեւ վատ կողմ, որը չի համադրվում գրավիչ բառի հետ։
Եթե անկեղծ, Քլոե Դեքերի խաղի մասին ոչինչ չեմ կարող ասել։ Նա իհարկե գեղեցկուհի է եւ վատ չի մտնում կերտում դերը, սակայն նրա տեղը կարող էր լինել ցանկացած այլ դերասանուհի։
Չեմ կարող չհիշատակել բժշկի դերը։ Առաջին հերթին նա հիանալի է, ուղղակի խոսքերն ավելորդ են, դա պետք է տեսնել։ Իսկ երկրորդը՝ նա հոգեբան է, ում մոտ թերապիա է անցնում սատանան․․․
Հաճելի դիտում,
Նորայր Նազարյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
18:35, 28 ապրիլի
«Շորս թափանցիկ չէ». Լիլիթ Հովհաննիսյանը մեկնաբանել է իր նոր տեսահոլովակի կերպարներից մեկը15:08, 28 ապրիլի
Սիլվեստր Ստալոնեն մեմուարներ է գրում13:30, 28 ապրիլի
Բրիթնի Սփիրսը համաձայնության է եկել հոր հետ11:44, 28 ապրիլի
Doja Cat-ը շատ համարձակ ու բաց լողազգեստով ցուցադրել է կազմվածքը10:35, 28 ապրիլի
Փերիս Հիլթոնը մերկացել է Flaunt ամսագրի շապիկի համար09:00, 28 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 28-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:47, 27 ապրիլի
Wine story: JancisRobinson.com-ի գլխավոր խմբագիրը՝ Հայաստանում գինու արկածի մասին (exclusive)16:23, 27 ապրիլի
Օպտիկական պատրանքը կարող է ցույց տալ՝ որքան «փակ մարդ եք» դուք15:38, 27 ապրիլի
Ռասել Քրոուն կնկարահանվի «Էկզորցիզմ» սարսափ ֆիլմի գլխավոր դերում14:12, 27 ապրիլի
Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու հայտարարությունից հետո Բիանկա Սենսորիի երկրպագուները խնդրում են նրան բաժանվել ռեփերից12:10, 27 ապրիլի
Քիմ Քարդաշյանը տխրել է Թեյլոր Սվիֆթի նոր դիս-թրեքի պատճառով, բայց չի ցանկանում «կրակի վրա յուղ լցնել»11:31, 27 ապրիլի
Վահագ Ռաշը հետեւորդներին է ներկայացրել «Լուսամփոփի պես աղջիկ» երգի նոր տարբերակը