Նախ պետք է կողմնորոշվել, թե ինչով են պայմանավորված աղջկա քմահաճույքները, եթե իհարկե ինչ-որ բանով պայմանավորված են. շատ հնարավոր է, որ պարզապես աղջիկը բնավորությամբ քմահաճ է։ Եթե այդպես է, ուրեմն լիցքաթափվեք, այդ քմահաճույքներին արձագանքելն անիմաստ է։ Աղջիկը ուզում է այդպես ստուգել ձեզ։ Ձգտեք չստորանալ, հանգիստ լինել ու գուցե կկարողանաք պահպանել ձեր ուժերն ու հարաբերությունները։
Վիրավորանքներ
Որոշ տղաներ քմահաճույքները շփոթում են վիրավորանքների հետ, քանի որ դրանք իրոք նման ձեւերով են դրսեւորվում, երբեմն էլ միասին։ Դրա համար էլ այս հարցում ինքնակրթությունն ու կատարելագործումը տղաներին չեն խանգարի։
Տվեք նրան այն, ինչ ուզում է
Աղջիկների քմահաճությունների հիմնական պատճառը այս կամ այն ցանկությունն է։ Նախ հասկացեք, թե ինչ են ուզում ձեզնից, ու եթե դա ողջամիտ ցանկություն է, բավարարեք այն։ Ի վերջո քմահաճությունները ձեզ կարող են հուշել ձեր ընկերուհու թաքցված ցանկությունները, որոնք բավարարելով, դուք կերջանկացնեք թե նրան, թե ձեզ։ Բայց եթե այդ ցանկության իրականացումը ձեզնից պահանջում է ստորացում, ավելի լավ է չանեք դա։ Մի վախեցեք, որ այդ դեպքում աղջիկը կլքի ձեզ։ Հակառակը, եթե ստորանաք, դա ավելի հավանական կլինի։
Մի արձագանքեք
Իհարկե աղջիկների քմահաճություններին վերաբերվելու ամենաողջամիջ ձեւը դրանք անտեսելն է։ Պարզապես մի արձագանքեք, եթե դրանք անիմաստ ու անօգուտ եք համարում։ Զբաղվեք ձեր գործերով, այդպես նաեւ հարգանք կվաստակեք։
Ստուգում
Աղջիկները սիրում են ստուգել հարաբերությունները, դրա համար դիմելով տարբեր հնարքների։ Եթե զգում եք, որ այդ քմահաճությունը զուտ ձեզ ստուգելու նպատակ ունի, կամ մի արձագանքեք, կամ էլ գոնե մի ստորացեք։ Հակառակ դեպքում աղջիկը կհասկանա, որ դուք թույլ մարդ եք ու ուրիշին կորոնի։
Որեւէ բան նվիրեք նրան
Հարաբերությունները լավացնելու ու ամրապնդելու համար պարզապես որեւէ բան նվիրեք աղջկան։ Նա կգնահատի ձեր ուշադրությունը, մանավանդ եթե նվերը ճիշտ ընտրեք։ Եվ հետո այդ դեպքում նա քմահաճության առիթ այլեւս չի ունենա։ Բայց այս հարցում էլ է պետք չափավոր լինել։ Կարող եք տոներին նվերներ անել, կամ ասենք ամսվա մեջ մեկ անգամ։ Ոչ ավելի հաճախ։
Աղջկա բնավորությունը
Քմահաճությունների պատճառը հասկանալու համար նախ լավ ուսումնասիրեք աղջկա բնավորությունը։ Պարզեք, ինչ է սիրում, ուր է հաճախում, ինչպես է դրսեւորվում նրա բնավորությունը կյանքի տարբեր հանգամանքներում։ Այդպես ձեր հարաբերությունները ավելի հարթ ու երջանիկ կդառնան, իսկ աղջիկներն էլ քմահաճությունների պատճառ չեն ունենա։
Սիրեք ու գնահատեք նրան
Եթե ուզում եք, որ ձեր հարաբերությունները դրական զարգացում ունենան, սիրեք ու գնահատեք աղջկան, նա էլ այդ դեպքում ձեզ կսիրի ու կգնահատի ու քմահաճ չի լինի։ Սերն ու գնահատականը հատկապես կարեւոր են, եթե մտադիր եք երկարատեւ հարաբերություններ պահպանել ու նրա հետ ընտանիք կազմել։
Աղբյուրը՝ Woman.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:15, 17 մայիսի
«Հովեր» երգչախմբի առաջիկա համերգը նվիրված է Հակոբ Հակոբյանի 100-ամյակին15:05, 17 մայիսի
«Չենք բաժանվել, չենք վիճել». Սիլվի Բարկովան մեկնաբանել է Instagram-ում կրկին իր ազգանունով ներկայանալու որոշումը14:35, 17 մայիսի
Ոճաբան Սերգեյ Զվերեւը վստահեցրել է, որ Պուգաչովան կվերադառնա Ռուսաստան13:20, 17 մայիսի
Քիմ Քարդաշյանի դուստրը՝ Նորթ Ուեսթը, փոխել է մազերի գույնը. 10-ամյա սկսնակ ռեփերը ցուցադրում է իր շեկ ալիքները12:20, 17 մայիսի
«Մեգալոպոլիս»-ի դեբյուտը Կաննում ուղեկցվել է 7-րոպեանոց հոտնկայս ծափահարություններով11:28, 17 մայիսի
«Լադանիվա»-ն ներկայացրել է «Արարատ» հայտնի երգն՝ իր մեկնաբանությամբ (VIDEO)10:05, 17 մայիսի
Մոսկվայում անհետացել է «Папины дочки» հեռուստասերիալի դերասանը09:00, 17 մայիսի
ՄԱՅԻՍԻ 17-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:20, 16 մայիսի
Հայազգի երգչուհի Մարիամ Մերաբովան կոչ է արել ռուսներին չներել Պուգաչովային, որն իրենց ստրուկ է անվանել22:28, 16 մայիսի
Մերիլ Սթրիփը հիշել է, թե ինչպես է նկարահանել վտանգավոր սեքսուալ տեսարանում21:29, 16 մայիսի
«Նոր Ալիք 2024» միջազգային երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Անահիտ Հակոբյանը21:09, 16 մայիսի
HerMine Dialog-ը՝ բացօթյա ձեւաչափով․ երեւանյան բեմում կներկայացվեն հայկական մթերքներով ուտեստներ