Առաջին տիկին լինելը շատ բարդ բան է, այն էլ այն դեպքում, երբ ողջ աշխարհը քննարկում ու քննդատում է հանդերձանքներդ ու ոճդ։ NEWS.am STYLE-ը շարունակում է անդրադառնալ ամենաոճային առաջին տիկիններին, թագուհիներին, քաղաքական կին գործիչներին։ Այսօր խոսելու ենք Կանադայի վարչապեստի տիկնոջ՝ Սոֆիա Գրեգուարի մասին առօրյա եւ համեստ ոճի մասին։
Նախկին ֆոտոմոդել եւ հեռուստահաղորդավար, երեք երեխաների մայր, ակտիվ բարեգործական գործութնեությամբ զբաղվող 43-ամյա կինը հնարավոր է այնքան հայտնի չէ, որքան Մելանյա Թրամփը, սակայն նա վայելում է իր երկրի բնակիչների սերն ու հարգանքը։
Նա ամուսնու համար ոչ միայն հենարան է, այլեւ մշտապես օգնում է կարիքավորներին, բավականին երկար ժամանակ զբաղվում է բարեգործությամբ եւ աշխատում է մի քանի ոչ կոմերցիոն ընկերություններում։
Նրա գործութնեությունն ուղղված է կանանց հարցերին, մասնավորապես բռնության ենթարկված կանանց։
Սոֆին ծնվել է 1975թ․-ին Մոնրեալ քաղաքում։ Նրա մանկությունը երջանիկ է եղել։
Գրեգուարը դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Մակգիլայի համալսարան, սակայն շուտով տեղափոխվել է Մոնրեալի համալսարան՝ ստանալով գովազդի ՓիԱր մասնագետի մագիստրոսի աստիճան։
Համալսարանն ավարտելուց հետո Սոֆին աշխատել է գովազդային ընկերությունում։ Նա գումար է վաստակել նաեւ մոդելային գործունեությամբ։
Այնուհետեւ նա սովորել է ռադիայի եւ հեռուտատեսության դպրոցում, որից հետ աշխատանք է անցել տեղի առաջատար հեռուստաընկերություններից մեկում։
Նա հատուկ ուշադրություն է դարձրել իր համար հոգեհարազատ թեմային՝ հայտնիների բարեգործական գործությությանը։
Ապագա ամուսնու հետ Գրեգուարը ծանոթացել է Մոնրեալում՝ 2003թ․-ին։ Մեկ տարի անց զույգը սկսեց հանդիպել, իսկ 2005թ․-ի մայիսին երիտասարդներն ամուսնացան։
Երկրի առաջին տիկին ոչ միայն վարչապետի կին է, նա նու ոճի, գեղեցկության, հասարակության մեջ վարվելակերպի օրինակ է։
Գրեգուար-Տրյուդո զույգը Քենեդիներից հետո ստացել է «քաղաքական գործիչների ամենասեքսուալ դինաստիա» տիտղոսը։
Ի տարբերություն շատ ղեկավարների՝ Թրյուդոն չի ամաչում իր զգացմունքներն ի ցույց դնել՝ տեսախցիկների առջեւ համբուրելով կնոջը:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:05, 1 մայիսի
Ինստասամկան պատմել է ֆիլերներից հետո առաջացած առողջական խնդիրների մասին22:31, 1 մայիսի
Երկար սեւ զգեստ, առատ աքսեսուարներ. «Միսս Աշխարհ Արմենիա 2021» Միրնա Բզդիգյանի նոր ֆոտոշարքը21:15, 1 մայիսի
Նրբակազմ Մալենան՝ նոր՝ «գունատ վարդագույն» կերպարում20:40, 1 մայիսի
Արհեստական ինտելեկտի նոր սահմանները. «Մահվան հաշվիչը» սարսափելի ճշգրտությամբ կանխատեսում է, թե որքան ժամանակ է ձեզ մնացել ապրելու19:19, 1 մայիսի
Wine Story. Գինու միտումներ 2024. ի՞նչ են խմելու գինու սիրահարները17:05, 1 մայիսի
«Հատուկ դասարան»-ից հայտնի Արաքսյա Խաչատրյանը սպասում է առաջնեկին16:12, 1 մայիսի
Franck Muller-ը եւ S.T. Dupont-ը ներկայացրել են Master Lighter կրակայրիչը15:27, 1 մայիսի
Իրինա Շեյքը մերկացել է Marc Jacobs-ի գովազդային արշավի համար14:05, 1 մայիսի
Դերասանուհի Ջուլիա Եղշատյանն ու ամուսինը սպասում են իրենց առաջնեկին13:16, 1 մայիսի
Թոմ Քրուզը «շոյված է» այն մտքից, որ Իրինա Շեյքը հետաքրքրված է իրենով, բայց այս «առաքելությունն անհնարին է»12:22, 1 մայիսի
«Հնդկական հարսանեկան դիմահարդարում»՝ նոր թրենդ Tiktok-ում եւ Instagram-ում. Գոհար Ավեստյանը ներկայացրել է իր տարբերակը11:57, 1 մայիսի
Դիտա ֆոն Թիզը ապացուցում է, որ ժամանակն իր հանդեպ անզոր է