Match&Go (բառացիորեն՝ «Համադրիր եւ գնա») խորագրի շրջանակում մենք կփորձենք ներկայացնել զգեստապահարանի այս կամ այն տարրը, որը չպարտադրելով, բայց միանգամայն ակնհայտորեն կարող է դառնալ սեզոնի հիթը: Նաեւ կառաջարկենք՝ կարդիգանն ինչի՞ հետ հագնել կարեւոր հարցի պատասխանները:
Ուկրաինական Vogue-ն նոյեմբեր ամսվա շապիկին հրապարակել է մոդել Սթելա Լյուչիի պանամայով նկարը: Եվ սա դարձել է սիրո փաստավորված խոստովանություն նրան, ինչը նոորաձեւության փորձագետները «զբոսաշրջային շքեղություն» են անվանում, իսկ սովորական մահկանացուները՝ պանամա:

Այսօր կխոսենք այն մասին որ, անգամ հարաբերականորեն բարեգութ հայկական ձմռան պայմաններում գլխարկներ կրելը հրաշալի է:
Պանամաներ
Զբոսաշրջիկին բնորոշ պարագաները՝ գոտկային պայուսակները, օրինակ, արդեն հասցրել են բավականին հոգնեցնել անգամ Երեւանում, իսկ ահա պանամաները եւ նրանց տարատեսակները, իսկական գանձ են, ինչպես հարմարավետության, այնպես էլ «քեզ թագուհի զգա այս գորշ աշխարհում» իմաստով:
1.jpg)
Դասական, միատոն, նախշազարդված, մորթյա, կաշվե, լաքապատ...Կարճ ասած, Փարիզի վերջին ցուցադրությունները պանամային երկար-երկար ժամանակով հավանություն են տալիս:

Իսկ ահա ամենաբազմազան, համարձակ ոճային խաղերի համար կանաչ լույսը միշտ վառ է. լինի արժանավոր մինիմալիզմ, օրինակ ինչպես Jil Sander-ի մոտ, կամ աութդոր շքեղությունը՝ ինչպես Juun J.-ի մոտ:
Թրենդի առկայությունը տեսնում ենք եւ հիմնական զանգվածի, եւ Ինստագրամի աստղերի, եւ սթրիթսթայլի քրոնիկայում:
Բալակլավ
Այն պահը, երբ ռազմական հանդերձանքը, որը ենթադրաբար ծնունդ է առել Ղրիմի Բալակլավայից, պոդիումի է դուրս եկել Chanel-ի մարգարտյա թելով: Կամ Margiela-ի ավանգարդով:

Այլ կերպ ասած՝ բալակլավը այս եւ առաջիկա շրջանների ամենանորաձեւ եւ տաք աքսեսուարն է:

Ի սկզբանե նրա փիլիսոփայությունը ենթադրում էր դիմազրկության ձգտում, քաղաքային ամբոխի հետ ձուլում: Բայց եկեք անկեղծ խոսենք. բալակլավը դեռ շատ վառ աքսեսուար է, որպեսզի այն կրողներին մեոգապոլիսների միջին վիճակագրական բնակիչների շարքին դասենք:

Երեւի, այս գլխարկի միակ բացասական կողմը կլինի երկար, խիտ մազեր ունեցողների մոտ առաջացող անհարմարությունը: Ի դեպ, բալակլավի էֆեկտ կարելի է ստանալ նաեւ հագած հուդի կապյուշոնով եւ կապված գլխաշորով:

Ինչի՞ հետ կրել: Ինչի հետ կամենաք: Ավանդական աութդոր տարբերակը բաճկոնների հետ է: Ավելի ոչ ակնհայտ, բայց չափազանց հետաքրքիր տարբերակը՝ բրդյա վերարկուների, թեթեւ, ազատ զգեստների եւ կիսաշրջազգեստների հետ:

Մեր կարծիքով, ամենաարտակարգը բալակլավի եւ խիստ գրասենյակային կոստյումի համադրությունն է:
Կեպիներ
Իրենց երկրորդ ծնունդն են ապրում ավանդական բեյսբոլկա կեպիները: Կարելի է կրել ինչպես ցածր ճաշակի ստվերից դուրս եկած ապրանքանշանների մոլուցքի տարբերակ, այնպես էլ որպես մերչի, մանիֆեստի օրինակներ:

Իրենց դիրքերը պահպանում են նաեւ ծովային ոճի կեպիները. Կրեք արհեստական մորթիով մուշտակների եւ կոպիտ կոշիկների, դասական ոճի վերարկուների եւ վոդոլազկաների հետ:

Բերետներ եւ բինի
Միանգամից ասենք՝ բերետները եւ բինի գլխարկները գրեթե բոլորին են սազում: Մեզ եւ բոլոր աքսեսուարների չհնացող այլընտրանքը:

Այսօր բերետների շատ հրաշալի տարբերակներ կան՝ ռազմական ոճով, ինչպես մոսկովյան Վոք Օֆ Շեյմ ապրանքանիշինը, բրդյա, ատլասե, միատոն, վանդակավոր, գունավոր...

Բինիները նույնպես լինում են բացարձակապես իրար ոչ նման՝ գունագեղ, ինչպես Acne studio-ի, գործված, հյուսքի նախշով, պոմպոնով՝ կրեք ինչպես սիրտներդ կուզի:

Մենք ամենից շատ սիրում ենք բինի+դասական կամ ռոմանտիկա տարբերակը:


Անի Մովսիսյան
Լուսանկարները՝ Vogue (Ուկրաինա),
Walk of Shame, Acne Studio, Ushatava, Maison Margela, Chanel
Instagram: _2222_official, constancearnlt
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 8 սեպտեմբերի
Մեկ ամբողջ տարի շքեղ նավի վրա. 56,000 ֆունտ ստեռլինգ արժողությամբ կռուիզը, որը կընդգրկի ամբողջ աշխարհը՝ Ալյասկայից մինչև Զանզիբար22:23, 8 սեպտեմբերի
Այգու քմահաճ արիստոկրատը. ճապոնական թխկու խնամքի հիմնական կանոնները՝ անթերի կարմիր գույնի համար21:27, 8 սեպտեմբերի
Միլիարդատերերի շրջանում դարավոր ծառեր գնելը նոր միտում է դարձել20:30, 8 սեպտեմբերի
Խանդ՝ պիքսելների հանդեպ․ սոցիալական ցանցերում վեճեր են սկսվել GTA 6-ի «ռոմանտիկ» առանձնահատկությունների շուրջ19:30, 8 սեպտեմբերի
Վալենտինո Շոտտին Fantini-ի պատմությունը ներկայացրեց Հայաստանում19:15, 8 սեպտեմբերի
Արյուն, ոսկորներ և Դրակուլա. հնաոճ վամպիրների որսի հավաքածուն հայտնվել է առցանց աճուրդում16:32, 8 սեպտեմբերի
Բեռլինից երեք տղամարդ ամուսնանում են իրար հետ, բայց նրանց միջև սեքս չկա. «Մենք պարզապես շատ ենք սիրում իրար»16:28, 8 սեպտեմբերի
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը սկսում է 21-րդ համերգաշրջանը․ «Մեր նպատակն է Հայաստանը ներկայացնել աշխարհի մշակութային քարտեզում»15:39, 8 սեպտեմբերի
Ֆիբի Բրիջերսը ցնցել է Վենետիկը իր չսափրված ոտքերով15:20, 8 սեպտեմբերի
Թերի Հեթչերը կդառնա նոր Միրանդա Փրիստլի. «Հուսահատ տնային տնտեսուհիներ» սերիալի աստղը կգրավի պոդիումը «Սատանան կրում է Պրադա» մյուզիքլում14:41, 8 սեպտեմբերի
Միլիոնատեր Էնդրյու Գարֆիլդը պատերազմ է հայտարարել միլիարդատերերի դեմ և անմիջապես ծաղրի առարկա դարձել համացանցում14:36, 8 սեպտեմբերի
Արթուր Խաչենցը հայր է դարձել․ ի՞նչ հետաքրքիր անուն է նա ընտրել դստեր համար