Թագավորական էթիկետն ու դրես կոդը շատ բարդ բան է։ NEWS.am STYLE-ը շարունակում է անդրադառնալ ամենաոճային առաջին տիկիններին, թագուհիներին, քաղաքական կին գործիչներին։ Այսօր խոսելու ենք ԱՄՆ առաջին տիկին Ժակլին Քենեդիի մասին։
ԱՄՆ Առաջին տիկին, առաջին այրի, ոճի մարմնացում, ինտելեկտուալ Ժակլին Քենեդին կերտել է ոճային տարբեր կերպարներ։

Նրա եւ ԱՄՆ ապագա նախագահ Ջոն Քենեդիի հարսանյաց արարողությունը դարձել է տասնամյակների էտալոն։ Մինչ օրս Առաջին կին տիտղոսը կրող առեղծվածային Ժակլինի զգեստապահարանը հանդիսանում է ներշնչանք եւ օրինակ է ծառայում Սպիտակ տան մյուս առաջին տիկնանց։

Ջեկին (այսպես էին նրան անվանում) Ամերիկայի սիմվոլն էր հանդիսանում․ ոճային, զուսպ, նրբաճաշակ եւ խնամված։ Հենց այսպիսի լեդի պետք է կանգնած լիներ երկրի ղեկավարի կողքին։ Իրականում, Ջոնը շատ հարցերում էր զիջում կնոջը՝ գիտելիքներով, սիրելու ունակությամբ, շարժուձեւով։

Ջեկին ամեն ինչում էր լավը։ Նա նույնիսկ կարողանում էր վարպետորեն թաքցնել իր ցավն ու վիշտը ոչ միայն դավաճան ամուսնուց, այլեւ ամբողջ երկրից։ Չնայած ամեն ինչին նա Քենեդուն սատարում էր եւ՛ որպես ամուսին, եւ՛ որպես նախագահ։

Ժակլինի միակ թուլությունը՝ թանկարժեք հանդերձանքներն էին։ Նա կարող էր բավականաչափ գումար ծախսել իր զգեստապահարանի վրա, ինչի համար ամեն անգամ նախագահ ամուսնուց լսում էր նրա դժգոհությունները։
![]()
Առաջին տիկնոջ ոճը մինչեւ այսօր ակտուալ է։ Հատկապես նրա առօրյա հանդերձանքները։

Նա գտնում էր, որ իր խնդիրն ամբողջ աշխարհին ապացուցելն է, որ ԱՄՆ-ն անճաշակների երկիր չէ։ Եվ դա նրա մոտ ստացվեց։ Մինչ օրս Ժակլինը ոգեշնչում է փոփ երգիչներին, ոճաբաններին, առաջին տիկիններին։ Այսպիսով նա դարձել է բազում ֆիլմերի հերոսուհի։

«Զգեստը պետք է լինի ընգրկող, որպեսզի ցուցադրի, որ դուք կին եք եւ միեւնույն բավականին ազատ, որպեսզի ցուցադրի, որ դուք լեդի եք», - ասել է Ժակլին Քենեդին։ Բացի ճաշակից Ջեկին կարողանում էր գրավել նաեւ իր քնքշությամբ, հումորով, սուր մտքով եւ ամուսնուն անսահման նվիրվածությամբ։

































Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:30, 7 նոյեմբերի

18:18, 7 նոյեմբերի
Ռիչարդ Բրենսոնն ու Ռեյ Դալիոն չեն հանդուրժում բամբասողներին. ինչի՞ համար են միլիարդատերերը պատրաստ աշխատանքից հեռացնել աշխատակիցներին17:33, 7 նոյեմբերի
Ռոբերտ Փաթինսոնն ու Նիկոլաս Հոլթը հավակնում են Ջեյմս Բոնդի դերին16:37, 7 նոյեմբերի
Շքեղ ծննդյան տոն՝ հարկատուների հաշվին. Մարոկկոյում 93 հազար դոլար է ծախսվել Իվանկա Թրամփի անվտանգության ապահովման համար15:29, 7 նոյեմբերի
Ջեսիկա Սիմփսոնի սեքսուալ վերածնունդը. 46-ամյա աստղը խելքահան է լինում երիտասարդ սիրելիի համար14:23, 7 նոյեմբերի
Վարսակի և նուշի կաթը կարող են վնասել առողջությանը13:23, 7 նոյեմբերի
Դեմքին սպագետտիով լի ափսե է շպրտել. հարսնացուն կատաղել է, երբ ընկերուհին հրաժարվել է գիրանալ13:01, 7 նոյեմբերի

12:21, 7 նոյեմբերի
«Բրիջերթոնների» աստղ Սաբրինա Բարթլեթն ամուսնացել է Տոսկանայում. շքեղ հարսանիք ու հուզիչ կադրեր11:18, 7 նոյեմբերի
Քլոե Քարդաշյանի նախկին ամուսինն ընդամենը ութ օրում ավելի քան 50 հազար դոլար է վաստակել OnlyFans-ում10:30, 7 նոյեմբերի
Մեգան Մարքլի հորը ձեռնաշղթաներով դուրս են բերել ծերանոցից. մանկական պոռնոգրաֆիայի գործով նրան սպառնում է 20 տարվա ազատազրկում09:00, 7 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ