35-ամյա Դանիել Լլոյդը Մեծ Բրիտանիայի ամենահաջողակ մոդելներից է։ Նա «Միսս Մեծ Բրիտանիա» մրցանակի տիտղոսակիր է, երկիրը ներկայացել է «Միսս աշխարհ» մրցույթի ընթացքում։ Մոդելի լուսանկարները զարդարել են այնպիսի ամսագրերի շապիկներ, ինչպիսիք են «Playboy», «FHM», «Maxim», նա մասնակցել է ռազմաթիվ ռեյտինգային ռեալիթի-շոուների։
Մոդելը կարող էր եւ չհասնել այս ամենին, եթե մի քանի պլաստիկ վիրահատության չդիմեր։ Սակայն սարսափելի պատահարից հետո Լլոյդը որոշել է առհավետ հրաժարվել պլաստիկ վիրահատություններից։ Մոդելը պատմել է՝ ինչպես է մի քանի անգամ շտկել կուրծքը։ Սակայն վերջին վիրահատությունն անհաջող է անցել, եւ մոդելը հազիվ է փրկվել։
Գիշերը նրա սիլիկոնե կուրծքը պայթել է։ Մոդելն արթնացել է արյան լճակում։ «Ես չգիտեի՝ ինչ էր կատարվել, բայց կուրծքս տափակել էր։ Ստիպված էին արագ հիվանդանոց գնալ»,- ասել է նա։ Մոդելին բժշկական օգնություն է ցուցաբերվել, իմպլանտը հանվել է։ Բժիշկների խոսքով՝ ժամանակ կորցնելը կարող էր մոդելի կյանքն արժենալ։ Նա մեծ քանակով արյուն է կորցրել, եւ ստիպված են եղել արյան ներարկում անել։ «Ես այդ ամենի մասին չեմ իմացել, քանի որ անզգայացում էր կատարվել։ Երբ արթնացա, սարսափեցի»,- ասել է Դանիելը։
Մոդելը պատմել է, որ պլաստիկ վիրահատության է դիմել՝ ինքնավստահութուն ձեռք բերելու համար, քանի որ ինքնագնահատականի խնդիր է ունեցել։ Բացի այդ՝ մոդելային աշխարհում աղջիկները մշտապես ճնշում են զգում, որը նրանց ստիպում է բազմաթիվ վիրահատությունների եւ պրոցեդուրաների դիմել՝ արտաքին տեսքն ավելի լավը դարձնելու համար։ Դանիելը զղջում է դրանց համար, սակայն խոստովանել է, որ մեծ կուրծքն իրեն հնարավորություն է տվել հաջողության հասնել, գրում է Mirror-ը։
«Կուրծքս աշխատանքի գործիք էր։ Դրա շնորհիվ ես մեծ գումարներ եմ աշխատել»,- ասել է Լլոյդը։ Այդ խնդրից հետո Դանիելը մարմնից հեռացրել է բոլոր իմպլանտները եւ այլեւս վիրահատության չի դիմել։
«Հիմա իմ նպատակը երջանիկ, առողջ լինելն ու լավ սնվելն է։ Մի անհանգստացեք՝ ինչ չափի է ձեր կուրծքը։ 10 տարի անց իմպլանտների «բումը» կանցնի, եւ դրանք այլեւս նորաձեւ չեն լինի»,- նշել է մոդելը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
22:34, 26 ապրիլի
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները21:16, 26 ապրիլի
Burj Al Arab-ը եւ Atlantis, The Palm-ը համարվել են աշխարհի «ամենաինստագրամյան» հյուրանոցները20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել19:23, 26 ապրիլի
Montegrappa-ի նոր գրիչը նվիրված է Ֆրանկենշտեյնին16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը09:00, 26 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ