Համացանցում ակտիվորեն քննարկվում է արքայազն Չարլզի եւ Կամիլա Պարկեր-Բոուլզի արտամուսնական կապից որդու ծնունդը, ով լույս աշխարհ է եկել, երբ վերջինս դեռ ամուսնացած է եղել արքայադուստր Դիանայի հետ։
2018թ.-ին բրիտանական թագավորական ընտանիքի կենսագիր Սալի Բեդել Սմիթը հրապարակել է սկանդալային «Արքայազն Չարլզ. անհավանական կյանքի կրքերն ու պարադոքները» գիրքը, որում պատմել է արքայազն Չարլզի եւ նրա կանանց հարաբերությունների մասին ամբողջ ճշմարտությունը։ Բրիտանական թագի ժառանգորդն ի սկզբանե ցանկացել է ամուսնանալ Կամիլայի հետ, սակայն այդ տարիներին արքայազնի հարսանցուն պետք է կույս լիներ (ինչով չէր կարող հպարտանալ Կամիլա Պարկեր-Բոուլզը)։ Այդ տարիներին Եղիսաբեթ Երկրորդը եւ արքայազն Ֆիլիպը պնդել են Դիանայի հետ ամուսնությունը, ով սկանդալային պատմություններում չէր հայտնվել։
«Ամուսնությանը նախորդող գիշերվա ընթացքում Չարլզն արտասվել է իր սենյակում, քանի որ կարծում էր, որ կյանքն ավարտվել է։ Նա ընդհանրապես պատրաստ չէր ամուսին դառնալ։ Բացի այդ՝ մինչ այդ պահը զգացմունքներ ուներ Կամիլայի նկատմամբ»,- նշում է կենսագիրը։
Նրանց ամուսնության հետագա ճակատագրի մասին հայտնի է բոլորին․ Դիանան եւ Չարլզն ամուսնացել են 1981թ.-ին, նրանք երկու երեխա ունեն՝ Ուիլյամը եւ Հարրին, սակայն 1996թ.-ին ամուսինները բաժանվել են, իսկ մեկ տարի անց արքայադուստրը մահացել է ավտովթարի հետեւանքով։ 2005թ.-ին արքայազն Չարզլը եւ Կամիլա Պարկեր-Բոուլզն օրինականացրել են հարաբերությունները։
Այժմ մանրամասներ են հայտնի դարձել նրանց հարաբերությունների մասին։ Ոմն Սայմոն Դեյն ավստրալական New Idea ամսագրին հայտնել է, որ ինքը… Կամիլայի եւ Չարլզի՝ արտամուսնական կապից ծնված երեխան է։ Ըստ նրա՝ Կամիլան իրեն լույս աշխարհ է բերել, երբ Չարլզը դեռ ամուսնացած էր Դիանայի հետ։
Զույգը, որը դաստիարակել է Սայմոնին, աշխատել է Եղիսաբեթ Երկրորդ թագուհու մոտ, ով տղամարու խոսքով, իմացել է ամենի մասին։
Թագավորական ընտանիքն առայժմ ոչ մի կերպ չի մեկնաբանել այս հայտարարությունները։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:20, 17 մայիսի
Քիմ Քարդաշյանի դուստրը՝ Նորթ Ուեսթը, փոխել է մազերի գույնը. 10-ամյա սկսնակ ռեփերը ցուցադրում է իր շեկ ալիքները12:20, 17 մայիսի
«Մեգալոպոլիս»-ի դեբյուտը Կաննում ուղեկցվել է 7-րոպեանոց հոտնկայս ծափահարություններով11:28, 17 մայիսի
«Լադանիվա»-ն ներկայացրել է «Արարատ» հայտնի երգն՝ իր մեկնաբանությամբ (VIDEO)10:05, 17 մայիսի
Մոսկվայում անհետացել է «Папины дочки» հեռուստասերիալի դերասանը09:00, 17 մայիսի
ՄԱՅԻՍԻ 17-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:20, 16 մայիսի
Հայազգի երգչուհի Մարիամ Մերաբովան կոչ է արել ռուսներին չներել Պուգաչովային, որն իրենց ստրուկ է անվանել22:28, 16 մայիսի
Մերիլ Սթրիփը հիշել է, թե ինչպես է նկարահանել վտանգավոր սեքսուալ տեսարանում21:29, 16 մայիսի
«Նոր Ալիք 2024» միջազգային երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Անահիտ Հակոբյանը21:09, 16 մայիսի
HerMine Dialog-ը՝ բացօթյա ձեւաչափով․ երեւանյան բեմում կներկայացվեն հայկական մթերքներով ուտեստներ20:28, 16 մայիսի
InTouch. Աֆլեքն ու Լոպեսը երկու տարվա ամուսնությունից հետո պատրաստվում են ամուսնալուծվել19:04, 16 մայիսի
Ալեքսանդր Դուլին. «Ես անսահման ուրախ եմ Հայաստան վերադառնալու համար»16:12, 16 մայիսի
Բրիթնի Սփիրսի հուզիչ խոստովանությունն իր ընտանիքի մասին՝ տարիներ շարունակվող թշնամանքի ֆոնին