Ռուս ռեժիսոր Ալեքսանդր Կոտի «Սպիտակ» ֆիլմը, որը պատմում է ավերիչ երկրաշարժի մասին, Վյաչեսլավ Տիխոնովի անվան «17 ակնթարթ...» III միջազգային փառատոնի ընթացքում գլխավոր մրցանակի է արժանացել։ Լավագույն կոմպոզիտոր է ճանաչվել Սերժ Թանկյանը, ով ֆիլմի սաունդթրեքի հեղինակն է, հայտնում է «ՏԱՍՍ»-ը՝ հղում անելով Մոսկվայում կինոդիտման կազմակերպիչներին։
««Աշխարհի մի մասնիկը» հեռուստասերիալը եւ «Սպիտակ» ֆիլմը ճանաչվել ենն լավագույնները Վյաչեսլավ Տիխոնովի անվան «17 ակնթարթ...» III միջազգային փառատոնի ընթացքում»,- ասված է հաղորդագրության մեջ։
Այն առաջ է անցել 7 երկրներից ներկայացված ֆիլմերից։ Ծրագրում ներկայացված են եղել Ռուսաստանի եւ Ֆրանսիայի, Բելոռուսի, Չեխիայի, Իսրայելի, Լեհաստանի ներկայացուցիչների հետ համատեղ աշխատանքներ։
«Սպիտակ» ֆիլմը պատմում է 1988թ.-ի դեկտեմբերի 7-ին գրանցված երկրաշարժի մասին, որն ավելի քան 25 հազար մարդու կյանք է խլել եւ անօթեւան է թողել երկրի՝ ավելի քան կես մլն բնակչի։ Ֆիլմում նկարահանվել են Լեռնիկ Հարությունյանը, Հերմինե Ստեփանյանը, Ալեքսանդր Պոլիտիկը և այլ ռուս եւ հայ դերասաններ:
Ավելի վաղ «Սպիտակ» ֆիլմն արժանացել է Մոսկովյան միջազգային «Սուրբ Գեորգի» մրցանակին ռեժիսուրայի համար։ Ֆիլմը ներառված է եղել նաեւ «Օսկար»-ի մեծ ցանկում։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:22, 26 ապրիլի
Ամենաթանկարժեք զգեստները, որոնք աճուրդի են հանվել ռեկորդային գումարներով22:34, 26 ապրիլի
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները21:16, 26 ապրիլի
Burj Al Arab-ը եւ Atlantis, The Palm-ը համարվել են աշխարհի «ամենաինստագրամյան» հյուրանոցները20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել19:23, 26 ապրիլի
Montegrappa-ի նոր գրիչը նվիրված է Ֆրանկենշտեյնին16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը