Այսօր նշվում է Տեառնընդառաջի տոնը, եւ ի դեպ, հետաքրքրական փաստ՝ հենց այս օրերին են Հայաստանում, որպես կանոն, կնքվում ռեկորդային թվով ամուսնություններ։ Դե, դա հասկանալի է, չէ՞ որ Տեառնընդառաջը մարքագործման եւ սիրո տոնն է։ Նորապսակների օրհնության օր է այն օծել Գարեգին II կաթողիկոսը։
Երիտասարդները գնում են եկեղեցի՝ մաքրագործվելու եւ Բարձրյալի առջեւ միմյանց այր ու կին անվանելու։ Սեղաններին անպայման պետք է լինեն աղանձ, հալվա, մրգեր, կարմիր գինի։ Ճաշկերույթից հետո օրհնված մոմով խարույկ է վառվում, որի շուրջ նորապսակները յոթ շրջան են կատարում։ Աստվածային կրակի լեզվակները, ժողովրդական հավատալիքի համաձայն, վանում են նորապսակներից չար ոգիներին, մաքրում նրանց հոգիները, բուժում հիվանդությունները, ուստի ամեն ոք այս օրը պետք է թռչի խարույկի վրայով։ Հետո կայծկլտացող ածխով պետք է «պարարտացնել» հողը, որպեսզի տարին բերքառատ լինի։ Առաջին՝ ամենամեծ խարույկը վառում են եկեղեցու մոտ։ Նրանից վառված մոմերը տանում են տուն՝ ի նշան այն բանի, որ Քրիստոսի լույսը մաքրագործում է տունը։
Կարծիք կա, որ եթե երիտասարդներին հաջողվում է թռչել խարույկի վրայով ձեռքերն ամուր բռնած, ուրեմն ընտանիքը ամուր կլինի, իսկ սերը՝ հավերժ։ Ավագ տարիքի մարդիկ «սիրահարների» վրա աղանձ են լցնում, ինչը նույնպես համարվում է ընտանեկան կյանքում բարեկեցության ինքնատիպ մաղթանք։ Ասում են, եթե որոշում են կրակի վրայով թռչել ամուրիները, նրանք իրենց կեսին գտնելու հնարավորություն են ստանում։ Այս տոնական օրը խարույկի վրայով թռչում են նաեւ անզավակ կանայք՝ հույսով, որ կրակը կօգնի իրենց հղիանալ, իսկ հետո հերթով թռչում են նաեւ հանդիսության մյուս մասնակիցները։
Հին օրերում ծիսակարգից հետո բոլորը պտղաբեր կրակի շուրջ ձեռք ձեռքի բռնած շուրջպար էին կատարում: Կրոնական գրականության մեջ տոնը կոչում են «Տեառնընդառաջ» կամ «Տիրոջն ընդառաջ»: Այսօրվա Հայաստանում էլ Տրընդեզը կրոնական տոն է եւ համարվում է Տերունական տոն:
Ինչ վերաբերում է տոնի քրիստոնեական պատմությանը, ապա ըստ Մովսեսի՝ արական սեռի նորածին ծնած կնոջը 40 օր արգելված էր մտնել Աստծո տաճար: Միայն այս ժամկետի լրանալուց հետո էր նա նորածնի հետ եկեղեցի գալիս, որ Տիրոջն ուղղեր երախտագիտության եւ մաքրագործման աղոթքը: Սուրբ Ղուկաս ավետարանիչի վկայությամբ՝ Երուսաղեմում էր ապրում բարեպաշտ ծերունի Սիմեոնը, որը մի օր առաջնորդվելով Աստծո հոգով՝ գալիս է Երուսաղեմի տաճար: Դա այն նույն օրն էր, երբ սուրբ Աստվածածինը եւ բարեպաշտ Հովսեփը այտեղ էին եկել սահմանված ծեսը կատարելու: Հենց բարեպաշտ Սիմեոնը տեսնում է եկողներին, Սուրբ Հոգին նրան հայտնում է, որ Մարիայի գրկի երեխան սպասվող Փրկիչն է: Սուրբ ծերունին ընդառաջ է գնում մանուկ Հիսուսին (այստեղից էլ առաջացել է «տեառն ընդառաջ»-ը) եւ գրկում նորածնին…
Այնպես է ստացվել, որ մեր երկրում Տրընդեզը սահուն վերածվում է Սուրբ Վալենտինի օրվա… Երեւանյան փողոցները, փաբերը եւ ռեստորաններն այս օրերին լեցուն են ռոմանտիկներով՝ սիրահար զույգեր, երաժշտություն եւ պարեր: Այսօր երիտասարդությունը թռչում է կրակի վրայով, իսկ վաղը միմյանց սրտիկներ, ծաղիկներ եւ այլ տոնական իրեր կնվիրեն:
Ասում են՝ Վալենտինը մեր սուրբը չէ, եվրոպական է, ուստի տոնը մեզ օտար է: Գուցե եւ այդպես է: Միայն թե իրար սիրող մարդիկ միշտ ուրախ են մի ավելորդ առիթով էլ ուրախանալու եւ նվիրական բառերն ասելու համար…
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:18, 6 մայիսի
Daily Express-ը՝ Կիմ Չեն Ընի սեռական կյանքի մասին. 25 կույսերից բաղկացած «Հաճույքների ջոկատ» եւ ուղեկցորդուհիներով լի գնացք22:20, 6 մայիսի
Իտալական ծովափնյա քաղաքը նախատեսում է «մերկ» հարսանիքներ կազմակերպել20:33, 6 մայիսի
Snob. Դիլիջանը, թերեւս, Հայաստանի ամենահանգիստ քաղաքն է19:46, 6 մայիսի
«Imperial Orchestra»-ն Երեւանին զգացմունքների կայսրություն կնվիրի16:25, 6 մայիսի
Պիեռ Յովանովիչը եւ Քրիստիան Լուբուտենը ստեղծել են Red-Bottom աթոռների յուրահատուկ հավաքածու15:06, 6 մայիսի
Քորթնի Քարդաշյանը խոստովանել է, որ ծննդաբերությունից երեք ամիս անց «պատրաստ չի եղել» կիպ զգեստով ֆոտոշարքին14:20, 6 մայիսի
Զենդայան, Ջենիֆեր Լոպեսը եւ Սիեննա Միլլերը՝ Met Gala-ին ընդառաջ կազմակերպված ընթրիքին13:55, 6 մայիսի
Միխայիլ Գալուստյանը 14 կգ նիհարել է՝ հրաժարվելով խորովածից13:16, 6 մայիսի
Նիկոլաս Քեյջի որդուն մեղադրել են սեփական մորը ծեծելու մեջ12:33, 6 մայիսի
Իտալացի մոդելը պնդում է, որ իրեն հեռացրել են 2024 թ-ի Met Gala-ում աշխատանքից, քանի որ ինքն արտաքնապես գերազանցել է Քայլի Ջեններին11:23, 6 մայիսի
Բեյոնսեն ցուցադրել է իր համարձակ կերպարը՝ մերկացնելով հետույքը10:59, 6 մայիսի
Մադոննան պատմություն է կերտում՝ Ռիոյում իր վերջին համերգին ներգրավելով 1,6 միլիոն երկրպագուների