Թագավորական էթիկետն ու դրես կոդը շատ բարդ բան է։ NEWS.am STYLE-ը շարունակում է անդրադառնալ ամենաոճային առաջին տիկիններին, թագուհիներին, քաղաքական կին գործիչներին։ Այսօր խոսելու ենք Գերմանիայի կանցլեր՝ Անգելա Մերկելի մասին։
Անգելա Մերկելն աշխարհի ամենաազդեցիկ կանանցից մեկն է։ Սոցիալական ցանցի օգտատերերը այս մասին գրում են․ «Վատ աղջիկները ստանում են ամեն ինչ»։ Քանի որ նրա կենսագրության մեջ կան այնպիսի պահեր, որոնց համար Մերկելը ստիպված է լինում կարմրել մինչ այժմ․ նա լուսանկարվել է մերկ, օրը մի տուփ ծխախոտ է ծխել, դպրոցի ավարտական երեկույթի ժամանակ նա այնպես էր զվարճացել, որ չէր հիշել անգամ երեկույթի ավարտը։ Դե կանցրելի քաղաքական որոշումներն էլ իրենց հերթին առաջացնում են մեծ քննարկումներ։ Ի տարբերություն իր հագուստին, որն անվանում են կանխատեսելի։
Անգելա Մերկելը Գերմանիայի կանցլերի պաշտոնը զբաղոցնում է 2005թ․-ից։ 14 տարի պետության ղեկավարի պաշտոնում՝ անգամ ավելին, քան Մարգարետ Թեթչերը՝ Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնում։ Նրանց հաճախ են համեմատում, եւ իրականում, նրանք շատ հարցերում են նման միմյանց։ Երկուսն էլ խնայող են, լուրջ, հեգնական։ Սակայն նրանց ամենամեծ տարբերությունն այն է, որ Թեթչերը մեծ նշանակություն էր տալիս իր արտաքին տեսքին, իսկ Մերկելը՝ միանգամայն անտարբեր։ Նրան հատուկ հանդերձանքը՝ երեք կոճակով ժակետ, ուղիղ տաբատ, հարթ ներբանով կոշիկներ։
Քաղաքականությամբ զբաղվող կինը ստիպված է լինում մտածել նաեւ այն մասին, թե ինչպիսի երանգի հանդերձանքով կամ վարսահարդարմամբ ներկայանա ընտրողներին։ Անգելա Մերկելի զգեստապահարանը power dressing-ի վառ օրինակ է։ Այս ոճը, որպես կանոն ընտրում են կանայք, որոնք հավակնում են «տղամարդուն վայել» պաշտոնին։ Power dressing-ը բացառում է կանացիության հետ կապ ունեցող յուրաքանչյուր համադրում, քանի որ այն ասոցացվում է նաեւ թուլության հետ։
Մերկելը հարցազրույցներից մեկի ժամանակ հայտարարել է, որ կորցրել է իր զգեստապահարանում կախված ժակետների հաշիվը։ Նա սպեցիֆիկ ոճով կին է։ Նա գիտե, թե ինչ է իրեն դուր գալիս եւ ինչը՝ ոչ։
Եվ նա իր ողջ քաղաքական կարիերայի ընթացքում կրում է միեւնույն ոճի հագուստ։ Նա նաեւ չի ամաչում եւ միջոցառումների ժամանակ կրում է նույն հագուստը, որով ներկայացել է տարիներ առաջ։
Կանցլերը չի կրում ականջօղեր եւ մատանիներ։ Բոլոր աքսեսուարներից նա նախընտրում է ժամացույցներն ու բնական քարերով վզնոցները։
Կարլ Լագերֆելդը բազմիցս քննադատել է Անգելա Մերկելի ոճը։ Ամսագրերից մեկին տված հարցազրույցում նա ասել է, որ կանցլերը պետք է հաշվի առնի իր կառուցվածքի առանձնահատկությունները։ «Չափից երկար տաբատներ, չափից շատ ընգրկող ժակետներ, ահավոր գույներ։ Ամեն ինչ այդպես չէ» - սա նրա վերջնական գնահատականն էր։ Այդուհանդերձ Լագերֆելդն ասել է, որ կարող է ոճի վերաբերյալ մի քանի լավ խորհուրդ տա Մերկելին, սակայն վերջինս միշտ դրա համար ժամանակ չի գտնում Փարիզ այցելելիս։
Գլխ․ լուսանկարը՝ Buro247
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
10:58, 2 մայիսի
Շերը բացատրել է, թե ինչու է մերժել Էլվիս Փրեսլիին10:25, 2 մայիսի
Dj Վակցինան կիսվել է ընտանեկան ժամանցով09:00, 2 մայիսի
ՄԱՅԻՍԻ 2-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:05, 1 մայիսի
Ինստասամկան պատմել է ֆիլերներից հետո առաջացած առողջական խնդիրների մասին22:31, 1 մայիսի
Երկար սեւ զգեստ, առատ աքսեսուարներ. «Միսս Աշխարհ Արմենիա 2021» Միրնա Բզդիգյանի նոր ֆոտոշարքը21:15, 1 մայիսի
Նրբակազմ Մալենան՝ նոր՝ «գունատ վարդագույն» կերպարում20:40, 1 մայիսի
Արհեստական ինտելեկտի նոր սահմանները. «Մահվան հաշվիչը» սարսափելի ճշգրտությամբ կանխատեսում է, թե որքան ժամանակ է ձեզ մնացել ապրելու19:19, 1 մայիսի
Wine Story. Գինու միտումներ 2024. ի՞նչ են խմելու գինու սիրահարները17:05, 1 մայիսի
«Հատուկ դասարան»-ից հայտնի Արաքսյա Խաչատրյանը սպասում է առաջնեկին16:12, 1 մայիսի
Franck Muller-ը եւ S.T. Dupont-ը ներկայացրել են Master Lighter կրակայրիչը15:27, 1 մայիսի
Իրինա Շեյքը մերկացել է Marc Jacobs-ի գովազդային արշավի համար14:05, 1 մայիսի
Դերասանուհի Ջուլիա Եղշատյանն ու ամուսինը սպասում են իրենց առաջնեկին