Աշխարհահռչակ մոդել Սինդի Քրոուֆորդն այսօր՝ փետրվարի 20-ին, նշում է ծննդյան 53-ամյակը։
1990-ականների ամենասեքսուալ մոդելն իր կարիերայի ընթացքում հայտնվել է հարյուրավոր ամսագրերի շապիկներին, իսկ շուրթի վերին հատվածի խալն իսկական այցեքարտ է դարձել Քրոուֆորդի համար։
Նույնիսկ հիմա ամերիկացի մոդելն իր արտաքինով չի զիջում շատ երիտասարդ աղջիկների, բայց պարզվում է՝ ինչպես շատ կանայք, Քրոուֆորդը եւս ունի մի շարք բարդույթներ կապված իր կառուցվածքի հետ, իսկ դպրոցում, որքան էլ որ զարմանալի է, մոդելն աչքի չի ընկել արտաքին գրավչությամբ։ Փոխարենն իր մոդելային տարիներին նա իր հմայքով գրավել է համաշխարհային նորաձեւությունը:
Այսօր NEWS.am STYLE-ը վերհիշել է Սինդի Քրոուֆորդի ամենահայտնի մեջբերումներից մի քանիսը․
«Երբ երեխաներ ես ունենում, քո բոլոր սկզբունքները փոխվում են»։
«Չեմ ցանկանում ամեն վայրկյան ստիպված լինել գեղեցիկ երեւալ։ Ուզում եմ, որ երբեմն դեմքիս բշտիկը երեւա։ Միշտ գեղեցիկ երեւալու սպասումն ինձ ձանձրացնում է»։
«Նույնիսկ ես չեմ արթնանում Սինդի Քրոուֆորդի տեսքով»։
«Չեմ էլ փորձում ամենուրեք լինել կատարյալ»։
«Երբ մտածում ես մայր դառնալու մասին, ինչ-որ մեկին սիրահարված լինելը դեռեւս բավարար չէ դրա համար․ պետք է նաեւ մտածես՝ արդյոք նա լա՞վ հայր կլինի եւ կկարողանա՞ ճիշտ դաստիարակել քո երեխաներին»։
«Նորաձեւությունն ու ոճը ուղեղի վիրահատություն չեն»։
«Մի անգամ ինձ լուսանկարում էին լողազգեստով, եւ լուսանկարում պետք է երեւար իմ ամբողջական մեջքը։ Ես մտածեցի՝ շատ համարձակ պետք է լինեմ, որովհետեւ կանայք, հիմնականում, ատում են այն, ինչ իրենց ետեւում է»։
«Ես ունեմ ցելյուլիտ։ Այո, դա այդպես է, բայց հաճախ ինքս ինձ ասում եմ՝ գրողի ծոցը թող այն գնա, ես կհագնեմ բիկինի»։
«Անգամ երբ չես լուսանկարվում եւ պարզապես ստորգրություն ես բաժանում, շատ կարեւոր է գնահատել մարդու հետ կապ հաստատելու այդ պահը»։
«Այնպես չէ, որ ես չեմ հավատում, որ մարդ կարող է ամեն ինչ ունենալ։ Այո, մարդ կարող է ունենալ այն, ինչ ցանկանում է, բայց ոչ միեւնույն ժամանակահատվածում»։
Լուսանկարները՝ Սինդի Քրոուֆորդի ֆեյսբուքյան էջից
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:34, 29 ապրիլի
Հարուստներն իրենց քմահաճույքներն ունեն. նյույորքցի միլիարդատիրոջ արտառոց հարսանիքը՝ Եգիպտոսի Մեծ բուրգերի մոտ11:59, 29 ապրիլի
Քլոե Քարդաշյանի անձնական կյանքը հետին պլան է մղվել11:06, 29 ապրիլի
Բրիթնի Սփիրս. «Ընտանիքս ինձ ցավ է պատճառել»10:40, 29 ապրիլի
Քիմ Քարդաշյանը Lo Máximo Awards 2024 մրցանակաբաշխությանը ներկայացել է «mob wife aesthetic» ոճում10:11, 29 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի ներկայացուցիչներն արդեն Մալմյոյում են09:00, 29 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 29-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:35, 28 ապրիլի
«Շորս թափանցիկ չէ». Լիլիթ Հովհաննիսյանը մեկնաբանել է իր նոր տեսահոլովակի կերպարներից մեկը15:08, 28 ապրիլի
Սիլվեստր Ստալոնեն մեմուարներ է գրում13:30, 28 ապրիլի
Բրիթնի Սփիրսը համաձայնության է եկել հոր հետ11:44, 28 ապրիլի
Doja Cat-ը շատ համարձակ ու բաց լողազգեստով ցուցադրել է կազմվածքը10:35, 28 ապրիլի
Փերիս Հիլթոնը մերկացել է Flaunt ամսագրի շապիկի համար09:00, 28 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 28-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ