Ռեալիթի-շոուի 21-ամյա աստղ եւ սոցիալական ցանցերում ամենահայտնի բլոգերներից մեկը՝ Քայլի Ջենները, Paper ամսագրի վառ ֆոտոշարքում նկարահանվել է սեքսուալ կերպարներով, որոնք ստեղծել է ոճաբան Աննա Թրեւելյանը։ Նրա օգնությամբ Քայլին վերածվել է նույնիսկ Դոնաթելլա Վերսաչեի։ Յուրաքանչյուր նոր կերպար նման չէ նախորդներին, եւ ոճաբանի շնորհիվ՝ ֆոտոշարքն իսկապես վառ է ստացվել։
Քայլին ամսագրի համար մի քանի փաստ է բացահայտել իր կյանքից։ Նա հերթական անգամ հայտարարել է, որ շուրթերը մեծացրել է ֆիլերների օգնությամբ։
Քայլին հաստատել է, որ ներարկումներ է արել, սակայն կտրականապես հերքել է, թե վիրահատության է ենթարկվել։ «Մարդիկ կարծում են, թե ես հարյուր անգամ վիրահատության եմ ենթարկվել եւ ամբողջությամբ փոխել դեմքս, բայց դա իրականությանը չի համապատասխանում։ Դա սարսափելի է։ Ես երբեք նման բան չէի անի։ Նրանք չեն հասկանում, որ իրականում կարող են դասական սանրվածք եւ դիմահարդարում անել եւ ինչպես ես, դիմել ֆիլերների օգնությանը։ Ես չեմ ժխտում, որ ներարկումներ արել եմ»,- ընդգծել է նա։
Քայլին, ով դաստիարակում է մեկամյա դստերը՝ Սթորմիին (նրա հայրը ռեփեր Թրեւիս Սքոթն է), պատմել է ամուսնանալու մտադրության մասին։
«Մայրությունն ամբողջությամբ փոխել է իմ կյանքը դեպքի լավը։ Դա այն է, ինչ ես այդքան ցանկանում էի՝ երիտասարդ մայրիկ լինել։ Մեր հարցազրույցից երկու օր առաջ իմ 11-ամսական դուստրն առաջին քայլերն է արել, ես եւ Թրեւսիը հիացած էինք։ Նա հրաշալի հայր է, «մեծ երեխա», ֆանտաստիկ ընկեր։ Անկախ բոլոր լուրերից՝ մենք դեռ ամուսնացած եւ նույնիսկ նշանադրված չենք։ Երբ դա տեղի ունենա, ես կհայտնեմ ձեզ, մի անհանգստացեք»,- նշել է Ջենները։
Պարզվում է՝ ծնողները 15 տարեկան հասակից դադարել են նյութապես ապահովել Քայլիին, այդ պատճառով նա սկսել է ինքնուրույն վաստակել։
«Մայրիկն ու հայրիկն ինձ ասացին, որ ես պետք է սեական գումար աշխատեմ, ժամանակն է խնայելու։ Այո, ես զրոյից չեմ սկսել, բայց եկամուտներս ինձ ժառանգաբար չեն փոխանցվել»,- եզրափակել է Քայլին։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:05, 5 մայիսի
Երեւանյան շաուրման. տեղական սիրված եւ քիչ հայտնի վայրերը19:26, 5 մայիսի
«Լադանիվա»-ն՝ «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը19:13, 5 մայիսի
Ինչպես շունը ձեռք բերեց իր տիրոջը, կամ «Արթուր, դու թագավոր ես» ժապավենը18:33, 5 մայիսի
Տարօրինակ կանոններ, որոնց պետք է հետեւեն Met Gala-ի մասնակիցները16:18, 5 մայիսի
Լորեն Սանչեսին Met Gala-ի համար հանդերձանք ընտրելիս կօգնի հենց ինքը՝ Աննա Վինտուրը14:02, 5 մայիսի
Ջենիֆեր Լոպեսն իրեն «չհասկացված» է զգում՝ ինստագրամհան ատելության պատճառով12:15, 5 մայիսի
Շերոն Սթոունի որդին գնում է մոր՝ դերասանական հետքերով11:39, 5 մայիսի
«ԴԴՏ» կուլտային խմբի մեծ համերգը՝ Երեւանում10:30, 5 մայիսի
Մադոննան կրքոտ համբուրել է պարուհուն՝ Բրազիլիայում իր Celebration շրջագայության փորձի ժամանակ09:00, 5 մայիսի
ՄԱՅԻՍԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն