«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Մոդելից առաջին տիկին՝ հասարակ, բայց ճաշակով․ Կարլա Բրունիի էլեգանտ ոճը

12:02, 2 մարտի

Կարլա Բրունիին Ֆրանսիայում անվանում են ինը կյանք ունեցող կատու։ Լեգենդար սուպերմոդելը 1990-ական թվականներին հայտնի էր իր պրովոկացիոն ֆոտոշարքերով, ռոք աստղերի հետ աղմկոտ սիրավեպերով, անհավանական ձայնով... Այսքանը բավարար չէր. նա դարձավ նաեւ մեր ժամանակների ամենաէլեգանտ առաջին տիկիններից մեկը։

Գեղեցկուհի Կարլա Բրունին հայտնի է որպես խարիզմատիկ թոփ մոդել եւ Ֆրանսիայի նախկին նախագահ՝ Նիկոլա Սարկոզիի երրորդ կին։ Սակայն քչերը գիտեն, որ նրա կենսագրության մեջ տեղ է գտել ոչ միայն պոդիումն ու աղմկահարույց ամուսնությունը, այլեւ արվեստը։

Ապագա աստղը ծնվել է իտալական Թուրին քաղաքում։ Արվեստի հանդեպ սերը նրան է փոխանցվել տաղանդավոր ծնողներից։

1990-ականների սկզբից Կարլան դարձել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող մոդելը։ Երկու տարում նրան հաջողվել է վաստակել 7 միլիոն դոլար։

Կարլա Բրունիի ոճը քննարկվում էր կանանց եւ տղամարդկանց կողմից, գեղեցկուհուն նախանձում էին, նրանից օրինակ էին վերցնում եւ իհարկե, հիանում։ Սակայն, ամեն ինչ այնքան էլ հեշտությամբ չէր տրվում նրան, որքան թվում էր կողքից։ Նման գլխապտույտ առաջացնող հաջողությունը պետք էր պահպանել, ինչը քրտնաջան աշխատանք էր պահանջում։ Կարլան հստակ գիտակցում էր, որ նորաձեւության աշխարհը, որը արտաքնապես այդքան հիանալի եւ գրավիչ էր, ներքուստ՝ սոֆիտների լույսի տակ գոյատեւելու դաժան պայքար է։

2007թ․-ին մամուլը սկսվեց տարածել Կարլա Բրունիի եւ երկրի գործող նախագահ Նիկոլա Սարկոզիի սիրավեպի մասին տեղեկություններ: Սարկոզին այդ ժամանակ բաժանված էր երկրորդ կնոջից եւ միանգամայն ազատ տղամարդ էր։  2008-ին սիրահարներն ամուսնացան։ Կարլայի համար դա առաջին պաշտոնական ամուսնությունն էր։ Հետաքրքրականն այն է, որ ամուսնական կյանքը ոչ մի կերպ չփոխեց մոդելի առօրյան։ Հայտնի կինը նախկինի պես շարունակում էր ձայնագրել երգեր, նկարահանվել ֆիլմերում եւ տեսահոլովակներում, երբեմն նույնիսկ մասնակցել նորաձեւության ցուցադրություններին։ Կարլա Բրունիի ամուսինը չէր խոչընդոտում կնոջ ակտիվ ստեղծագործական կյանքին, հակառակը՝ ամեն կերպ աջակցում էր գեղեցկուհուն։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել