Մարտի 8-ին Հայաստանում սկսվում է կանանց մեկամսյակը, որը կշարունակվի մինչ ապրիլի 7-ը՝ մայրության եւ գեղեցկության օրը։ Մի ամբողջ ամիս կանանց «երես են տալու» ամեն տեսակի ակցիաներով, միջոցառումներով, զեղչերով… Ինչպես ցույց է տալիս պրակտիկան, Նոր տարվա համանմանությամբ, ինչպես դիմավորես կանանց ամիսը, այնպես էլ կանցկացնես։ Եթե տրամադրված չեք այս օրը դուրս գալ տանից, կարելի է չհանել գիշերազգեստն ու ժամանակ անցկացնել սիրելիի հետ շամպայնով կամ կարմիր գինով։ Բայց եթե պատրաստվում եք գեղեցկության սրահ գնալ եւ զգեստ եք գնել, հարկավոր է ցուցադրել դրանք։ NEWS.am Style-ը մի նյութում ներկայացրել է մայրաքաղաքի ամենաուշագրավ միջոցառումները…
Ջազում միայն աղջիկներ չեն

Ջազային մշակույթը Երեւանի անբաժան մասն է դարձել դեռ խորհրդային ժամանակներից։ Իհարկե, վերջին շրջանում ջազային բենդերը մի փոքր փոխել են երաժշտական ուղղությունը. հիմա արդեն սաքսոֆոնի եւ հարվածային գործիքների ուղեկցությամբ հնարավոր է լսել ամենատարբեր հիթերի cover տարբերակները, անգամ ռաբիս։ Հայտնի բենդերի մասնակցությամբ համերգները ջազ ակումբերներում այլընտրանք են դարձել գիշերային ակումբներին, ուր կարելի է վայելել ե՛ւ երաժշտությունը, ե՛ւ պարել հայտնի հիթերի հնչյունների ներքո։

Այնպես որ «The Band and Karina Arustamyan» խմբի անդամները կարող են սիրելի երգերը լսել «Yans» ակումբում։
Նույն երեկո «Դվին» երաժշտական սրահում ելույթ կունենան նաեւ «Գարիկ եւ Սոնա» բենը, ինչպես նաեւ հայտնի «Reincarnation» խումբը։
View this post on Instagram
Գնումները նուրբ գործ են

«Երջանկությունը գումարի մեջ չէ, գնումների մեջ է»,- արդարացիորեն նկատել է Մերիլին Մոնրոն. Մենք համաձայն ենք հայտնի շիկահերի հետ։ Առավել եւս, որ այս օրը գրեթե բոլոր բուտիկները, առեւտրային կենտրոնները գնումների սիրահարների համար անակնկալներ են պատրաստում։

Օրինակ՝ Yerevan Mall-ում տոնական միջոցառումները սկսվում են մարտի 10-ից։ Բոլոր բուտիկներում ամենահմայիչներին եւ գրավիչներին ակցիաներ ու նվերներ են սպաասվում, բացի այդ՝ առեւտրային կենտրոնում հանդես կգան հայտնի DJ-ներ։ Մարտի 8-ին կանանց կուրախանցնեն նաեւ քաղցրավենիքով. Yerevan Mall-ի տորթը կբավականացնի բոլորին։ Առեւտրային կենտրոնում նաեւ հարթակ կլինի, ուր բոլոր ցանկացողները կարող են օգտվել պրոֆեսիոնալ լուսանկարչի ծառայություններից։

Տոնական օրերից վերջինը հայտարարված է «Beauty day». կանանց մեկամսյակի շրջանակներում կանայք անվճար կարող են օգտվել վարսահարդարի կամ մատնահարդարի ծառայություններից։ Իսկ եթե տղամարդկանց դուր չի գալիս սիրելիների հետ խանութներ այցդելել, կանանց կարող է ընկերակցել նրա կրեդիտային քարտը։
«Կանայք խոսում են»

Կանանց ռեսուրսային կենտրոնի կամավորները մարտի 8-ին որոշել են խոսել ժամանակակից կնոջ խնդիրների մասին խոսել յուրօրինակ ներկայացման շնորհիվ։ Մասնակիցներիը մենախոսություններում կներկայացնեն պատմություններ, որոնք Կանանց ռեսուրսային կենտրոնի կողմից հավաքվել են 2018թ.-ին Վայոց Ձոր այցելության ընթացքում։
«Ձեզ համար, կանայք»

Հայ հայտնի էստրադային երգիչներ Արամեն եւ Սարո Թովմասյանն իրենց երկրպագուների համար անակնկալ են պատրաստել. Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում նախատեսված է նրանց համերգը, որը նվիրված է կանանց միջազգային օրվան։ «Ձեզ համար, կանայք» տոնական ծրագրում արտիստները կկատեն նոր երգեր, երգեր, որոնք արդեն իսկ հասցրել են սիրվել, հայտնի հիթեր։
Ոչ կառավարական կազմակերպություններ, ուրախություն, զումբա

Հայկական բարեգործական ընդգհանուր միությունը բոլոր ցանկացողներին հրավիրում է ցուցհանդեսի՝ նվիրված կանանց միջազգային օրվան։ Նախատեսված են հետաքրքիր զեկուցողներ, տաղավարներ եւ հասարակական կազմակերպությունների գործունեությանը ծանոթանալու հնարավորություն։ Կլինեն նաեւ համեղ բաներ, լավ երաժշտություն, նույնիսկ զումբա։

Մարտի 8-ին Երեւանում յուրօրինակ տրամադրություն է. գեղեցկության սրահները լի են, ծաղիկների խանութներում մարտի 7-ի երեկոյան արդեն բազմաթիվ տղղամարդիկ կան, ովքեր շտապում են շնորհավորել իրենց մայրիկներին, սիրելիներին, կանանց, դուստրերին, սիրուհիներին եւ ի վերջո… Եվ կարեւոր չէ՝ ինչպես կնշեք այդ օրը` տանը գինու բաժակի շուրջ, շքեղ ռեստորանում կամ գարեջրատանն ընկերների հետ։ Քաղաքն արթնանում է ձմեռվանից հետո, ինչը կարեւոր է։ Եվ կարեւոր չէ, որ օդերեւութաբանները ցուրտ ու տեղումներ են խոստանում. կարւելի է վստահությամբ ասել. «Գարունը եկել է»։
Սոնա Խաչատրյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 19 հոկտեմբերի
Պատճառը միայն արտաքինը չէ. սեքսապաթոլոգը բացատրում է, թե ինչու են երիտասարդ տղամարդկանց գրավում տարիքով մեծ կանայք22:13, 19 հոկտեմբերի
Յոթ գոլ հինգ խաղում, վիրուսային մեմեր, վիկինգի սանրվածք և 755 դոլար արժողությամբ ջրարջ. Էրլինգ Հոլանդն անցկացրել է իր կյանքի ամենաանհավանական ամառը21:33, 19 հոկտեմբերի
Կանանց ճգնաժամ Սպիտակ տանը. կանայք մեկ առ մեկ լքում են Թրամփի թիմը20:21, 19 հոկտեմբերի
533 միլիոն դոլար արժողությամբ զբոսանավ, iPhone-ով կառավարվող շատրվաններով ամրոց և 450 միլիոն դոլար արժողությամբ նկար. Սաուդյան Արաբիայի արքայազնի շքեղ կյանքը19:17, 19 հոկտեմբերի
800-ամյա պատմություն ունեցող հայկական բալասանը. ինչպես հին բաղադրատոմսը նոր կյանք ստացավ Մատենադարանում16:23, 19 հոկտեմբերի
Սիրավեպ Սպիտակ տան 19-ամյա պրակտիկանտի հետ և դավաճանություններ հարսանիքից առաջ. նոր գիրքը բացահայտել է Ջոն Ֆ. Քենեդիի գաղտնի կյանքը15:15, 19 հոկտեմբերի
Netflix-ը Մեգան Մարքլին օգտագործել է «Ջենտլմենները» սերիալի գովազդի համար15:05, 19 հոկտեմբերի
Բոհեմ թատրոնում «Բլեֆ» է սպասվում․ Արտյոմ Կարապետյանի առաջին դերը թատրոնում, Արփինե Իսրայելյանի վերադարձը, մյուս հերոսներն ու փորձերը (VIDEO)14:38, 19 հոկտեմբերի
Նա կարող է իրեն թույլ տալ 13,000 դոլարանոց Birkin, բայց հրաժարվում է. Սոցցանցերի աստղը բացատրել է, թե ինչու չի գնում Hermès-ի պաշտամունքային պայուսակը14:19, 19 հոկտեմբերի
Գաղտնի ամուսնություն, բռնության մեղադրանքներ, 100 մլն դոլարանոց սեքս-տեսանյութ և 10 մլն դոլարանոց հարսանիք. սկանդալային բացահայտումներ Քիմ Քարդաշյանի մասին նոր գրքից13:18, 19 հոկտեմբերի
Քիմ Քարդաշյանը վերստեղծել է Էլիզաբեթ Թեյլորի կերպարը. Balenciaga-ի վինտաժային զգեստ և տասնյակ կարատանոց ադամանդներ13:02, 19 հոկտեմբերի
HayDalek-ը հայտնել է բլոգերությունը թողնելու որոշման մասին․ «Ինձ համար հոգեպես շատ բարդ է ամեն անգամ ստանալ այս ատելության ալիքները»