Ո՞վ, եթե ոչ կինը կապահովի մեր կյանքի համն ու հոտը։ Ռեստորանային բիզնեսում կին-ղեկավարներն այդքան էլ շատ չեն, եւ հենց այդ պատճառով նրանց պատմություններն ավելի վառ են ու մոտիվացնող։
NEWS.am-ը ներկայացնում է նոր շարք հատուկ տոնական խորագրի ներքո՝ «Նրբագեղ հրամանատարները․ կանայք ռեստորանային բիզնեսում», որի շրջանակներում Երեւանի կին-ռեստորանատերերը կկիսեն իրենց մտքերով, կխոսեն Հայաստանի ամենադինամիկ զարգացող եւ հետաքրքիր ոլորտներից մեկի մասին։
Մեր հաջորդ հրամանատարն է Վարդանուշ Պետրոսյանը՝ «Ինգրեդիենտ», «Ափսե» առողջ սննդի կոնցեպտուալ ռեստորանային նախագծերի հիմնադիրն ու ղեկավարը։
Կրթություն․ Երեւանի Մ․Հերացու անվ․ Պետական Բժշկական Համալսարանի բուժական ֆակուլտետ, օրդինատուրա՝ «Գաստրոէնտերոլոգիա» մասնագիտացում; Սննդաբանի նեղ մասնագիտացում՝ ՌԴ ԳԱ Սննդի Ինստիտուտ; Սերտիֆիկացում ու շարունակական մասնագիտական կրթություն է ստացել ԱՄՆ եւ Եվրոպայի տարբեր երկրներում։
Երբեւէ ռեստորանատեր դառնալու ցանկություն չեմ ունեցել, ուղղակի այդպես ստացվեց։
Այժմ էլ ես աշխատում եմ որպես սննդաբան, իսկ մեր ռեստորանը սննդաբանական գործունեությանս շարունակությունն է․ ապացուցվեց, որ առողջ սնունդը նաեւ համեղ է (ծիծաղում է – խմբ․)։
Այո՛, մենք առաջինն էինք առողջ սննդի կոնցեպտի շրջանակներում, սակայն նույնիսկ մտերիմները շատ սկեպտիկ էին տրամադրված, ասում էին, որ այս գաղափարը լավ չի զարգանա եւ ապագա չունի։ Սակայն մեր հաջողված փորձը խթան հանդիսացավ քաղաքում այլ առողջ սննդի կետերի բացման, ինչը կարելի է համարել մեր հաջողությունը։
Կարծում եմ՝ մեր թիմը լուրջ ավանդ ունի այն հարցում, որ այսօր մարդիկ սկսել են ավելի ուշադիր եւ ընտրողաբար վերաբերվել ափսեի պարունակությանը։ Ինչ-որ չափով մեր ռեստորանները փոխել են Երեւանի գաստրո-կյանքի դիմագիծը։

Մեր նախագծերի նպատակն էր շարունակել առողջ սննդի ամենօրյա առաքումները, բայց ստացվեց, որ Երեւանում բացվեցին իրենց կոնցեպտով նախադեպը չունեցող ռեստորաններ (ծիծաղում է – խմբ․)։
Այսօր սննդի մասին խորհուրդներ տալիս են բոլորը՝ գաստրո-ոլորտը չափազանց նորաձեւ է։ Սակայն հիմնական կրթության, գիտելիքների եւ փորձի բացակայության դեպքում դա հաճախ բերում է տխուր հետեւանքների։
Իմ մասնագիտությունը օգնում է հասկանալ՝ ինչ է պետք շուկային ու կրթել մարդկանց:
Արդյոք դժվա՞ր է լինել առողջ սնունդի գաղափարակիր ու տարածող երեւանյան ռեստորանային անց ու դարձում։ Ընդհանրապես առաջին լինելը հեշտ չի, բայց դա ինձ երբեւէ չի խանգարում։ Ինձ ավելի դժվար է երևի երկրորդը լինել․․․
Երեւանում ռեստորանների մակարդակն ու թիվը աճում է ավելի արագ, քան խոհարարների թիվը, եւ այսօր գտնել լավ խոհարար, ցավոք, շատ դժվար խնդիր է։ Էլ չասեմ, որ գտնել կրթված, դպրոց անցած խոհարար գրեթե անհնար է։ Հիմնականում ռեստորատորները շեֆերին իրենք են կրթում ու «թրծում»։
Մեր ռեստորաններում շատ խոհարարներ են աշխատել։ Մեզ համար շեֆը մեր գաղափարների կրողն է ու հանրությանը միշտ երևացող մի կերպար՝ բազմաթիվ վարպետաց դասեր տալուց մինչեւ հաճախորդների հետ շփվելը։

Խոհարարի մասնագիտությունը Հայաստանում այսօր վերելք է ապրում, իսկ մասնագիտացված խոհարարները՝ հաշված են։ Պահանջարկը առաջարկից առաջ է ընկել։
Խոհարարներին կրթել, հղկել, առաջին պլան բերել է պետք։ Ռեստորանային ոլորտի շարժիչ ուժերից մեկը հենց նրանք են։
Լավ խոհարարը միշտ լավ վարձատրվող աշխատանք կգտնի։ Իհարկե, երիտասարդների համար դա հրաշալի մոտիվացիա է խոհարար դառնալու, բայց նաեւ պետք է սիրել, այս գործը մեծ նվիրում է պահանջում։
Մինչեւ հիմա երազում եմ կարմրաթուշ, բարձրահասակ, եռանդուն, ստեղծագործ-կազմակերպիչ խոհարարի մասին։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 6 նոյեմբերի
Կադրային զտում Kering–ում. Պիերպաոլո Պիչոլին լքում է Balenciaga-ն՝ երկու այլ ստեղծագործական տնօրենների հետ միասին22:33, 6 նոյեմբերի
Սկեսրոջ և հարսի պատերազմը. Նիկոլա Փելթցը կրկնօրինակում է Վիկտորյա Բեքհեմի խորհրդանշական կերպարները21:22, 6 նոյեմբերի
«Անցել է պատշաճության սահմանները». միլիարդատեր Բրունելո Կուչինելիին մեղադրել են դերասանուհիներին անպատշաճ կերպով դիպչելու մեջ20:28, 6 նոյեմբերի

20:18, 6 նոյեմբերի
«21-րդ դարի վատագույն սերիալը». քննադատները հողին են հավասարեցրել Քիմ Քարդաշյանի և Գլեն Քլոուզի դրամայի երկրորդ եթերաշրջանը19:10, 6 նոյեմբերի
Ջեյն Բիրկինի Hermès Birkin-ը՝ նրա ստորագրությամբ և անձնական հաղորդագրությամբ, աճուրդի է հանվել16:23, 6 նոյեմբերի
«Վիրավորանք իմ մշակույթին». Իտալացի խոհարարին ազատել են աշխատանքից՝ պիցցայի մեջ անանաս ավելացնելուց հրաժարվելու համար15:19, 6 նոյեմբերի
Ադամանդները զիջում են Hermès պայուսակներին. հարսնացուները հրաժարվում են նշանադրության մատանիներից14:33, 6 նոյեմբերի
Քիմ Քարդաշյանը «կայֆի տակ» որոշել է գնել հարևանի առանձնատունը14:29, 6 նոյեմբերի

14:19, 6 նոյեմբերի
Համբույր շուրթերին բոլորի աչքի առաջ. Քայլի Ջեները ցնցել է հանրությանը քրոջ՝ Քենդալի հետ իր չարաճճիություններով13:26, 6 նոյեմբերի
Քորթնի Քարդաշյանը հերքել է Թրևիս Բարքերից բաժանվելու մասին լուրերը