Հեռուստահաղորդավարուհի, ՌԴ նախագահի նախկին թեկնածու Քսենիա Սոբչակին զայրացրել է Յուլյա Նաչալովային բուժող բժշկի մեկնաբանությունը 38-ամյա երգչուհու մահվան մասին։ Նա հայատարարել է, որ Յուլյա Նաչալովան մահացել է, քանի որ այդպիսի ճակատագիր ունի։
«Գնում էի մեքենայով, եւ ռադիո էր միացված։ Ինչ-որ պահի լսեցի եւ չհավատացի ականջներիս։ @radiogovoritmoskva-ի եթերում Սերգեյ Դորենկոն քննարկում էր Յուլյա Նաչալովայի մահը»,- Telegram-ի ալիքում գրել է Սոբչակը։
Նրա խոսքով՝ հրավիրված փորձագետը լրջորեն ասում էր, որ «հնարավոր չէր ոչինչ անել, եթե ճակատագիրն այդպիսին է»։ «Դուք նորմա՞լ մարդ եք։ Բժիշկը, ով Հիպոկրատի երդում է տվել, հիվանդի վիճակը թողնո՞ւմ է ինչ-որ անշոշափելի բանի ձեռքերում։ Այդ ինչպե՞ս»,- գրել է նա։
Ավելի վաղ արտիստին բուժող բժիշկ Վասիլի Շնուրովը խոսել էր հիվանդությունների մասին։ Նրա խոսքով՝ Յուլյա Նաչալովայի մոտ չի ախտորոշվել ամենն, ինչ նրան վերագրում էին։ Նա ենթադրում է, որ արտիստին «սպանել է պատահականությունը»։ Ինչպես նշել է մասնագետը, կես տարվա ընթացքում, երբ Յուլյան իր մոտ զննություն չի անցել, առողջական վիճակում այդպիսի կտրուկ փոփոխություններ չէին կարող տեղի ունենալ։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը09:00, 26 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ