Ռուսական փոփ երաժշտության արքա Ֆիլիպ Կիրկորովը երեկոն անցկացրել է հոլիվուդյան մեգաաստղ Ջոն Տրավոլտայի եւ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի հետ։ Նրանք մասնակցել են BraVo միջազգային երաժշտական մրցանակաբաշխության արարողությանը, ապա նաեւ՝ այդ իրադարձությանը նվիրված գալա ընթրիքին։
«Տրամադրության գույնը՝ կապույտ» հիթի կատարողը չէր կարող Instagram-ում չհայտնել Տրավոլտայի հետ շփման մասին։ Լուսանկարներից մեկում նա մի սեղանի շուրջ նստած է անվանի դերասանի եւ Պեսկովի հետ։
«Հաճելի էր մեծն դերասան Ջոն Տրավոլտային հատուկ նվեր հանձնել ի հիշատակ Ռուսաստան այցի, որը վարպետի ձեռքի աշխատանքն է կաշվի վրա»,- գրել է Կիրկորովը։
Տրավոլտան նկատել է. «Երեկվա երեկոն, անկասկած, իմ կյանքի ամենայուրօրինակ երեկոներից էր, իսկ ես վաղուց եմ ապրում»։
Ջոն Տրավոլտան եւ դերասանուհի Հելեն Միրենը Ռուսատանում են BraVo երաժշտական մրցանակաբաշխությանը մասնակցելու համար։ Ֆիլիպ Կիրկորովը համատեղ լուսանկար է հրապարակել նաեւ Միրենի հետ՝ նրա հետ անցկակացրած ժամանակն անվանելով «հրաշալի երեկո»։
Ի դեպ, վերջին մի քանի օրերի ընթացքում Ֆիլիպ Կիրկորովը միանգամից երկու սկանդալի մասնակից է դարձել։ Ֆրանսիացի երաժիշտ Դիդյե Մարունին հայտարարել է, որ ռուս կատարողն իրեն պետք է 200 մլն ռուբլի վճարի երգի պլագիատի համար։
Կիրկորովը ստիպված է եղել նաեւ մեկնաբանել տղամարդու հայտարարությունը, ով փորձել է երկու տարի առաջ ահաբեկչություն կազմակերպել նրա համերգի ընթացքում։ Նա հայտարարել էր, թե Կիրկորովի սպանությունը պատվիրել է Մաքսիմ Գալկինն Ալլա Պուգաչովային խանդելու պատճառով։
Աղբյուրը եւ լուսանկարները՝ Instagram, Cosmo
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:24, 7 մայիսի
Միլիարդատեր Ջեֆ Բեզոսի հարսնացուն իր դեբյուտը նշեց Met Gala-ում՝ կատարելով Աննա Վինտուրի պայմանը12:59, 7 մայիսի
Քարդի Բ-ին ինը օգնական է անհրաժետ եղել զգեստով տեղաշարժվելու համար12:24, 7 մայիսի
Զենդայայի՝ Met Gala-ի կերպարը հակասություններ է առաջացրել համացանցում11:51, 7 մայիսի
Դեմի Մուրը նորաձեւությանը համարձակ հայտարարություն է արել Հարիս Ռիդի դետալային զգեստով11:20, 7 մայիսի
Met Gala 2024. Քայլիի, Քենդելի եւ Քրիս Ջենների նրբագեղ կերպարները10:59, 7 մայիսի
Met Gala 2024. Ջենիֆեր Լոպեսը «ցնցել է» Schiaparelli-ից իր շքեղ զգեստով10:19, 7 մայիսի
Քիմ Քարդաշյանը հերթական անգամ «ֆուրոր» է առաջացրել Met Gala-ում09:00, 7 մայիսի
ՄԱՅԻՍԻ 7-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:18, 6 մայիսի
Daily Express-ը՝ Կիմ Չեն Ընի սեռական կյանքի մասին. 25 կույսերից բաղկացած «Հաճույքների ջոկատ» եւ ուղեկցորդուհիներով լի գնացք22:20, 6 մայիսի
Իտալական ծովափնյա քաղաքը նախատեսում է «մերկ» հարսանիքներ կազմակերպել20:33, 6 մայիսի
Snob. Դիլիջանը, թերեւս, Հայաստանի ամենահանգիստ քաղաքն է19:46, 6 մայիսի
«Imperial Orchestra»-ն Երեւանին զգացմունքների կայսրություն կնվիրի