Որքան քիչ նախաձեռնողականություն ցուցաբերեք այսօր, այնքան լավ։ Այսօր ձեր՝ նման ձգտումները կդատապարտվեն։ Թող սիրելին ինքը ելք գտնի՝ ստեղծված իրավիճակներից դուրս գալու համար, իսկ դուք պարզապես խորհուրդ տվեք նրան։
Այսօր ձեր սիրելին անսպասելիորեն կխափանի ձեր բոլոր ծրագրերը՝ թե առավոտյան, թե երեկոյան։ Աստղերը հուշում են, որ չնայած կբարկանաք, այնուամենայնիվ, ձեզ դուր կգա այն, ինչ կառաջարկի սիրելին։
Այսօր ընտանեկան հարցերում ամեն բան կարգին կլինի, փոխըմբռնման պակաս չեք զգա։ Սակայն այսօր դուք կկարծեք, թե միգուցե ավելիին եք արժանի, քան ունեք այս պահին։ Աստղերը հուշում են այդքան չվստահել նման մտքերին։ Դրանք կարող են խաբուսիկ լինել։
Այսօր արժե հավատալ այն ամենին, ինչ կասի ձեզ ձեր սիրելին, անգամ, եթե նրա խոսքերը ձեզ կասկածելի թվան։ Աշխատեք սրտին մոտ ընդունել սիրելիի խոսքերն ու շարժվել նրա ասածներին համահունչ։ Հաստատ չեք փոշմանի։
Այսօր ձեր սիրելին ճիշտ չի հասկանա ձեր քայլերը, ինչը տարաձայնություններ կառաջացնի հարաբերություններում։ Աշխատեք հաղթահարել դրանք՝ սիրելիին բացատրելով ձեր ամեն մի արարքի իմաստը։
Ի՞նչ կարևոր է, թե ձեզ սիրելիի հետ ինչ ապագա է սպասվում։ Միևնույն է, դուք դա չեք կարող իմանալ։ Աստղերը խորհուրդ են տալիս չմտածել վաղվա մասին, այլ վայելել այսօրը։
Այսօր ամեն հնարավոր բան արեք, որպեսզի ձեր սիրելին իրեն իսկական հերոս զգա։ Թող որ նա տեսնի եւ զգա, որ դուք հիանում եք իրենով եւ այն ամենով, ինչին նա հասել է։ Նա իսկապես դրա կարիքն ունի։
Այսօր դուք ցրված կլինեք եւ չեք լսի այն, ինչ ձեզ կասի ձեր սիրելին։ Դուք մեխանիկորեն կպատասխանեք նրա հարցերին, ի դեպ, միանգամայն համապատասխան կերպով, սակայն ուշադիր եղեք, որպեսզի որեւէ ռիսկային քայլի չհամաձայնեք։
Դուք բավաանաչափ ինքնաբավ եք, որպեսզի համարվեք ինչ-որ մեկի կեսը։ Այդ բառը նույնիսկ վիրավորում է ձեզ։ Միգուցե, ընդհանրապես պետք է միայնա՞կ մնալ, գուցե ձեզ ոչ ոք պե՞տք չէ.... Մտածեք այդ մասին։
Այսօր ձեզ կթվա, թե ձեր աշխատավայրում բարձր դիրք զաղեցնող մեկը դեմ չէ ձեզ հետ սիրախաղ անելուն։ Մտածեք ոչ միայն այն մասին, թե որքան գեղեցկադեմ է նաեւ, այլեւ հետագայում աշխատանքը եւ սերը համատեղելու հնարավորության։
Այսօր արժե չափազանց եւ նույնիսկ ավելորդ ուշադրություն դարձնել նրան, ում սիրում եք։ Թող որ սիրելին ձեզ կպչուն համարի, քան սառնասիրտ եւ անուշադիր մեկը։
Այսօր պետք է հոգ տանեք սիրելիի մասին։ Եթե ոչ համեղ ուտեստներ պատրաստելով եւ կերակրելով, ապա հետաքրքիր պատմություններ պատմելով։ Աստղերը հուշում են, սակայն, չափը չանցնել։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
10:26, 14 մայիսի
Քենդալ Ջենները պատրաստ է լողազգեստների սեզոնին10:05, 14 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ում Ֆրանսիայի ներկայացուցչի արխիվային լուսանկարը Երեւանում՝ հայկական տարազով․ երգիչը մասնակցել է Շառլ Ազնավուրին նվիրված համերգին09:00, 14 մայիսի
ՄԱՅԻՍԻ 14-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:08, 13 մայիսի
Ինչպես են հարբած բրիտանացի զբոսաշրջիկները փչացնում «Մայորկայի դրախտը»22:15, 13 մայիսի
Սալմա Հայեկը հատուկ կերպարներով է հայտնվել Vogue Arabia-ի 2024 թվականի մայիսի համարի շապիկին21:30, 13 մայիսի
Գիտնականները գտել են ընդամենը 3 րոպեում սառը սուրճ պատրաստելու միջոց20:40, 13 մայիսի
Ինչպես բացահայտել դավաճան ամուսնուն. տեխնոլոգիաները օգնում են19:23, 13 մայիսի
Սաուդյան Արաբիան ցանկանում է «հաղթել» Դուբային՝ կառուցելով աշխարհի ամենաերկար լողավազանը16:23, 13 մայիսի
Լեգենդար Ջուդի Դենչը կդառնա առաջին կինը, ով կմիանա Լոնդոնի տղամարդկանց բացառիկ ակումբին15:22, 13 մայիսի
Քլոե Քարդաշյանը մտածում է նախկին սիրելիից՝ Թրիստան Թոմփսոնից եւս մեկ երեխա ունենալու մասին14:36, 13 մայիսի
Լոնդոնում ջենթլմենների ակումբները քննարկում են այնտեղ կանանց անդամակցությունը14:05, 13 մայիսի
«Հրաշալի երեկո է լինելու»․ Անդրեա Մորիկոնեի ուղերձը՝ Երեւանում Էնիո Մորիկոնեի հեղինակային ծրագրին նվիրված համերգին ընդառաջ