Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

«Եվրատեսիլ 2019». 10 հետաքրքիր փաստ տաղանդավոր Սրբուկի մասին Wiwibloggs-ից

18:08, 26 մարտի

2018թ.-ի նոյեմբերին հայտնի է դարձել, որ «Եվրատեսիլ»-ում Հայաստանը կներկայացնի երգչուհի Սրբուկը։ Սակայն, ճակատագրի հեգնանքով, նրա երգը հրապարակվել է վերջին պահին։ Երգչուհին կկատարի հանդուգն եւ արտիստիկ կոմպոզիցիա՝ «Walking out», որն այս պահին խաղադրույքների գործակցով առաջին տասնյակում է։ Սրբուկն ընտրվել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության կողմից։ Ընդ որում, Հայաստանն արդեն երկու անգամ չի կարողացել հայտնվել եզրափակչում, այդ պատճառով հույս ունի վերադարձնել «Եվրատեսիլ»-ը։ Այս մասին գրում է Wiwiblogs-ը, որը ներկայացրել է 10 հետաքրքիր փաստ մրցույթի հայ մասնակցի մասին։

1. Սրբուկ Սթարբաքս

Երբ հայտարարվեց, որ Հայաստանը «Եվրատեսիլ» երգի մրցույթին ներկայացնելու է Սրբուկը, որոշակի շփոթություն առաջացավ։ Պարզվեց, որ երգչուհու անունը հնչյունակազմությամբ նման է ամերիկյան սուրճի հայտնի ցանցի անվանը։ եթե ձեզանից ինչ-որ մեկը դեռեւս համոզված չէ, կարող ենք հաստատել, որ համընկնումը պատահական է։ Սրբուկի իսկական անունը Սրբուհի Սարգսյանն է։ Սակայն անհատական կարիերա սկսելու պահից երգչուհին գերադասել է իր անվան ավելի կարճ տարբերակը։

2. Աստղը Հայակական «X ֆակտոր» մրցույթում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը

Եթե կասկածներ ունեք Սրբուկի վոկալային տվյալների վերաբերյալ, մի նայեք շարունակությունը։ Հայ երգչուհին դեռ 2010թ.-ին մասնակցել է «X Factor Armenia»-ի առաջին եթերաշրջանին։ Նա արագորեն հայտնի է դարձել իր երկրում եւ արդյունքում զբաղեցրել երկրորդ հորիզոնականը։ Սրբուկը ժյուրիին հիացրել է լսումների ընթացքում եւ շարունակել հաղթարշավը ամբողջ եթերաշրջանի ընթացքում։ Բացի այդ՝ մի քանի տարի անց Սրբուկին հրավիրել են շոուի ընթացքում կատարելու իր առաջին հիթը՝ «Yete Karogh Es»։

3. Սրբուկի միջազգային հաջողությունը

«X Factor»-ում փայլուն մասնակցությունից եւ 2017թ.-ին սինգլի թողարկումից որոշ ժամանակ անց Սրբուկը որոշեց կանգ չառնել եւ զարգացրեց կարիերան։ Նա մասնակցեց The Voice Ukraine-ին։ Ելույթ ունենալով «Եվրատեսիլի» նախկին լեգենդների՝ Ջամալայի եւ Թինա Կարոլի առջեւ՝ Սրբուկը հրաշալի կատարեց «My kind of love» հիթը։ Երգչուհին արժանացավ հանդիսատեի, ինչպես նաեւ Ջամալայի՝ «Եվրատեսիլ 2016»-ի հաղթողի բուռն ծափահարություններին։ Հայ երգչուհին հայտնվեց եզրափակչում՝ զբաղեցնելով չորրորդ հորիզոնականը։

4. Սրբուկը երգել է վոկոլային խմբում

Մեզանից շատերը տեղյակ են միայն Սրբուկի սոլո երգացանկին։ Սակայն ավելի վաղ նա Allusion խմբի առաջատար վոկալիստն էր։ «X- Factor»-ում մասնակցությունից հետո հայուհին սկսել է իր բենդի հետ ելույթ ունենալ Հայաստանում։ Ինչպես հայտնում է eurovision.tv-ն, խումբը հիմնականում կատարել է ամերիկյանի երգերի cover տարբերակները ջազ, սոուլ, R&B եւ ժամանակակից փոփ երաժշտություն ժանրերում։ Թեեւ Սրբուկի սոլո կարիերան բուռն շրջանում է, նա երբեմն բեմ է բարձրանում Allusion-ի հետ։

5. Սրբուկը հայտի մրցանակաբաշխության դափնեկիր է

«Եվրատեսլի»-ում Հայաստանի ներկայացուցիչրը բազմաթիվ մրցանակներ է ստացել։ Վերջիններից մեկը նա ստացել է 2018թ.-ի նոյեմբերին՝ մի քանի շաբաթ առաջ նրանից, երբ նրան ընտրել են որպես «Եվրատեսիլ»-ի մասնակից։ Երգչուհին Kamoblog-ի կողմից մրցանակ է ստացել «Լավագույն երգիչ» անվանակարգում։

6. Սրբուկը տաղանդավոր երաժիշտ է

Սրբուկն առաջին հերթին տաղանդավոր երաժիշտ է։ Նա ավարտել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան։ Նա քոլեջում քանոն է նվագել՝ եռանկյունու ձեւով ազգային լարային գործիք, որը տավիղ է հիշեցնում։ Քանոնի յուրօրինակ ազդեցություն արտիստի ստեղծագործության վրա չենք նկատել, սակայն այդ փորձը տպավորիչ է։

7. Արտիստը սիրում է կենդանիներ

Սրբուկի Instagram-ի էջից կարելի է եզրահանգում անել, որ նա պաշտում է կենդանիներին եւ բնությունը։ Միշտ հաճելի է տեսնել՝ ինչպես են հոգ տանում մեր փոքր եղբայրների մասին։ Միայն թե նայեք կենդանիների հետ Սրբուկի նկարներին։

8. Ով է ազդել աստղի ստեղծագործության վրա

Վերադառնանք Սրբուկի երաժշտական աշխարհ։ Մի անգամ նա գրել է այն մասին, որ իր ստեղծագործական ոճը զարգացրել է հայտնի երաժիշտների ազդեցությամբ, սկսած Արետա Ֆրանկլինից, Էդիտա Ջեյմսից եւ Էլլա Ֆիջերալդից,մինչեւ R & B արտիստներ եւ կատարողներ, ինչպիսիք են Սթիվի Ուանդերը, Ռեյ Չարլզը եւ Մայքլ Ջեքսոնը։

9. Սրբուկը կապեր ունի ռուսական կինոարտադրության հետ

Բացի սոլո կարիերայից, Սրբուկը նաեւ աշխատել է ռուս ռեժիսոր Եվգենի Աբիզովի հետ «Лёгок на помине» ֆիլմի համար։ Մեկ այլ հայտնի կատարողի հետ Սրբուկը կատարել է հայ երաժիշտ Գարիկ Պապոյանի «Лодка» երգը։

10. Երգչուհին հրաշալի աշխատում է տեսախցիկի հետ

Այս կարճ ցանկը եզրափակելու համար հիշել ենք, որ մոռացել ենք գովել Սրբուկի մասնակցությամբ բարձրորակ եւ ստեղծագործական ֆոտոշարքերը։ Հայ երգչուհին Instagram-ի իր էջում ցուցադրում է տարբեր ոճեր եւ ժանրեր, որոնք իդեալականորեն արտացոլում են նրա երաժշտական աշխարհը, որը եւս այդքան լայն սպեկտր ունի։ Պրոֆեսիոնալիզմը, որն առկա է նրա լուսանկարներում, ոճերի հաջորդականությունը լավ նախապայմաններ են, որ Հայաստանը հերթական անգամ էպիկական բեմական շոու կներկայացնի։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել