«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

«Բարձրագույն կրթություն ունեցող մայրս ամեն օր մաքրում էր բարաքը, լվացք անում սառը ջրով». Մարգարիտա Սիմոնյանը հիշել է բարդ մանկությունը

10:12, 27 մարտի

Russia Today-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը Instagram-ում հրապարակում  է արել սոցիալապես անապահով ընտանիքներում երեխաների խնամակալության վերաբերյալ։ Նա հետեւորդներին հարցրել է՝ արդյոք նրանք երեխաների կվերցնեին ծնողներից, ովքեր նրանց մեծացնում են աղքատության ծայրահեղ պայմաններում՝ «առանց ջրմուղի, ջեռուցման, խոհանոցի եւ զուգարանակոնքի»։ Խոսքը ռուսական ստանդարտների եւ սոցիալական ծրագրերի մասին է, սակայն այդ խնդիրների պրիզմայով նա պատմել է իր բարդ մանկության մասին, այն մասին, թե ինչ բարդ պայմաններում է մեծացել... Մարգարիտա Սիմոնյանը հրապարակումն ուղեկցել է տան լուսանկարով, ուր մի ժամանակ ապրել է եւ սեւ-սպիտակ կադրով, որում պատկերված է մայրկի եւ քրոջ՝ Ալիսայի հետ։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Маргарита Симоньян (@_m_simonyan_)

«Շնորհակալություն, որ ձայների ճնշող մեծամասնությամբ՝ ինձ ու քրոջս չէիք խլի սիրող ծնողներից միայն այն պատճառով, որ մենք աղքատության պայմաններում ենք ապրել։ Մայրս ամեն օր մաքրում էր մեր բարաքը, լվացք անում սառը ջրով, որը բերում էր փողոցից, մեր հագուստն ու բարուրը արդուկում էր ժամերով, քանի որ կարծում էր, որ չարդուկվածները հիգիենիկ չեն։  Անձամբ էր փայտ կոտրում, կրակ անում, էլեկտրական օջախի վրա պատրաստում երկու մետրանոց նախասենյակում... Երբ մի քանի ընտանիք, որոնց մի մասը թմրամոլներ են եւ հանցագործներ, հարեւան ավերակներ են կիսում եւ ընդհանուր բակ, որը տանում է դեպի քաղաքային աղբանոց, մկներն անխուսափելի են, նույնիսկ եթե քլոր օգտագործես։ Երբ քո բարաքի պատն ընդհանուր է փողոցային զուգարանի հետ, որը մի քանի ընտանիք են կիսում, հնարավոր չէ այդ պատից մաքրել բորբոսը՝ անկախ այն ամեն օր «լավանալու» եւ զուգարանը «ներկելու» օրիգինալ առաջարկից... Մայրս, որը այս պայմաններում երկու երեխա է մեծացրել եւ ունի բարձրագույն փիլիսոփայական կրթություն, կատարում էր ցանկացած աշխատանք՝ տանը գործող, շուկայում ծաղիկ վաճառող, մինչ մենք բակում էինք։ Եվ ամեն օր մեզ նախ երաժշտական ու գիմնաստիկայի դասերի էր տանում, հետո՝ հատուկ դպրոց»,- գրել է նա։

Հիշելով հոր մասին՝ Մ. Սիմոնյանը նշել է, որ նա գերազանցությամբ ավարտել էր պոլիտեխնիկական համալսարանը եւ աշխատում էր որպես սառնարանների վերանորոգման մասնագետ եւ վազվզել է, որքան կարողացել է. «Այնքան է աշխատել, որ երբ ես 10 տարեկան էի, մենք նոր բնակարան տեղափոխվեցինք»,- գրել է Սիմոնյանը՝ նշելով, որ միշտ պայքարելու է մեխանիզմների դեմ, որոնք «քայքայում են ընտանիքներն աղքատության պատճառով»։

Աղբյուրը եւ լուսանկարները՝ Instagram, 7 Дней, Эхо Москвы


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել