«Լեռներից լավ կարող են լինել միայն լեռները» - Վիսոցկու երգից այս արտահայտությունն առավելագույն ճշգրիտ է բնորոշում Գեւորգ Գասպարյանին, որը երկրում տուրիզմի ոլորտի լավագույն մասնագետներից մեկն է: Քաղաքում նա ձանձրանում է, նրա համար նեղվածք է, լեռներն են ձգում՝ գագաթներին բարձրանալը եւ ամեն անգամ՝ նոր գագաթների... Վերջինը Հիմալայներում Island peak-ն է (6183 մետր)՝ այն լուրջ բարձրություններից մեկը, որոնց վրա, որպես կանոն, բարձրանում են մինչեւ աշխարհի ամենավտանգավոր գագաթ Էվերեստը նվաճելը:
Ի դեպ, Island peak-ը նշված չէր 7 հայ ալպինիստներից կազմված խմբի ծրագրում, որոնք ուղեւորվել էին Կատմանդու: Նախնական նպատակը մինչեւ Everest base camp հասնելն էր, որը տեղակայված է 5364 մետր բարձրության վրա, եւ հակառակ կողմից իջնելը: Բայց Գեւորգ Գասպարյանը ընկերոջ՝ Վահան Ղազարյանի հետ որոշել է կուրսից մի փոքր շեղվել ու (ինչ կա որ) բարձրանալ լեգենդար Island peak-ը: Եվ հաղթահարեցին՝ գագաթին հայկական դրոշը ծածանելով: Գեւորգը NEWS am. STYLE-ի հետ հապճեպ շփվեց արդեն այն ժամանակ, երբ իջնում էր, Կատմանդու վերադառնալու ճանապարհին...
Դե, ինչպե՞ս ես: Ինչպե՞ս ես քեզ զգում: Ճնշումդ նորմա՞լ է:
Հոյակապ: Առողջության եւ ճանապարհին անվտանգության հետ կապված ոչ մի խնդիր չծագեց... Island peak բարձրանալու համար լրացուցիչ սարքերի եւ հագուստի կարիք կար, այդ ամենը մեզ փոխարինաբար տվեցին տղաները:

Գիտեմ՝ անհեթեթ հարց է... Բայց մի՞թե վախ կամ տագնապ չկար:
Հակառակը՝ գրավիչ եւ խելահեղորեն գեղեցիկ էր: Այնքան, որ «աշխարհիկ» ամեն ինչ այնքան անհեթեթ ու աննշան է թվում՝ խնդիրներ, վեճեր, խառնակչություն, ունայնություն... Հոգուդ մեջ հաշտեցում է, անդորր...

Ահա թե ի՞նչն է այնտեղ ձգում: Թե՞, այնուամենայնիվ, ազարտը:
Ո՛չ: Բանն ամենեւին ազարտը չէ: Սա անկրկնելի գեղեցկություն է, առանձնահատուկ: Այն ներսից է մաքրում...
Ուրեմն՝ այլ գագաթների՞ սպասենք:
Այո՛, հաջորդը մյուս տարի՝ 7 հազար մետրն է...

Իսկ Էվերե՞ստը:
Իհարկե, շատ կուզեի, բայց դա առավել քան լուրջ հայտ է. Էվերեստի համար հատուկ նախապատրաստություն է պետք, հատուկ սարքեր, հանդերձանք... Չեմ խոսում այն մասին, որ այս գագաթը «կարժենա» մոտ 60 հազար դոլար (այդքան գումար պետք է վճարել Նեպալին՝ բարձրանալու թույլտվություն ստանալու համար – խմբ.): Դե նաեւ 2 ամիս չլվացվել՝ սա էլ դեռ մի փորձություն է: Կատակում եմ, իհարկե (ծիծաղում է)…

Գեւորգը պետք է ճանապարհը շարունակեր, բայց NEWS.am STYLE-ն անպայման նրա հետ դեռ կզրուցի, առավել եւս, որ նրա ուսերին ոչ միայն ծանր ուսապարկ կա, այլեւ տուրիզմի եւ լեռնագնացության ոլորտում միանգամայն պատկառելի փորձ: Նա շատ բան է արել մեր երկրում այս ոլորտի զարգացման համար, ստեղծել է Arevi Tour ընկերությունը եւ ոչ մեծ, բայց անչափ յուրահատուկ, երկաթե կոնտեյներներից «հավաքած» հյուրանոց Եղեգիսում... Մի խոսքով, զրույցի բազմաթիվ թեմաներ կան, այնպես որ՝ սպասեք...
Աննա Սաթյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
21:30, 6 սեպտեմբերի
Մաքուր միջավայրում մաքուր մտքեր են ծնվում․ Հակոբ Միկոյանի «ՄաքրաՊատումը»18:05, 6 սեպտեմբերի
«Գեղեցիկ կադրը դեռ կինո չէ». Հովհաննես Ղազարյանը՝ ռեժիսորի աչքի, դերասանի ազատության և ժամանակի մասին16:35, 6 սեպտեմբերի

15:57, 6 սեպտեմբերի
Էվիկն ու Յանն այսօր ամուսնանում են14:20, 6 սեպտեմբերի
Վազելին՝ կրեմի, դիմակի և բալզամի փոխարեն. կարո՞ղ է արդյոք մեկ միջոցը փոխարինել կոսմետիկ պարագաների կեսին12:20, 6 սեպտեմբերի
Հայկական ոճ. ճանապարհորդական գլամուր և քաղաքային շքեղություն11:35, 6 սեպտեմբերի


10:46, 6 սեպտեմբերի
Սիրված հիթեր և հայկական մոտիվներ. Սիրուշոն դարձավ Coca-Cola Fest 2026-ի բեմի գլխավոր աստղը10:30, 6 սեպտեմբերի
«Մարդիկ պետք է հասկանան, որ բժիշկներն էլ մարդ են». Դավիթ Տոնոյանը՝ բժշկության, բլոգինգի և այն թեմաների մասին, որոնցից ամաչում ենք խոսել09:00, 6 սեպտեմբերի
Հորոսկոպ. նշանների կարմիր դրոշները00:43, 6 սեպտեմբերի

22:46, 5 սեպտեմբերի
Իվետա Մուկուչյանը, Սուպեր Սաքոն ու Սարո Թովմասյանը երգել են Ալեն Սիմոնյանի հարսանիքին