Ռուս երգիչ Ստաս Միխայլովի` ապրիլի 2-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նախատեսված մենահամերգը չի կայանա: Այս մասին նշվում է միջոցառման կազմակերպիչ ռուսական К-Концерт ընկերության տարածած պաշտոնական փաստաթղթում:
Համերգի տոմսերը ենթակա են վերադարձման բոլոր այն տոմսարկղերում, որտեղից ձեռք են բերվել: Ռուս հայտնի երգիչ Ստաս Միխայլովը ապրիլի 2-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում պետք է ներկայանար «Ես եւ Դու» խորագիրը կրող համերգով:
Նկատենք, որ համերգի չեղարկման մասին տեղեկատվությունը լրատվամիջոցներում, այդ թվում ռուսական լրատվամիջոցներում, հայտնվել է դեռ երկու շաբաթ առաջ։ Ընդ որում, հղում էր արվում արտիստի մենեջերին։
NEWS.am STYLE-ը կապ էր հաստատել Մոսկվայում գտնվող «К-концерт» կազմակերպության հետ եւ մեզ հայտնել էին, որ «համերգի չեղարկման մասին Միխայլովի մենեջերների կողմից պաշտոնական հաղորդագրություն չեն ստացել»։ Ավելին, «պայմանագրի բոլոր կետերը կատարված են եւ խախտման մասին խոսք անգամ լինել չի կարող»։ Ամեն դեպքում, ըստ ամենայնի, կողմերն այդպես էլ համաձայնության չեն եկել. Ստաս Միխայովը չի գա…
Լուսանկարը՝ KP
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
22:24, 8 մայիսի
Մայքլ Դուգլասը համեմատել է սեքսուալ տեսարանների նկարահանումները իր ծաղկման ժամանակների հետ. «Ես անցել եմ այն տարիքից, երբ պետք է անհանգստանայի»21:11, 8 մայիսի
Աշխարհի նախկին ամենահարուստ մարդը` Ուորեն Բաֆեթ. «Հաջողությունը փողի մեջ չէ, այլ նրանում է, որ սիրված լինեք նրանց կողմից, ում ցանկանում եք սիրել»20:26, 8 մայիսի
Սիլվեստր Ստալոնեի ժամացույցները կհայտնվեն աճուրդում, այդ թվում՝ նրա հավաքածուի «սուրբ գրաալը»19:27, 8 մայիսի
Նյու Յորքի Times Square-ը գլխավորում է աշխարհի ամենավատ զբոսաշրջային վայրերի ցուցակը17:13, 8 մայիսի
Ռուսաստանում բանակցություններ են ընթանում այնտեղ Քանյե Ուեսթի համերգը կազմակերպելու շուրջ16:32, 8 մայիսի
Հիսուս Քրիստոսի մանկության մասին սարսափ ֆիլմ կնկարահանվի15:11, 8 մայիսի
Քլոե Քարդաշյանը պատմել է այն խնդիրների մասին, որոնց բախվել է որդու՝ Թաթումի ծնվելուց հետո15:00, 8 մայիսի
«Եվրատեսիլ 2009»-ի հաղթող Ալեքսանդր Ռիբակը Հայաստանի երգը նշել է, որպես իր ֆավորիտ` իր երաժշտական աջակցությունը հայտնելով «Լադանիվա»-ին14:18, 8 մայիսի
Աննա Վինտուրն արգելել է այս երեք մթերքը մատուցել Met Gala-ին14:00, 8 մայիսի
Հայկական էպոսի հերոսը՝ էլ ավելի գունեղ ու ժամանակակից լուծումներով. կայացավ «Սասունցի Դավիթ» կոմիքսի շնորհանդեսը (ֆոտո)13:21, 8 մայիսի
Ինչպես մայիսի 9-ին քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին13:17, 8 մայիսի
«Ուենսդեյ» սերիալի երկրորդ եթերաշրջանի նկարահանումները սկսվել են