Ֆյոդոր Կլիշկովսկին երբեք ճանապարհորդությունների սիրահար չի եղել։ Սակայն այս գործում ամենակարեւորը լավ ուղեկիցներ գտնելն ու սկսելն է։ Նա տարվա ընթացքում երկու անգամ ընկերների հետ արդեն երկրից դուրս է եկել։ Հայաստան կատարած այցի տպավորությունների մասին նա կիսվել է «Нижний Новгород Онлайн» հրատարակության «Мир глазами нижегородцев» հատուկ նախագծի շրջանակներում։
Ֆյոդոր Կլիշկովսկին պատմել է, թե ինչն է իրեն ավելի շատ դուր եկել երկրում։ Զբոսաշրջիկի խոսքով՝ ամենուր ջերմ ընդունելություն է ցուցաբերվել, եւ Հայաստանը ռուսների համար առավել հյուրընկալ է եղել, քան հարեւան Վրաստանը։ «Այնտեղ մենք մի քանի անգամ եղել ենք ռեստորանում եւ սրճարանում, ուր մեզ առանց երկիմաստության հասկացնում էին, որ Ռուսաստանից հյուրերը ցանկալի չեն։ Թեեւ վրացիները մեծամասամբ ընկերասեր են,- պատմել է Ֆյոդորը,- Հայաստանում հինգ օրվա ընթացքում երեք դեպք է եղել, երբ փողոցում ինձ տեղի բնակչներ էին մոտենում եւ օգնություն առաջարկում։ Ընկերներով շփոթված էին, չգիտեինք՝ ուր գնալ։ Եվ մեզ հարցնում էին՝ մոլորվե՞լ ենք, օգնություն հարկավո՞ր է։ Եվ մի անգամ դա, իսկապես, անհրաժեշտ էր, քանի որ մենք մոլորվել էինք։ Եվ մեծ շնորհակալություն այդ մարդկանց, նրանց օգնությամբ մենք չուշացանք ավտոբուսից»…

Նա կիսվել է նաեւ իր տպավորություններով խոհանոցի վերաբերյալ։ «Ես եզրահանգում եմ արել, որ գլոբալիզացիան գաստրոնոմիական զբոսաշրջության թշնամին է։ Նախկինում մենք տանը բորշչ էինք ուտում, գնում Վրաստան եւ Հայաստան՝ աշխարհում ամենալավ խորովածը եւ դոլման (Վրաստանում), տոլման (Հայաստանում) գտնելու համար։ Իսկ այժմ կովկասյան խոհանոց մատուցող որոշ հաստատություններում, որոնք տանից գտնվում են 100 մետր հեռավորության վրա, կարող են պատրաստել դրանք եւ ոչ վատ։ Այդ պատճառով մենք Կովկաս ժամանում ենք չափազանց շատ սպասումներով, բայց պարզվում է, որ տանն արդեն կերել ենք այդ ճաշատեսակները, եւ դրանք շատ համեղ էին։ Անկեղծ կասեմ՝ որեւէ կերպ չցանկանալով վիրավորել հայ եւ վրացի խոհարարներին, բայց ամենալավ խորովածը ես կերել եմ ոչ թե այնտեղ, այլ Նիժեգորոդի մարզում»։

«Ինչի՞ մասին չարժե խոսել հայերի հետ։ Այպսիսի ցավոտ թեմաները երկուսն են։ Առաջինն Արարատ լեռն է։ Հայերն այն սուրբ են համարում եւ իրենց գլխավոր խորհրդանիշը։ Այն պատկերված է Հայաստանի զինանշանին սկսած հայկական առաջին հանրապետությունից։ Սակայն 1921թ.-ի Մոսկվայի պայմանագրով՝ Թուրքիային է անցել նաեւ Արարատ լեռը։ Հայերը միշտ հրաժարվել են ընդունել այդ պայմանագիրը։ Երկրորդ ցավոտ թեման 1915թ.-ին Օսմանյան կայսրությունում հայ ազգի ցեղասպանությունն է…»,- նշել է նա։
Ճանապարհորդի խոսքով՝ 5 օրը բավարար էր Հայաստանը «կուշտ շնչելու» համար. «Բայց ցանկություն է առաջացել կրկին վերադառնալու։ Եվ շատ եմ ցանկանում մեկ տարի անց այնտեղ տանել ընկերներիս եւ մտերիմներիս»։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:23, 13 հոկտեմբերի
«40 միլիոն դիտում և հրեշավոր հոնքեր». Կինը քնել է ներկած հոնքերով և գրավել TikTok-ը13:05, 13 հոկտեմբերի
Գեղեցիկ և ֆունկցիոնալ տուն․ ինչպե՞ս համադրել տեխնիկան և ինտերիերը12:31, 13 հոկտեմբերի
Քիմ Քարդաշյանը պարծեցել է գայթակղիչ կերպարներով. փոքրիկ ներքնազգեստ, կաշվե վերնաշապիկ և սադրիչ լուսանկարներ12:16, 13 հոկտեմբերի
«Նա նույնիսկ չի կարողանում անել իմ պիլատեսը». The View-ն ծաղրել է Պենտագոնի ղեկավարին ռազմական մարզման տեսանյութից հետո11:42, 13 հոկտեմբերի
Շոն «Դիդի» Քոմբսը շտապ դուրս են բերել բանտից՝ գլխի վնասվածք ստանալուց հետո11:18, 13 հոկտեմբերի
Բելլա Հադիդն իր 30-ամյակը նշել է կարմիր բիկինիով և կովբոյական կոշիկներով10:30, 13 հոկտեմբերի
Ray-Ban-ի ժառանգորդը խոստովանել է, որ քնել է ավելի քան 2000 կանանց հետ09:00, 13 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 12 հոկտեմբերի
500 միլիոն դոլար արժողությամբ սուպերզբոսանավ, 3 միլիոն դոլար արժողությամբ ադամանդ և գաղտնի բնակարաններ. Ինչպես են Ջեֆ Բեզոսն ու Լորեն Սանչեսը ապրում Koru-ի վրա22:29, 12 հոկտեմբերի
Հինգ սխալ, որոնք լուռ կործանում են ամուսնությունները21:22, 12 հոկտեմբերի
Հեյլի Բիբերի «Rhode»-ը թողարկել է ելակի տեսքով պզուկների դեմ պլաստիր և մաշկի խնամքի համար աքսեսուար20:32, 12 հոկտեմբերի
Miu Miu-ի անփույթ մանիկյուրը՝ նորաձևության միտում, թե՞ ապստամբություն իդեալական գեղեցկության դեմ