«Վիշապի լեգենդը» շքեղ շոուով «Երեւան պարկում» բացվեց ընդարձակ սահադաշտը

Համասյանի ու Ռիք Ռոզատոյի երաժշտությունը՝ ARARAT-ի լեգենդար համի ու Ձիթողցյանի կտավների ուղեկցությամբ

ՇոկTok. «Մարդիկ ինձ են օգնում. ես եմ որոշում օգնել ընտանիքների, թե`ոչ». Տարոն Սարգսյան

Ֆրանսիական շքեղություն՝ փարիզյան շնչով. Les Nereides զարդերը՝ 6 տարի Երեւանում

Stylish Faces․ Հասմիկ Կարապետյանը՝ իր համար արված խենթ քայլերի, երկրպագուների հանդեպ ամուսնու վերաբերմունքի եւ այլ թեմաների շուրջ

«Վարձով ընտանիք». նոր հումորային նախագիծ` Մարջան Ավետիսյանի, Էմմա Սապունջյանի, Լեւոն Հախվերդյանի մասնակցությամբ

«Լեռները կհիշեն». ինչպես են ընթանում նոր հեռուստասերիալի նկարահանումները

«Լեռները կհիշեն» հեռուստասերիալի դերասանկական կազմը՝ Խուստուփ լեռան բարձունքին

Սեւ կատակերգություն՝ ապրելու կարեւորության մասին. «Սեւազգեստ կանայք» ֆիլմի փակ դիտումը` Երեւանում

Կարմիր գորգ. հայտնիների look-երը` «Սեւազգեստ կանայք» ֆիլմի պրեմիերային

ՇոկTok. «Հորս կարիքն այլեւս չեմ զգում». տիկտոկեր Նանո

Ֆոտովլոգ Արսեն Սարգսյանի հետ. խելահեղ Նյու Յորք

ՇոկTok. «Շատերն են թիկունքիցս հարվածել». տիկտոկեր Մանե (man_go)

BACKSTAGE. Ինչպես են ընթանում «Բոլոլա» սիթքոմի նկարահանումները

ՇոկTok. «Երբեք չեմ ցանկանա տղա լինել». տիկտոկեր Արմինե (@poso)

«Stylish Faces». Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորին

Հայտնիների կենդանիները. Դայանա Դավթյանի շնիկը՝ Վիննին, եւ ինչ է պահել «Միսս Տիեզերք Արմենիա 2019» ճանաչված գեղեցկուհին նրանից առաջ

ՇոկTok. «Համբույրի տեսարանի պատճառով հրաժարվել եմ նոր նախագծում նկարահանվել». Լիլիա Վարդանյան

«Հայաստանը «կուշտ շնչելու» համար հինգ օրը բավարար էր, սակայն կրկին վերադառնալու ցանկություն է առաջացել»

10:10, 3 ապրիլի

Ֆյոդոր Կլիշկովսկին երբեք ճանապարհորդությունների սիրահար չի եղել։ Սակայն այս գործում ամենակարեւորը լավ ուղեկիցներ գտնելն ու սկսելն է։ Նա տարվա ընթացքում երկու անգամ ընկերների հետ արդեն երկրից դուրս է եկել։ Հայաստան կատարած այցի տպավորությունների մասին նա կիսվել է «Нижний Новгород Онлайн» հրատարակության «Мир глазами нижегородцев» հատուկ նախագծի շրջանակներում։  

Ֆյոդոր Կլիշկովսկին պատմել է, թե ինչն է իրեն ավելի շատ դուր եկել երկրում։ Զբոսաշրջիկի խոսքով՝ ամենուր ջերմ ընդունելություն է ցուցաբերվել, եւ Հայաստանը ռուսների համար առավել հյուրընկալ է եղել, քան հարեւան Վրաստանը։ «Այնտեղ մենք մի քանի անգամ եղել ենք ռեստորանում եւ սրճարանում, ուր մեզ առանց երկիմաստության հասկացնում էին, որ Ռուսաստանից հյուրերը ցանկալի չեն։ Թեեւ վրացիները մեծամասամբ ընկերասեր են,- պատմել է Ֆյոդորը,- Հայաստանում հինգ օրվա ընթացքում երեք դեպք է եղել, երբ փողոցում ինձ տեղի բնակչներ էին մոտենում եւ օգնություն առաջարկում։ Ընկերներով շփոթված էին, չգիտեինք՝ ուր գնալ։ Եվ մեզ հարցնում էին՝ մոլորվե՞լ ենք, օգնություն հարկավո՞ր է։ Եվ մի անգամ դա, իսկապես, անհրաժեշտ էր, քանի որ մենք մոլորվել էինք։ Եվ մեծ շնորհակալություն այդ մարդկանց, նրանց օգնությամբ մենք չուշացանք ավտոբուսից»…

Նա կիսվել է նաեւ իր տպավորություններով խոհանոցի վերաբերյալ։ «Ես եզրահանգում եմ արել, որ գլոբալիզացիան գաստրոնոմիական զբոսաշրջության թշնամին է։ Նախկինում մենք տանը բորշչ էինք ուտում, գնում Վրաստան եւ Հայաստան՝ աշխարհում ամենալավ խորովածը եւ դոլման (Վրաստանում), տոլման (Հայաստանում) գտնելու համար։ Իսկ այժմ կովկասյան խոհանոց մատուցող որոշ հաստատություններում, որոնք տանից գտնվում են 100 մետր հեռավորության վրա, կարող են պատրաստել դրանք եւ ոչ վատ։ Այդ պատճառով մենք Կովկաս ժամանում ենք  չափազանց շատ սպասումներով, բայց պարզվում է, որ տանն արդեն կերել ենք այդ ճաշատեսակները, եւ դրանք շատ համեղ էին։ Անկեղծ կասեմ՝ որեւէ կերպ չցանկանալով վիրավորել հայ եւ վրացի խոհարարներին, բայց ամենալավ խորովածը ես կերել եմ ոչ թե այնտեղ, այլ Նիժեգորոդի մարզում»։

«Ինչի՞ մասին չարժե խոսել հայերի հետ։ Այպսիսի ցավոտ թեմաները երկուսն են։ Առաջինն Արարատ լեռն է։ Հայերն այն սուրբ են համարում եւ իրենց գլխավոր խորհրդանիշը։ Այն պատկերված է Հայաստանի զինանշանին սկսած հայկական առաջին հանրապետությունից։ Սակայն 1921թ.-ի Մոսկվայի պայմանագրով՝ Թուրքիային է անցել նաեւ Արարատ լեռը։ Հայերը միշտ հրաժարվել են ընդունել այդ պայմանագիրը։ Երկրորդ ցավոտ թեման 1915թ.-ին Օսմանյան կայսրությունում հայ ազգի ցեղասպանությունն է…»,- նշել է նա։

Ճանապարհորդի խոսքով՝ 5 օրը բավարար էր Հայաստանը «կուշտ շնչելու» համար. «Բայց ցանկություն է առաջացել կրկին վերադառնալու։ Եվ շատ եմ ցանկանում մեկ տարի անց այնտեղ տանել ընկերներիս եւ մտերիմներիս»։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել
  • Հարցում
Քվեարկել են (9)  |  Այլ հարցում