Ինչպե՞ս են անցնում «Տատաստրոֆա» սիթքոմի նկարահանումները. այն, ինչ չեք տեսնի եթերում

Stylish Faces. Րաֆֆի Գալստյան

Անկեղծ ասած, կուզեի Ղարաբաղում ֆիլմ նկարած լինեի. ռեժիսոր Գոռ Կիրակոսյան

«Լադանիվա»-ն թեժացրեց Հաղթանակի զբոսայգու տրամադրությունը

Նոր Պրեմիերա «Բոհեմ»-ում՝ Նարեկ Դուրյանի «Սիմա Դանսիկը»

Սերգ Աբրամով. Ես գրեթե մետրոսեքսուալ եմ

«Գարեջրի Օրերը». Հաճույքի և մշակույթի փառատոնը Երևանում

«Stylish faces».Հարաբերություններում շատ եմ հիասթափվել. անկեղծ զրույց Անի Լուպեի հետ

Դաթո. Ամենուրեք վերահսկողություն է պետք, այլապես անարխիա կլինի

Հայտնի վրացի երգիչ Դաթոյի այցը Իջեւանի գինու-կոնյակի գործարան

Հոլանդացին և գերմանացին փորձում են ժամանակակից հայկական խոհանոցը

Մենք կարող ենք ստեղծել Կաննի փառատոնի մակարդակի ֆիլմեր. Կարո Հովհաննիսյան

Kami friends. Հին ու ծանոթ երգերը՝ նոր մոտեցմամբ

Ֆեստիվառը՝ Գյումրիում. Թաթան ու հանդիսատեսի հույզերը

Աշխարհահռչակ լիբանանահայ երգչուհի Սարինա Քրոսը ժամանել է Հայաստան

Սամի Նասերին Հայաստանում տվեց EV Rally-ի մեկնարկը

Լիալուսին, անձրեւ ու շատ աստղեր. Երեւանում կայացավ Full Moon Fest-ը

Երևանյան ջազի հմայքը Լևոն Մալխասյանի հետ

«Queen Sensation» խմբի բացառիկ համերգը Հայաստանում

15:05, 24 հուլիսի

Հուլիսի 19-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի համերգային դահլիճում «Նյու Ջեներեյշն Փրոջեքթի» նախաձեռնությամբ կայացավ հայտնի «Queen Sensation» խմբի բացառիկ համերգը։ Հանդիսատեսը վայելեց աշխարհահռչակ QUEEN-ի լավագույն հիթերը։ Թե՛ դահլիճում, թե՛ բեմում թեժ ռոքային տրամադրություն էր։

«Queen Sensation» խումբն առաջին անգամ էր Հայաստանում, ու իսկապես «Շոուն շարունակվեց» Հայաստանում՝ լի վառ ու հիշվող զգացողություններով։

7b35d9e9-9c6e-4689-8126-165fc24481ea.jpg (32 KB)

Դահլիճում տիրող աննկարագրելի դրայվն էր, որ անչափ ոգեւորում էր ռոք-երաժշտությունը գնահատողներին ու ինչպես հանդիսատեսը փաստեց՝ կարծես Մերկուրիի շունչն էին զգում: Մթնոլորտը դահլիճում թեժ էր, ինչպես եւ պետք է լինի իսկական ռոք համերգի ժամանակ: Հանդիսատեսը ինքնամոռաց տրվել էր ռոք-երաժշտության թեժ հոսքին, իսկ խմբին հաջողվեց հասնել այդչափ բարձր լարվածության: 

99df277b-f30b-4bcf-be81-cd59840cca48.jpg (36 KB)

Խումբը իր գործունեությունը սկսել է 2007 թվականին եւ բաղկացած է պրոֆեսիոնալ երաժիշտներից, ովքեր նվագել են նախկին Հարավսլավիայի տարածաշրջանի ամենամեծ եւ ամենահայտնի աստղերի հետ: Բազմաթիվ համերգներ են ունեցել ամբողջ Եվրոպայում եւ շուտով դարձել հանդիսատեսի կողմից սիրված խմբերից մեկը: 2017 թվականից սկսած հանդես են գալիս Queen Symphony շոու ծրագրով` 42 հոգուց բաղկացած սիմֆոնիկ նվագախումբ եւ 16 հոգուց բաղկացած երգչախումբ:

66e57951-1be3-4713-b3be-dc37f9c72889.jpg (29 KB)

Հաջողված շոու ծրագիրը շարունակվեց Բելգրադում եւ Զագրեբում, Հյուսիսային Մակեդոնիայում, Չեռնոգորիայում, Սլովենիայում, Խորվաթիայում եւ Եվրոպական այլ երկրերում։ 2023 թ. կազմակերպվեց ամանորյա մեծ շոու Խորվաթիայում: Ինչպես խմբի անդամներն են փաստում՝ տարիների ընթացքում իրենց բեմական շոուն վերածվել է առանձին խմբի շոու ծրագրի, այլ ոչ, պարզապես, աշխարհահռչակ Queen խմբի երգերը կատարող եւ նմանակող խմբի: Խումբը նպատակ ունի ներկայացնելու Queen-ի էվոլյուցիան եւ կատարելագործումը, ինչին կհետեւեին Ֆրեդին, Բրայանը, Ռոջերը եւ Ջոնը, քանի որ «Շոուն պետք է շարունակվի»։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել