Այնքան ճշմարտություններ ասվեցին այդ օրը, որ ծրագիրը փակեցին. Արթուր Բախտամյան

Գունավոր մարդիկ, բարձր տրամադրություն. Գույների փառատոնը՝ Երեւանում

Football Fest. մրցույթներ, չելենջներ ու մարտահրավերներ

Երևանում պաշտոնապես բացվեց Armflix-ի գրասենյակը

Էսօր քշել չկա, էսօր գինու փառատոն ա

Տոտալ դրամա Երեւանում

«Ազգային երգիչ 2»-ի մեծ համերգը, Սամվելի նոր երգը, ու մասնակիցներն՝ իրենց նոր բենդի մասին (VIDEO)

Stylish Faces. Աստղիկ Սաֆարյան. «Ասել եմ՝ չեմ սիրում, ու հեռացել եմ սիրելով»

Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է

«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

5 քայլ դեպի երջանկություն․ հոգեբան Մերի Սարիկյանը՝ Երջանկության եռանկյունու տեսության մասին

21:05, 14 հունիսի

Չկա երջանկության մեկ սահմանում, որը կգործի բոլորի դեպքում, սակայն գոյություն ունեն ճիշտ հարցադրումներ, որոնց պատասխանելիս յուրաքանչյուրը կկարողանա գտնել իր երջանկության բանաձեւը, ասում է գերմանաբնակ հոգեբան, քոուչ Մերի Սարիկյանը, որն օրերս Հայաստանում հանդես եկավ «Երջանկության եռանկյունու տեսություն» խորագրով իր հեղինակային սեմինարով։ Մերին վերջին տարիներին հասցրել է ձեռք բերել մագիստրոսի կոչում Պոզիտիվ հոգեբանության ոլորտում, եւ այսօր փորձում է շատերին օգնել հասնել երջանկության՝ գիտականորեն ապացուցված մեթոդներով։ NEWS.am STYLE-ի հետ զրույցում նա բացահայտել է այն 5 քայլերը, որոնք կիրառելիս կյանքն ավելի գեղեցիկ ու երջանիկ կթվա։ 

«Երբ որոշ ժամանակ է անցնում եւ կուտակում եմ նոր գիտելիքներ, առաջինը, կարծես, շտապում եմ այդ մասին «զեկուցել», կիսվել իմ հայրենակիցների հետ: Այս տարիների ընթացքում Բեռլինի համալսարանում հասցրել եմ ձեռք բերել մագիստրոսի աստիճան «Պոզիտիվ հոգեբանության» ոլորտում, սերտիֆիկատներ, որոնք ինձ նոր գործիքներ են փոխանցել, թե ինչպես հասնել երջանկության գիտականորեն: Այսինքն, այս բոլոր տեխնիկաներն ունեն հիմնավոր ապացույցներ եւ ամբողջ աշխարհում արդեն կյանքի բոլոր ոլորտներում ինտեգրված են»,-ասում է Մերին։ 

5de36336-86fd-44b1-9e60-df026b393782.jpg (223 KB)

«Երջանկության եռանկյունու տեսությունը» հեգեբանի հեղինակային մոդելն է, որը, նրա խոսքով, հիմնված է պոզիտիվ հոգեբանության մի շարք հայտնի տեսությունների ու քոուչինգի գիտահեն մեթոդների վրա: «Այս տեսությունն ունի 3 կողմ՝ պոզիտիվ հարաբերություններ, պոզիտիվ իմաստ եւ պոզիտիվ էմոցիաներ: Այստեղ պոզիտիվը պետք չէ հասկանալ «դեղին սմայլ» կամ «տոքսիկ» պոզիտիվություն, այլ դիտարկել, որպես ուղղություն: Օրինակ՝ երբ մարդն ունի խնդիր, մեր նպատակը ոչ միայն այդ խնդիրը լուծելն է, այլեւ նրան ռեսուրսներով ապահովելը, որպեսզի երբ սիմտոմները կամ խնդիրը վերադառնա, մարդը կարողանա այն հաղթահարել, եւ այլեւս որեւէ հոգեկան առողջական խնդիր չունենա: Երջանկության եռանկյունին ամբողջապես գիտահեն մեթոդ է, որը փորձարկվել է տարբեր երկրներում եւ ստացել է հաստատում, որ այն, իսկապես, աշխատում է եւ ունի բարձր արդյունավետություն»: 

08302132-1136-4842-9793-32a0fb44a7f7.jpg (142 KB)

Գոյություն չունի որեւէ տեխնիկա, որը կարող է չեղարկել որեւէ իրադարձություն եւ երբեք չի կարելի արժեզրկել այն կորուստը, որը ունեցել ենք, ասում է Մերին՝ միաժամանակ հավելելով, որ յուրաքանչյուրը կարող է որոշել՝ ինչպես վերաբերվել դրա հետեւանքների հետ: «Մենք կարող ենք կամ թույլ տալ, որ մեզ մոտ զարգանա հետտրավմատիկ խանգարում, կամ փորձել փոխել մեր դիտարկման կետը եւ սովորել այդ իրադարձություններից աճել, զարգացնել հետտրավմատիկ աճ, որը պոզիտիվ հոգեբանության կարեւոր կոնցեպտներից մեկն է: Այստեղ գլխավորը փորձելն է իրադարձությունը դիտարկել այն կետից, որը մեզ հնարավորություն կտա հետեւություններ անել, աճել եւ զարգացնել տոկունությունը: Շատ կարեւոր է սոցիալական աջակցությունը՝ որ մեկս մյուսին կարողանանք աջակցել, շրջապատել մեզ դրական մարդկանցով ու էմոցիաներով եւ փորձել, իսկապես, հաղթահարել ճգնաժամը»:

Մերին շեշտում է՝ պոզիտիվ հոգեբանությունը չպետք է շփոթել պոզիտիվ մտածելակերպի հետ․ «Դրանք տարբեր բաներ են։ Առաջինը գիտություն է, հիմնված է ապացույցների վրա եւ այն փորձագիտական հետազոտությունների հիմք ունի»,-բացատրում է նա։ 

Բացասական էմոցիաներն ապրելը եւս անհրաժեշտ է, ընդգծում է հոգեբանը։ «Բոլոր էմոցիաները պետք է ապրել, բայց մենք կարող ենք կամ մնալ նույն կետում՝ ուշադրությունը սեւեռելով մեր կորուստներին եւ թերություններին, կամ կարող ենք փորձել առաջընթաց գրանցել՝ մեր հայացքն ուղղելով դեպի մեր ուժեղ կողմերը, մեր արժեքներն ու առաքելությունը»,-հավելում է նա։ 

83836e2d-72f2-4591-a6ef-a350b3de6128.jpg (169 KB)

5 քայլ դեպի երջանկություն

Գոյություն չունի ունիվերսալ սահմանում երջանկության համար, սակայն Մերին նշում է՝ յուրաքանչյուրը կարող է գտնել երջանկության իր բանաձեւը ճիշտ հարցադրումների միջոցով: «Դրա համար անհրժեշտ է խորը ինքնաճանաչում, անհրաժեշտ է հասկանալ սեփական արժեքներն ու կարիքները: Իհարկե, երջանկության փիլիսոփայության մեջ մտնում է նաեւ ձգտումը ավելի քիչ բացասական հույզեր ապրելու, դրական հույզերի ապրումը: Բայց երջանկությունը շատ ինդիվիդուալ է եւ չի կարող պայմանավորված լինել կյանքի այս կամ այն իրադարձությամբ, այդ թվում՝ ամուսնությամբ»:

Քայլ 1. Ինքնաճանաչում

Պետք է հասկանաս՝ հենց քեզ, քո անձնական երջանկության համար ինչ է անհրաժեշտ, քանի որ մենք ապրում ենք հասարակությունում, որտեղ ճնշումը շատ է, կարծրատպերը շատ են, որովհետեւ դրսից ներդրված ինֆորմացիան մեր ուղեղում շատ է: Մանկության տարիների փորձառություններն էապես ազդում են մեր համոզմունքների ձեւավորման վրա, հետեւաբար շատ հաճախ մենք չենք կարողանում տարբերել մեր իրական ցանկությունները այն ամենից, ինչ մեր մեջ, պարզապես, ներդրել են մեր ծնողները, ուսուցիչները եւ այլք: Դրա համար առաջին քայլն այս ամենի գիտակցումն է:

Քայլ 2. Ճանաչիր քո ուժեղ կողմերը

Եթե մենք մեր կենտրոնացումը պահում ենք թույլ կողմերի վրա, ապա լավագույնը, որ կարող ենք ունենալ կյանքում, միջին մակարդակն է: Իսկ երբ կենտրոնանում ենք ուժեղ կողմերի վրա, դառնում ենք անպարտելի: Պետք է ոչ միայն ճանաչել ուժեղ կողմերը, այլեւ կիրառել դրանք կյանքում եւ կարիեռայում:

Քայլ 3. Արժեքների ճանաչում 

Սա անհրաժեշտ է, որպեսզի կարողանանք արժեքահեն նպատակներ կառուցել: Առաջին քայլի դեպքում մենք ճանաչում ենք մեր տրավմաները, մեր հավատամքները, որպեսզի ազատվենք մեր բլոկադաներից։ Երկրորդ քայլով ճանչում ենք մեր ուժեղ կողմերը, ինչը տանում է դեպի ավելի մեծ հաջողություն, իսկ երրորդ քայլով ճանաչում եւ ձեւավորում ենք մեր իրական արժեքները, որի դեպքում ունենում ենք ներքին մոտիվացիա, եւ, բնականաբար, ավելի իրատեսական է, որ կկարողանանաք իրականացնել մեր նպատակները:

Քայլ 4. Ձեւավորիր նպատակներ

Խոսքը եւ երկարաժամկետ եւ կարճաժամկետ նպատակների մասին է, որոնք կարող ենք իրականացնել՝ բաշխելով մի քանի քայլերի: Այդպիսով կարող ենք ձեւավորել նաեւ մեր տոկունությունն ու արդյունավետությունը:

Քայլ 5. Թույլ տուր ինքդ քեզ երջանիկ լինել 

Թույլ տուր քեզ ապրել պահը, լինել ներկայում, եւ թույլ մի տուր, որ միտքդ կատաստրոֆիզացնի ապագան, սցենարներ հնարի, որոնք իրական չեն, ու գուցե երբեք այդպիսին չլինեն: Տագնապը գտնվում է անցյալում: Այսինքն՝ մենք հիշում ենք որեւէ բան եւ դրանից մեր տագնապայնությունը բարձրանում է, կամ գտնվում է ապագայում, այսինքն՝ չի եղել, մեր երեւակայության մեջ է:

Շրջապատեք ձեզ սիրելի մարդկանցով, ոովհետեւ ապացուցված է, որ սոցիալական հարաբերությունները շատ կարեւոր են երջանկության ձեւավորման ճանապարհին, քանի որ այն ջերմությունը, որ մենք տալիս ենք իրար, ոչ մի այլ աղբյուրից չենք կարող ստանալ։ Երջանկությունը դրական հարաբերություններն են՝ ինքդ քո ու շրջապատիդ հետ:

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել