Ապրիլի 7-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Ս.Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը։ Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսն այդ օրը հռչակել է որպես մայրերի եւ մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության օր: Ապրիլի 7-ին բոլոր եկեղեցիներում Ս.Պատարագ է մատուցվում եւ մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության կարգ է կատարվում: Այս մասին տեղեկացնում է Qahana.am կայքը:
Ավետարանների համաձայն՝ այս օրը Գաբրիել հրեշտակապետը Աստծու կողմից ուղարկվել է Գալիլիայի Նազարեթ քաղաքը Մարիամ անունով մի աղջկա մոտ, եւ հաղորդել, որ ինքը պիտի լինի մայրն այն Փրկչի, ում սպասում էր ողջ ժողովուրդը. «Նա մեծ կլինի եւ Բարձրյալի որդի կկոչվի: Ու նրա թագավորությունը վախճան չի ունենա»,- Մանկան մասին ասել է հրեշտակապետը: Այս ավետիսն անակնկալ էր Մարիամի համար, սակայն նա լուրն ընդունել է խոնարհությամբ. «Ահավասիկ ես մնում եմ Տիրոջ աղախինը…»,- ասել է: Սա է Ավետման այն գեղեցիկ պատմությունը, որ փոխանցել է մեզ Սուրբ Գիրքը: Մարիամի մայրանալով՝ մարդկանց համար մայրության խորհուրդը նորովի է բացահայտվել, եւ այսօր էլ այն դիտվում է որպես աստվածային հրաշք: Եվ ինչպես Աստվածածինն ավելի մոտ է դարձել Աստծուն, այդպես էլ բոլոր կանայք իրենց հղիությամբ մոտենում են Արարչին` նմանվելով Նրան` իբր եւ նոր կյանք պարգ եւ ող էակներ: Մարդկության համար «մայր» հասկացությունը մշտապես նվիրական է եղել:
Հայրենիքը կոչում ենք Մայր հայրենիք, մեր Եկեղեցին կոչում ենք Մայր եկեղեցի, լեզուն` մայրենի եւ, երկրի կարեւորագույն քաղաքը կոչում ենք մայրաքաղաք: Երեխաներն իրենց առավել հանգիստ ու ապահով են զգում իր մայրիկների գրկում, մարդիկ էլ՝ իրենց Մայր հայրենիքում: Մայր լեզուն է, որ զորացնում է մարդու միտքն ու բանականությունը: Աստվածայինի եւ մարդկայինի միաձուլման այս օրվա խորհուրդն է մարդկայնորեն աստվածայինը կրելուն ձգտելը. հարկ է, որ մարդը ձգտի սուրբ լինել Աստվածամոր նման եւ կրել իր մեջ Քրիստոսին՝ աստվածայինը, բարությունը, սերը, անսահման զորությունն ու խոնարհությունը: Այս օրը մեզ հիշեցնում է նա եւ այն մանուկների մասին, որ զրկված են մայրական խնամքից՝ մեծանում են փափայելով ընտանիք ունենալու մեն-միակ երազանքը, ամեն օր ապրում եր եւ ակայական այն պահով, երբ արդեն չափահաս՝ հազար փորձություն են հաղթահարում ու գտնում իրենց մայրերին, փարվում նրանց: Հիշեցնում է այն մանուկների մասին, ովքեր զրկվում են լույս աշխարհը տեսնելուց, քանի որ ինչ-որ չափանիշով՝ հիմնականում սեռով պայմանավորված, չեն համապաստախանում իրենց ծնողների նախընտրություններին: Ապրիլի 7-ը հռչակված է մայրության եւ գեղեցկության տոն, եւ մեզ հիշեցնում է նա եւ այն անպաշտպան կանանց մասին, ովքեր լռությամբ կրում են սոցիալական ու հոգեբանական ծանրագույն խնդիրներ, ենթարկվում բռնությունների ու կամայականությունների: Հիշեցնում է այն մայրերի մասին, ովքեր միայնակ են մեծացնում իրենց երեխաներին՝ ամենօրյա հերոսությամբ հաղթահարելով հասարակական, հոգեբանական ու տնտեսական ամեն դժվարություն, եւ այն հերոսուհիների մասին, ովքեր զենքը ձեռքին պայքարել են մեր հայրենիքի կերտման ճանապարհին:
Մոր օրերում այս տոնին սովորաբար շնորհավորում են մայրերին, նրանց պատվին կենացներ են հնչում, ջերմ մաղթանքներ, նրանց ծաղիկներ են նվիրում եւ շրջապատում ուշադրությամբ։ Քաղաքում սովորաբար լավ տրամադրություն է տիրում, ռեստորաններից եu սրճարաններից հնչում է լավ երաժշտություն, շուրջդ կանանց ժպիտներն են, որոնց էլ NEWS am. STYLE-ը շնորհավորում է՝ մաղթելով ամենալավն ու բարին։ Եղեք առողջ եւ երջանիկ։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 7 մայիսի
ՄԱՅԻՍԻ 7-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:18, 6 մայիսի
Daily Express-ը՝ Կիմ Չեն Ընի սեռական կյանքի մասին. 25 կույսերից բաղկացած «Հաճույքների ջոկատ» եւ ուղեկցորդուհիներով լի գնացք22:20, 6 մայիսի
Իտալական ծովափնյա քաղաքը նախատեսում է «մերկ» հարսանիքներ կազմակերպել20:33, 6 մայիսի
Snob. Դիլիջանը, թերեւս, Հայաստանի ամենահանգիստ քաղաքն է19:46, 6 մայիսի
«Imperial Orchestra»-ն Երեւանին զգացմունքների կայսրություն կնվիրի16:25, 6 մայիսի
Պիեռ Յովանովիչը եւ Քրիստիան Լուբուտենը ստեղծել են Red-Bottom աթոռների յուրահատուկ հավաքածու15:06, 6 մայիսի
Քորթնի Քարդաշյանը խոստովանել է, որ ծննդաբերությունից երեք ամիս անց «պատրաստ չի եղել» կիպ զգեստով ֆոտոշարքին14:20, 6 մայիսի
Զենդայան, Ջենիֆեր Լոպեսը եւ Սիեննա Միլլերը՝ Met Gala-ին ընդառաջ կազմակերպված ընթրիքին13:55, 6 մայիսի
Միխայիլ Գալուստյանը 14 կգ նիհարել է՝ հրաժարվելով խորովածից13:16, 6 մայիսի
Նիկոլաս Քեյջի որդուն մեղադրել են սեփական մորը ծեծելու մեջ12:33, 6 մայիսի
Իտալացի մոդելը պնդում է, որ իրեն հեռացրել են 2024 թ-ի Met Gala-ում աշխատանքից, քանի որ ինքն արտաքնապես գերազանցել է Քայլի Ջեններին11:23, 6 մայիսի
Բեյոնսեն ցուցադրել է իր համարձակ կերպարը՝ մերկացնելով հետույքը