Հարաբերությունների որոշակի փուլում շատ ամուսիններ սկսում են ընտանիքից դուրս վառ հույզեր փնտրել: Եթե զուգընկերների համար թանկ են զգացմունքները, նրանք հմտորեն թաքցնում են անհավատարմությունը: Ներկայացնում ենք այն խորհուրդների ցանկը, որոնք կօգնեն ավելորդ նյարդայնությունից զերծ պահել երկրորդ կեսին:
Վերահսկեք սոցցանցերում հաշիվները
Facebook-ի հանդեպ սերը մեզ շատ խոցելի է դարձնում երկրորդ կեսի առաջ: Այդ պատճառով զգոն կերպով հետեւեք սոցցանցերում ձեր եւ ուրիշների մեկնաբանություններին, լայքերին եւ գրառումներին: Ջանասիրաբար ջնջեք ձեզ վարկաբեկող նամակագրությունը այն ավարտելուց անմիջապես հետո: Իդեալականն այն է, որ սիրուհու կամ սիրեկանի հետ ընդհանրապես ընկերներ չլինեք կամ էլ «արգելված» շփման համար առանձին հաշիվ ստեղծեք:
Ոչ մի օծանելիք եւ դիմահարդարում
Ժամադրությունից առաջ ջանացեք օծանելիք չօգտագործել, ինչպես նաեւ շուրթերին շրթներկ կամ փայլ չքսել: Ձեր սիրելիին (սիրած կնոջը) խնդրեք նույնն անել: Մարդիկ հաճախ բացահայտվում են շապիկի օձիքին այդ տխրահռչակ կարմիր հետքի կամ վրայից եկող օծանելիքի անսովոր հոտի պատճառով:
Մի հրաժարվեք ամուսնու հետ սեքսից
Դավաճաններն իրենց մատնում են նրանով, որ սկսում են զուգընկերոջ հետ ավելի հազվադեպ սեքսով զբաղվել կամ էլ ընդհանրապես հրաժարվում են դրանից: Իհարկե, եթե դուք սիրավեպ եք սկսել արեւահարված մկանուտ մաչոյի հետ, ճաղատացող եւ գիրացող ամուսնու հետ ինտիմ շփումը հազիվ թե ոգեւորի: Բայց ինչպես արդեն նշել ենք, անհրաժեշտ է խնայել զուգընկերոջ զգացմունքները, այդ պատճառով անկողնում նրան նույնքան ուշադրություն հատկացրեք, որքան նախկինում: Իսկ էրոտիկ բուռն երեւակայությունը կօգնի աշխուժացնել այդ պրոցեդուրան:
Մի փոխեք ձեր սովորույթները
Անհավատարիմ ամուսիններին հաճախ բացահայտում են նրանով, որ վերջիններս կտրուկ փոխում են պահելաձեւը եւ սովորույթները: Օրինակ` կինն անսպասելիորեն սկսում է ֆիթնեսով հետաքրքրվել, չնայած նախկինում սպորտի հանդեպ նման ձգտում չէր դրսեւորել: Կամ էլ ամուսինը հանկարծ գաղտնաբառեր է դնում իր բոլոր սարքերի վրա, երբ հեռախոսը զանգում է, գնում է ուրիշ սենյակից խոսելու:
Ամուսնուն նախապես զգուշացրեք ձեր բացակայության մասին
Երբեք հանպատրաստից մի գնացեք ժամադրության` խախտելով ընտանեկան պլաններն ու տրված խոստումները: Ընդհակառակը` ջանացեք նախապես (օրինակ` մի շաբաթ առաջ) երկրորդ կեսին զգուշացնել այն մասին, որ ուրբաթ դուք կարեւոր հանդիպում կամ գործուղում ունեք:
Առավելագույնս ճշմարտանման ստեք
Ջանացեք ամուսնուն հաղորդել իրականությանը առավելագույնս մոտ տեղեկություններ: Օրինակ` սիրելի մարդու հետ գնում եք Մեծ թատրոն, ուրեմն ասացեք, որ ընկերուհու հետ եք գնում այնտեղ: Բայց մանրամասների կարիք չկա. սովորաբար մարդիկ արագ մոռանում են մանրուքներն ու բազմաթիվ անհարմար իրավիճակների մեջ են ընկնում: Իսկ ստելիս առավելագույնս բնական տեսք ունենալու համար ավելի լավ է նախ ինքներդ ձեզ համոզեք, թե դա ճիշտ է:
Երբեք մի խոստովանեք դավաճանությունը
Եվ վերջապես հիշեք. ինչպիսին էլ լինեն հանգամանքները, մինչեւ վերջ դիմացեք եւ ոչինչ մի խոստովանեք: Չէ որ ցանկացած արտահոսքի` օծանելիքի հոտի, չարաճճի SMS-ի դեռ հնարավոր է ինչ-որ ռացիոնալ բացատրություն տալ: Իսկ անկեղծ խոստովանությունն անուղղելի վիրավորանք կհասցնի զուգընկերոջը եւ ի վերջո կկործանի ամուսնությունը:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
11:25, 2 մայիսի
Հայտնի է դարձել Քիմ Քարդաշյանի եւ Օդել Բեքհեմ կրտսերի բաժանման պատճառը10:58, 2 մայիսի
Շերը բացատրել է, թե ինչու է մերժել Էլվիս Փրեսլիին10:25, 2 մայիսի
Dj Վակցինան կիսվել է ընտանեկան ժամանցով09:00, 2 մայիսի
ՄԱՅԻՍԻ 2-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:05, 1 մայիսի
Ինստասամկան պատմել է ֆիլերներից հետո առաջացած առողջական խնդիրների մասին22:31, 1 մայիսի
Երկար սեւ զգեստ, առատ աքսեսուարներ. «Միսս Աշխարհ Արմենիա 2021» Միրնա Բզդիգյանի նոր ֆոտոշարքը21:15, 1 մայիսի
Նրբակազմ Մալենան՝ նոր՝ «գունատ վարդագույն» կերպարում20:40, 1 մայիսի
Արհեստական ինտելեկտի նոր սահմանները. «Մահվան հաշվիչը» սարսափելի ճշգրտությամբ կանխատեսում է, թե որքան ժամանակ է ձեզ մնացել ապրելու19:19, 1 մայիսի
Wine Story. Գինու միտումներ 2024. ի՞նչ են խմելու գինու սիրահարները17:05, 1 մայիսի
«Հատուկ դասարան»-ից հայտնի Արաքսյա Խաչատրյանը սպասում է առաջնեկին16:12, 1 մայիսի
Franck Muller-ը եւ S.T. Dupont-ը ներկայացրել են Master Lighter կրակայրիչը15:27, 1 մայիսի
Իրինա Շեյքը մերկացել է Marc Jacobs-ի գովազդային արշավի համար