Ներկայացնում ենք տասը փաստ ամուսնության մասին՝ հասկանալու համար, թե ինչպես պետք է պահպանել հարաբերությունները։
Ամուսնությունը ձեր անձնական կյանքի վերջը չէ
Նորմալ ընտանիքը եւ զույգը կազմված է լիարժեք ու հասուն անձանցից։ Այսինքն՝ դուք պատասխանատու եք ձեր կյանքի եւ կատարած քայլերի համար, իսկ նա՝ իր։
Միշտ չէ, որ ձեզ մոտ մեծ ցանկություն պետք է լինի զուգընկերոջ նկատմամբ
Լինում են օրեր, երբ կնոջ կամ տղամարդու մոտ ցանկությունը մարում է զուգընկերոջ նկատմամբ, սակայն պետք չէ անհանգստանալ եւ մտածել, որ «ինչ-որ մի բան այն չէ»։
Դուք չեք կարող միշտ դուր գալ ձեր զուգընկերոջը
Լինում են պահեր, որ նրա ծիծաղն անգամ կարող է ազդել ձեր նյարդերի վրա, սակայն սա պայմանվորված է միայն մեկ հանգամանքով. դուք երկար տարիներ ապրում ու ժամանակ եք անցկացնում եք նույն մարդու հետ։
Հարաբերություններում սիրահարվածություն ընդամենը մի անցողիկ շրջան է
Սիրո եւ ռոմանտիկ հարաբերությունների կաղապար՝ «զույգը հանդիպում, սիրահարվում, ամուսնանում եւ ապրում է երջանիկ կյանքով»։ Սակայն այստեղ չի նշվում մի կարեւոր փուլի՝ սիրահարվածությունը մարելու փուլը, որը մենք հաշվի չենք առնում։ Սակայն սա չի ենթադրում, որ հարաբերությունները ավարտած են։
Սերը տարիների ընթացքում ավելի է ամրապնդվում, եթե քայլեր եք ձեռնարկում դրա համար
Կան մարդիկ, ովքեր կարծում են, որ կամ սերը հարատեւ է, կամ այն վաղ թե ուշ մարում է։ Սակայն պետք է ձգտել ժամանակի ընթացքում սերն ավելի ամրապնդել եւ ավելի ուժեղ ու ազդեցիկ դարձնել։ Դրա համար պարզապես հարկավոր է ավելի մեծ ուշադրություն եւ հոգատարություն տածել զուգընկերոջ նկատմամբ, ինչն ասես ջուր լինի աճող ծաղկի համար։
Դուք պետք է զգաք սերը, մինչեւ դրան լիովին տրվելը
Մարդիկ չգիտես ինչու կարծում են, որ սերը ուղղակի զգացմունքն է, ուստի շատ հեշտությամբ կարելի է տրվել սիրելիին։ Սակայն, հարաբերություններում առանց փոխադարձ սիրո եւ նվիրվածության երջանիկ չեք կարող լինել։
Սեքսը նախատեսված է այն տալու եւ ստանալու համար
Զույգի կյանքում էական տեղ է զբաղեցնում սեքսը։ Սեռական հարաբերությունները սիրո արտահայտում են։ Առողջ սեքսը հարաբերությունների ճիշտ զարգացման գրավականներից մեկն է, իսկ երջանիկ ամուսնությունը կյանքի գլխավոր եւ կարեւոր արժեքներից մեկն է։
Ամուսնությունը ամենադժվար փորձություններից մեկն է
Ամուսնությունը բացի երջանիկ ակնթարթներից ենթադրում է նաեւ տխրություն, հուսահատություն, անվստահություն, զայրույթ եւ այլն։
Ձեր համատեղ մտքերը վկայում են ձեր հարաբերությունների իրական արժեքը
Եթե ձեր ամուսնությունը հաջողված է ուրեմն ձեզ հաջողվել է միասին հաղթահարել բոլոր արգելքներն ու խոչընդոտները։ Իսկ մյուս կողմից՝ եթե ձեր հարաբերություններում մշտապես վիճաբանություններ են, վիրավորանք, դժգոհություն, ուրեմն ձեր առջեւ կա մի մեծ խնդիր՝ ձեր մտածելակերպերը շատ տարբեր են։ Սակայն եթե սիրում եք ձեր զուգընկերոջը, ուրեմն փորձեք մտածել եւ գործել նրա նման։
Փոքրիկ երեխաների հետ ապրելը սթրես է
Այո, մի կողմից դա ճնշող սթրես է, իսկ մյուս կողմից՝ մեծ երջանկություն։ Սա բնորոշ է նույնիսկ ամենաերջանիկ զույգերին։ Սակայն պետք է գտնել ոսկե միջինը եւ առաջին մի քանի տարիների ընթացքում ավելի հանդուրժող եւ հասկացող լինել զուգընկերոջ նկատմամբ։ Հիշեք, որ հարկավոր է մտահոգվել ոչ միայն սեփական անձի, այլեւ սիրելիի համար։
Աղբյուրը՝ Creu.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:18, 6 մայիսի
Daily Express-ը՝ Կիմ Չեն Ընի սեռական կյանքի մասին. 25 կույսերից բաղկացած «Հաճույքների ջոկատ» եւ ուղեկցորդուհիներով լի գնացք22:20, 6 մայիսի
Իտալական ծովափնյա քաղաքը նախատեսում է «մերկ» հարսանիքներ կազմակերպել20:33, 6 մայիսի
Snob. Դիլիջանը, թերեւս, Հայաստանի ամենահանգիստ քաղաքն է19:46, 6 մայիսի
«Imperial Orchestra»-ն Երեւանին զգացմունքների կայսրություն կնվիրի16:25, 6 մայիսի
Պիեռ Յովանովիչը եւ Քրիստիան Լուբուտենը ստեղծել են Red-Bottom աթոռների յուրահատուկ հավաքածու15:06, 6 մայիսի
Քորթնի Քարդաշյանը խոստովանել է, որ ծննդաբերությունից երեք ամիս անց «պատրաստ չի եղել» կիպ զգեստով ֆոտոշարքին14:20, 6 մայիսի
Զենդայան, Ջենիֆեր Լոպեսը եւ Սիեննա Միլլերը՝ Met Gala-ին ընդառաջ կազմակերպված ընթրիքին13:55, 6 մայիսի
Միխայիլ Գալուստյանը 14 կգ նիհարել է՝ հրաժարվելով խորովածից13:16, 6 մայիսի
Նիկոլաս Քեյջի որդուն մեղադրել են սեփական մորը ծեծելու մեջ12:33, 6 մայիսի
Իտալացի մոդելը պնդում է, որ իրեն հեռացրել են 2024 թ-ի Met Gala-ում աշխատանքից, քանի որ ինքն արտաքնապես գերազանցել է Քայլի Ջեններին11:23, 6 մայիսի
Բեյոնսեն ցուցադրել է իր համարձակ կերպարը՝ մերկացնելով հետույքը10:59, 6 մայիսի
Մադոննան պատմություն է կերտում՝ Ռիոյում իր վերջին համերգին ներգրավելով 1,6 միլիոն երկրպագուների